«Ինսուլին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական
Տող 1.
'''Ինսուլին''', պեպտիդային բնույթի [[Հորմոններ|հորմոն]], որն առաջանում է [[ենթաստամոքսային գեղձ]]ի β-Լանգերհանսյան բջիջների կողմից։ Այն կարգավորում է [[ածխաջրեր]]ի, [[Սպիտակուց|սպիտակուց]]ների և [[ճարպեր]]ի փոխանակությունը։
 
Ինսուլինը ծագմամբ շատ հին սպիտակուց է, որը ծագել է մոտ մեկ միլիարդ տարի առաջ։ Ինսուլինի մոլեկուլյար ծագումը հասնում է մինչև պարզ միաբջիջ [[էուկարիոտ]] բջիջների ժամանակաշրջան<ref name='LeRoith'>Le Roith, D.; Shiloach, J.; Heffron, R.; Rubinovitz, C.; Tanenbaum, R. and Roth, J. (1985), Insulin-related material in microbes: similarities and differences from mammalian insulins. ''Can. J. Biochem. Cell Biol''., 63, 839–849.</ref>։ Կենդանիներից բացի, ինսուլինանման սպիտակուցներ հայտնաբերվել են նաև [[նախակենդանիներ]]ի և [[սնկեր]]ի մոտ<ref name='Alzira'>Alzira Martins Ferreira de Souza, Jorge A. López (2004). Insulin or insulin-like studies on unicellular organisms: a review. Braz. arch. biol. technol. vol.47 no.6 Curitiba Nov. 2004. [http://dx.doi.org/10.1590/S1516-89132004000600017] [http://www.scielo.br/scielo.php?script=sci_arttext&pid=S1516-89132004000600017]</ref>։
Տող 42.
Ինսուլինը լյարդում ակտիվացնում է [[ամինաթթուներ]]ի սինթեզը, խթանում է բջիջների կողմից ամինաթթուների կլանումը և [[սպիտակուցների կենսասինթեզ]]ը, մեծացնում է [[կալիում]]ի, [[մագնեզիում]]ի և [[ֆոսֆոր]]ի իոնների անցումը բջիջներ, խթանում [[ճարպաթթուներ]]ի սինթեզն ու դրանց եթերացումը ճարպային հյուսվածքում, իսկ լյարդում նպաստում է գլյուկոզի վերածմանը ազատ ճարպաթթուների և [[եռգլիցերիդներ]]ի, ինչպես նաև ուժեղացնում է [[կետոնային նյութեր]]ի օքսիդացումը։
 
Լյարդում գլյուկոզի մի մասը վերածվում է գլիկոգենի, իսկ ավելցուկն ինսուլինի ազդեցությամբ վերածվում է ճարպաթթուների, որոնք արյան միջոցով փոխադրվում են ճարպային հյուսվածք և գլիցերոլի հետ միասին օգտագործվում ճարպի սինթեզի համար։ Արյան մեջ ինսուլինի քանակի նվազումն ուղեկցվում է [[լիպազ]]ի ակտիվացմամբ և, որպես հետևանք, ուժեղանում է ճարպերի քայքայումը։
 
Ինսուլինի անբավարարության դեպքում ճարպային փոխանակության խանգարման հետևանքով [[ացետաքացախաթթու]]ն վերածվում է β-օքսիկարագաթթվի և [[ացետոն]]ի, որոնք հայտնի են որպես [[կետոնային մարմիններ]] և կուտակվում արյան մեջ։ Սրանով է բացատրվում [[շաքարային դիաբետ]]ի ժամանակ առաջացող արյան թթվագարությունը, որի դեպքում հիվանդների արտաշնչած օդից ացետոնի հոտ կարող է գալ։
 
Ինսուլինն ունի նաև հակակատաբոլիկ ազդեցություն. այն թուլացնում է սպիտակուցների և ճարպերի տրոհման գործընթացը։ Արյան մեջ անցած ինսուլինի մեծ մասը (60 %) քայքայվում է լյարդում, իսկ մնացածը` [[երիկամներ]]ում։
Տող 50.
 
== Ինսուլինի արտադրման կարգավորումը ==
Ինսուլինի առաջացման ու հյութազատության հիմնական խթանիչն արյան մեջ գլյուկոզի խտաստիճանի բարձրացումն է. որքան բարձր է գլյուկոզի մակարդակը, այնքան շատ ինսուլին է հյութազատվում։ Ինսուլինի արտադրությունը խթանում են նաև [[խոլեցիստոկինին]]ը, [[գլյուկագոն]]ը, [[գլյուկոկորտիկոիդներ]]ը, [[սեկրետին]]ը, [[գաստրին]]ը, [[ԱԿՏՀ]]-ն, [[աճի հորմոն]]ը, [[էստրոգեններ]]ը, արյան պլազմայում գտնվող ամինաթթուների, ճարպաթթուների, կալիումի և կալցիումի իոնների քանակի ավելացումը։ Դրանց հակառակ, [[սոմատոստատին]]ը, [[կալցիտոնին]]ը, [[լեպտին]]ը, [[քաղց]]ը, [[նորադրենալին]] ու [[ադրենալին]]ը թուլացնում են ինսուլինի արտադրությունը։ Ինսուլինի քանակը կարգավորվում է նաև ինքնակարգավորման մեխանիզմով. արյան մեջ ինսուլինի քանակի նվազումը խթանում է իր իսկ հյութազատությունը և հակառակը։
 
[[Պարասիմպաթիկ նյարդային համակարգ]]ը խթանում, իսկ [[Սիմպաթիկ նյարդային համակարգ|սիմպաթիկն]]` ընկճում է ինսուլինի արտադրությունը։
Տող 64.
*https://ru.wikipedia.org/wiki/%D0%98%D0%BD%D1%81%D1%83%D0%BB%D0%B8%D0%BD
*http://dic.academic.ru/dic.nsf/enc_colier/4224/%D0%98%D0%9D%D0%A1%D0%A3%D0%9B%D0%98%D0%9D
 
{{Կաղապար:Հորմոններ}}
 
[[Կատեգորիա:Հորմոններ]]
[[Կատեգորիա:Ֆիզիոլոգիա]]
 
{{Կաղապար:Հորմոններ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ինսուլին» էջից