«Կայնոզոյի դարաշրջան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական
Տող 1.
'''Կայնոզոյի դարաշրջան''' կամ '''կայնոզոյ''' ([[հուն.]]՝ καινός (kainos) - նոր և ζωή (zoe) - կյանք), [[երկրակեղև]]ի շերտագրական սանդղակի ամենավերին խումբը և [[Երկրագունդ|երկրագնդի]] պատմության՝ դրան համապատասխանող նորագույն դարաշրջանը։
 
Անվանումն առաջարկել է [[անգլիա]]ցի երկրաբան Զ. Ֆիլիպսը [[1841]] թվականին։ Բաժանվում է պալեոգենի, նեոգենի և անթրոպոգենի (չորրորդական) ժամանակաշրջանների։ Ընդհանուր տևողությունը մոտ 60-70 մլն տարի է, որից պալեոգենին ընկնում է 40-45, նեոգենին ՝ 20-25, իսկ անթրոպոգենին՝ 0, 6-1, 7-ից մինչև 3, 5 մլն տարի։
 
Կայնոզոյի դարաշրջանում ձևավորվում են ժամանակակից մայր ցամաքներն ու օվկիանոսները։ Դարաշրջանի սկզբում ավարտվում է տակավին մեզոզոյում սկսված հարավային [[Գոնդվանա]] մայրցամաքային զանգվածի մասնատումը, և իրենց այժմյան տեսքն են ստանում [[Հարավային Ամերիկա]]յի, [[Աֆրիկա]]յի, [[Հնդկաստան]]ի, [[Ավստրալիա]]յի և [[Անտարկտիդա]]յի մայրցամաքային բեկորները։ Դրանց միջև ձևավորվում են [[Ատլանտյան օվկիանոս|Ատլանտյան]] և [[Հնդկական օվկիանոս]]ները։
 
Ուժգին լեռնակազմական գործընթացներ են կատարվում Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալային գոտում (Կամչատկա-Կուրիլյան աղեղ, [[Ֆիլիպիններ]] և այլն)։ Առաջանում են ցամաքային և օվկիանոսային տիպի ռիֆտային զոնաներ։
 
Կայնոզոյի դարաշրջանի տեկտոնական շարժումները բնականաբար ուղեկցվում են հզոր [[Հրաբուխ|հրաբխականությամբ]]։
 
Կայնոզոյի կարևոր ֆիզիկաաշխարհագրական գործընթացներից են [[մայրցամաք]]ային [[Սառույց|սառցապատումները]], որոնք 3-4 անգամ (ընդմիջումներով) տեղի են ունեցել [[Հյուսիսային կիսագունդ|Հյուսիսային կիսագնդում]]։
 
Կայնոզոյի դարաշրջանում առաջացել է այժմ գոյություն ունեցող [[ծածկասերմեր|ծածկասերմ]] [[բույսեր]]ի զգալի մասը, իսկ կենդանական աշխարհում (ցամաքում) գերակշռել են [[կաթնասուններ]]ն ու [[թռչուններ]]ը։ Ծովային ֆաունայի կազմում իշխել են [[փափկամորթներ]]ը, [[ծովային ոզնի]]ները։
 
Կայնոզոյի [[ապար]]ները հիմնականում հրաբխային և նստվածքային ծագում ունեն։ Օգտակար հանածոներից նստվածքային շերտախմբերը պարունակում են [[նավթ]] և [[գազ]] ([[Մերձավոր Արևելք|Մերձավոր]] ու [[Միջին Արևելք]], Նախակովկաս), գորշ [[ածուխ]], մանգան (ճիաթուր, Նիկոպոլ)։ Ինտրուզիվ զանգվածների հետ կապված են բազմամետաղների, [[Ոսկի|ոսկու]], [[Պղինձ|պղնձի]], [[մոլիբդեն]]ի հանքավայրեր (Միջերկրածովային և Խաղաղօվկիանոսյան գոտիներ)։ Կայնոզոյի դարաշրջանի ապարները լայնորեն տարածված են Հայաստանում ([[Փամբակի լեռնաշղթա|Փամբակի]], [[Բազումի լեռնաշղթա|Բազումի]], [[Զանգեզուրի լեռնաշղթա|Զանգեզուրի]], [[Շիրակի լեռնաշղթա|Շիրակի]], [[Արագածի լեռնաշղթա|Արագածի]], [[Գեղամա լեռնաշղթա|Գեղամա]], [[Վարդենիսի լեռնաշղթա]]ներ)։
 
Կայնոզոյան ինտրուզիաների հետ է առնչված հանրապետության մետաղային օգտակար հանածոների մեծ մասը ([[Քաջարան]], [[Ագարակ]], [[Փամբակ]], [[Զոդ]])։
 
Հայտնի են գործնականորեն անսպառ շինանյութերի ([[բազալտ]], [[տուֆ]], [[պեմզա]], [[գրանիտ]], [[օբսիդիան]]) և [[աղ]]ի հանքավայրերը։
 
{{ՀՍՀ|ստուգված=1}}