«Կազմ»–ի խմբագրումների տարբերություն

չ
կետադրական
չ (կետադրական)
[[Պատկեր:1808 di Laurentino Gomes.jpg|200px|մինի|[[1808]] թվականի գրքի կազմ]]
 
'''Կազմ''', ձեռագրի կամ [[գիրք|գրքի]] կողեր, որոնց մեջ ամփոփվում, ամրանում են [[մագաղաթ]]յա կամ թղթյա թերթերը։ Կազմի նախնական ձևը տուփն էր, որի մեջ պահվում էին [[պապիրուս]]ի գրված փաթեթները։ [[Մագաղաթ]]ի գործածությամբ փոխվեց ձեռագիրը պահելու կերպը, տուփը դարձավ կազմ։ Կազմը ունի երկու՝ վերի և վարի կողեր, կռնակ (կամ թիկունք) և դռնակ։ Կողերի միջուկը հարթեցված տախտակ է, որի վրա դրսից ձըգվում է մշակված [[Կաշի|կաշի]], ներսից՝ որևէ գործվածք, որ կոչվում է կազմաստառ։ Որպեսզի կազմը չմաշի նոր ձեռագիրը, կազմի և ձեռագրի արանքում ամրացվել է պահպանակ՝ կազմի կաշին զարդարվում էր նկարներով (ճնշումով արված զարդեր), [[մետաղ]]յա նախշերով, հատկապես՝ [[խաչ]]երով ու թանկագին [[քար]]երով։
 
Կազմերը լինում էին նաև ձույլ [[ոսկի|ոսկուց]], [[արծաթ]]ից և այլ մետաղներից՝ դրվագված տերունական պատկերներով, ինչպես և [[փղոսկր]]ից։
 
[[Երևան]]ի [[Մեսրոպ Մաշտոց]]ի անվան [[Մատենադարան]]ի և ընդհանրապես հայերեն ձեռագրերի կազմերից հնագույնը «[[էջմիածնի Ավետարան]]ի» փղոսկրյա կազմն է (VI դար)։ Արծաթյա ոսկեզօծ հնագույն թվագրված կազմը [[1255]] թվականի է, իսկ կաշվե թվագրված հնագույն կազմը՝ [[1196]] թվականի։ ժամանակակից գրքերը կազմելիս կաշվի փոխարեն օգտագործում են [[թուղթ]] կամ [[մոմլաթ]], տախտակի փոխարեն՝ խավաքարտ։
285 440

edits