«Կիտրոնաթթու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական
Տող 20.
'''Կիտրոնաթթու''', օրգանական եռհիմն օքսիթթու։ Քիմիական բանաձևը՝ C<sub>6</sub>H<sub>8</sub>O<sub>7</sub>։
 
Լավ է լուծվում [[ջրում|ջուր]] և [[սպիրտ]]ում, վատ՝ օրգանական լուծիչների մեծամասնության մեջ։
 
Հալման ջերմաստիճանը 153 &nbsp;°C է։ Առաջացնում է միատեղակալված, երկտեղեկալված և եռտեղակալված [[աղ]]եր՝ [[ցիտրատ]]ներ։ Կիտրոնաթթվի նատրիումական աղերը հեշտությամբ են լուծվում ջրում, իսկ եռհիմն կալցիումական աղը՝ վատ (օգտագործում են լուծույթներից կիտրոնաթթու անջատելու համար)։
 
Կիտրոնաթթուն անհրաժեշտ օղակ է բջջային շնչառության կենսաքիմիական ռեակցիաների համակարգում։ Եռկարբոնաթթուների շղթայի այլ բաղադրիչների հետ կիտրոնաթթուն քիչ քանակությամբ պարունակվում Է բոլոր [[բջիջ]]ների [[միտոքոնդրիում]]ներում։ Օրգանիզմում կիտրոնաթթուն պահպանում Է թթվահիմնային հավասարակշռությունը և իոնական բաղադրությունը։
 
Ի տարբերություն կենդանիների՝ շատ բույսեր և միկրոօրգանիզմներ ունակ են կուտակել մեծ քանակությամբ կիտրոնաթթու (կիտրոնի հյութում՝ 5-6%, մախորկայի տերևներում՝ 3-14%, Aspergillus niger սնկերի հեղուկում՝ մինչև 10%)։
 
== Ստացումը ==