«Ընձենավորը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:Գրքեր ՀոթՔաթ գործիքով
չ կետադրական
Տող 28.
}}
 
'''«Ընձենավորը»''' ({{lang-ka|ვეფხისტყაოსანი}}, ''էվփխիստղաոսանի''), [[Շոթա Ռուսթավելի|Շոթա Ռուսթավելու]] էպիկական պոեմը։ Գրել է [[12-րդ դար]]ում, հավանաբար՝ [[1189]]-[[1212]] թվականների միջև։ Պոեմը համարվում է վրացական [[Վերածնունդ|վերածննդի]] գրականության նմուշներից։
 
== Ստեղծման պատմություն ==
Տող 36.
[[Պոեմ]]ը հիմն է ազատ, անկեղծ ու երկրային [[սեր|սիրո]]։ Բանաստեղծը մերժել է գռեհիկ զգայական սերը, հնարավոր համարել տղամարդու և կնոջ բարոյական ու մտավոր հավասարությունը։ Պոեմում զարգացրել է նաև եղբայրության, [[Ընկերություն|ընկերության]] ու բարեկամության թեման։
 
Այստեղ զուգորդվում են Ավթանդիլի ու Թինաթինի (արաբական) և Տարիելի ու Նեստան-Դարեջանի (հնդկական) սյուժետային գծերը։ Պոեմի հերոսները՝ անբաժան ընկերներ Ավթանդիլը, Տարիելը և Փրիդոնը, տարբեր ազգերի ներկայացուցիչներ են. նրանք խիզախ են, քաջ ու պատվախնդիր, պատրաստ են իրենց անձը զոհաբերելու հանուն հայրենիքի և ընկերոջ։
 
Հեղինակը դատապարտել է ստրկամտությունը և անհաշտ պայքարի կոչել չարիքի ու բռնության դեմ։ Պոեմի գլխավոր հերոսուհին՝ Նեստան-Դարեջանը, իմանալով որ հայրը՝ Հնդկաստանի տիրակալ Փարսադանը, ցանկանում է իրեն ամուսնացնել Պարսկաստանի թագաժառանգի հետ, ըմբոստանում է, խնդրում սիրած տղային՝ երկրի ամիրբար (իշխան) Տարիելին, կանխել դիվանագիտական այդ նվաստացուցիչ առևտուրը։
 
Նեստանին նետում են Քաջեթի ամրոց, որը խորհրդանշում էր ստրկությունն ու բռնությունը։ Եղբայրացած Ավթանդիլը, Տարիելը և Փրիդոնը գրոհում են ամրոցը։ Պոեմն ավարտվում է արդարության հաղթանակով։
 
Ռուսթավելու քաղաքական իդեալը թագավորական՝ կենտրոնացված իշխանությունն է ու կառավարման միապետական ձևը։ Ըստ նրա՝ միապետը պետք է լինի հզոր, լուսավորյալ, օրինապաշտ ու արդարադատ, որպիսիք պոեմում նրա սիրելի արքաներն ու թագաժառանգներն են։ Նա դատապարտել է միջպետական երկպառակությունները, դավաճանությունը, շահամոլությունը, իսկ սիրո, բարեկամության, հայրենասիրության ու մարդասիրության գաղափարները վեր է դասել ամեն ինչից։ Սերը համարել է երկրային և ազնվազարմ պարգև, կարևորել է նաև անհատի հոգևոր ազատությունը։
 
«Ընձենավորը» աչքի է ընկնում բանաստեղծական խոսքի գունեղ պատկերներով ու համեմատություններով, բանահյուսական պատկերավոր տարրերով, ասույթներով, ռիթմով, որոնք պոեմը դարձնում են ավելի գրավիչ ու դյուրին ընթերցվող։
 
Պոեմը գրված է 16-վանկանի բանաստեղծական չափով։
 
«Ընձենավորը» սյուժետային և կառուցվածքային որոշ նմանություններ ունի արևմտաեվրոպական ասպետական վեպերի ու միջնադարյան արևելյան էպիկառոմանտիկական պոեմների հետ։ Այն աչքի է ընկնում ազատախոհությամբ, զերծ է կրոնական կապանքներից։
 
Պոեմի առանձին հատվածներ հայերեն թարգմանվել են [[19-րդ դար]]ում, իսկ ամբողջությամբ լույս է տեսել [[1937]] թվականին՝ [[Գևորգ Ասատուր]]ի թարգմանությամբ։
 
== Թարգմանություններ և անդրադարձներ ==