«Կալորիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական
Տող 1.
'''Կալորիա''' ({{Lang-lat|calor}} — ջերմություն), [[ջերմություն|ջերմության]] քանակի արտահամակարգային միավոր։ Նշանակվում է Կկալ (միջազգային նշանակումը՝ cal)։
 
Կալորայից բացի տարածված է նաե կիլոկալորիան. 1 կալ = 1000 կալ։
 
Սկզբում կալորիան սահմանվել է իբբև ջերմության այնպիսի քանակ, որն անհրաժեշտ է 1 գ ջուրը 1 °C տաքացնելու համար։ Մինչև [[19-րդ դար]]ի վերջը ո՛չ տաքացման պայմանների, ո՛չ էլ ջերմաստիճանային տիրույթի վերաբերյալ որևէ վերապահում չի արվել։ Այդ պատճառով կիրառվել են տարբեր՝ 0-, 15-, 20-, 25-աստիճանային, միջին, տերմոքիմիական և այլ կալորիաներներ։ [[1934]]-[[1957]] թվականներին [[ԽՍՀՄ]]-ում կիրառվել է 20-աստիճանային կիլոկալորիան, որը հավասար է (մինչև 0, 02% ի ճշտությամբ) 1 կգ ջուրը 19, 5 °C-ից մինչե 20, 5 °C տաքացնելու համար անհրաժեշտ ջերմության քանակին։
 
[[ջուր|Ջրի]] և [[գոլորշի|գոլորշու]] հատկություններին նվիրված [[Լոնդոնի կոնֆերանս|Առաջին համաշխարհային կոնֆերանսը]] ([[Լոնդոն]], [[1929]] թվական) մտցրել է միջազգային կկալ՝ սահմանելով այն իբրև միջազգային կվտ · ժ-ի 1/861, 1 մաս։ Ջրային գոլորշիների հատկություններին նվիրված միջազգային կոնֆերանսներում ([[1954]] թվական և [[1956]] թվական) որոշում է ընդունվել կալորիայից անցնելու նոր միավորի՝ բացարձակ [[Ջոուլ (չափման միավոր)|Ջոուլի]], որը հետագայում ներառվել է [[Միավորների միջազգային համակարգ]]ում։ Կալորիայի և ջոուլի միջև առնչությունը հետնյալն է՝ 1 կալ = 4, 1868 ջ (ճշգրիտ)։ 20-աստիճանային կալորիան հավասար է 4, 181 ջ, իսկ տերմոքիմիայում կիրառվող կալորիան՝ 4, 1840 ջ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կալորիա» էջից