«Կալվածատիրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական
Տող 1.
'''Կալվածատիրություն''', զարգացած [[ֆեոդալիզմ]]ի դարաշրջանում ([[9-րդ դար|9]]-[[13-րդ դար]]եր) ձևավորված խոշոր տնտեսատերերի դաս։
[[9-րդ դար]]ից հետո սահմանափակ տարածում է ունեցել Հարավ-Արևմտյան Եվրոպայում, ուր խոշոր ֆեոդալներն իրենց տիրույթները վերածելով կալվածքի՝ հողին ամրացրին ենթակա գյուղացիությանը։
 
[[16-րդ դար|16]]-[[18-րդ դար]]երում լայնորեն տարածվել է [[Կենտրոնական Եվրոպա|Կենտրոնական]] և [[Արևելյան Եվրոպա]]յում։
 
Ռուսաստանում առաջացել է [[15-րդ դար]]ի վերջից և հարատևել մինչև [[1917]] թվականը։ Կալվածատիրությունը սկզբնապես կազմում էր զինվորական ծառայության դիմաց պետությունից կալվածք ստացած ծառայապարտ խավը, որը [[18-րդ դար]]ում ձեռք բերեց կալվածքը ժառանգելու իրավունք։ Լինելով ինքնակալության գլխավոր հենարանը՝ կալվածատիրությունը պահպանվեց նաև ճորտատիրական իրավունքի վերացումից ([[1861]]) հետո։ Որպես դասակարգ՝ վերացվեց [[Հոկտեմբերյան հեղափոխություն|Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության]] հաղթանակից հետո։
 
Հայաստանում կալվածատիրությունը սկսում է ձևավորվել [[9-րդ դար]]ի վերջից։ [[Բագրատունիներ]]ի թագավորության շրջանում ([[885]] թվականից) գյուղական համայնքների հողերի բռնագրավման, գնումների, նվիրատվությունների շնորհիվ Հայաստանում աճում է ֆեոդալական խոշոր հողատիրություն, ձևավորվում ֆեոդալական կալվածքը։ Հիմնականում գնումների ու նվիրատվությունների ճանապարհով առաջանում է վանական (հոգևոր) կալվածատիրությունը, և Հայաստանի գրեթե բոլոր վանքերը դառնում են կալվածատեր։
 
[[Կիլիկիա]]յի հայկական պետությունում կալվածատիրությունը ձևավորվել է [[11-րդ դար]]ի վերջից, իսկ [[Զաքարյան Հայաստան]]ում [[12-րդ դար|12]]-[[13-րդ դար]]երում իշխում էր խոշոր կալվածատիրությունը։ [[Զաքարյաններ]]ն իրենց զորապետներին ու ենթակա ֆեոդալներին շնորհում էին գավառներ, հողատիրույթներ, որոնք հետզհետե վերածվում էին կալվածքների, դառնում անձեռնմխելի և անօտարելի սեփականություն։ Հայկական պետականության անկումից հետո կալվածատերական առանձին բեկորներ պահպանվեցին Հայաստանի որոշ շրջաններում ([[Սյունիք]], [[Գուգարք]], [[Արցախ]], [[Տուրուբերան]], [[Սասուն]], [[Ռշտունիք]]), [[Կիլիկիա]]յում, [[Համշեն]]ում և այլուր։ Համեմատաբար բարվոք վիճակում էր վանական կալվածատիրությունը, որը կարողացավ օտար տիրապետության պայմաններում զգալիորեն պահպանել իր կալվածքները։