«Բերգեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական
Տող 65.
'''Բերգեն''' ({{lang-no|Bergen}} {{IPA|[ˈbærɡən]}}), [[Նորվեգիա]]յի երկրորդ ամենամեծ [[քաղաք]]ը, [[Հորդլանդիա]] ֆյուլքեի մայրաքաղաքը և [[Արևմտյան Նորվեգիա]]յի խոշորագույն քաղաքը։ Տեղակայված է երկրի արևմտյան մասում՝ [[Հյուսիսային ծով]]ի ափին՝ Միդտորլան տարածաշրջանում։ Զբաղեցնում է Բերգենյան թերակղզին։
 
Մինչ [[1299 թվական]]ը եղել է [[Նորվեգիա]]յի քաղաքը, մոտավորապես մինչ [[1830]]-ական թվականները՝ երկրի խոշորագույն քաղաքը։ Այսօր Բերգենը խոշոր [[նավահանգիստ]] և նավթային արդյունաբերության կենտրոն է։ Քաղաքն ունի [[համալսարան]]։
 
Բերգենի միջնադարյան նավամատույցը [[ՅՈւՆԵՍԿՕ]]-ի [[համաշխարհային ժառանգություն|համաշխարհային ժառանգության]] օբյեկտ է։ [[2000 թվական]]ին Բերգենը ճանաչվել է [[Եվրոպայի մշակութային մայրաքաղաք]]։ Այստեղ է անցկացվել [[Եվրատեսիլ 1986 երգի մրցույթ]]ը։
Տող 71.
== Պատմություն ==
 
Քաղաքը հիմնադրվել է [[1070]] թ.-ին Վոգենյան բուխտայի ափին Օլաֆ III արքայի կողմից Bjørgvin անվամբ։ Մի քանի տասնամյակ անց բուխտայի հյուսիսային եզրին կանգնեցվեց Բերգենխուս քարե ամրոցը։ XII և XIII դարերում Բերգենում ապրել են [[Նորվեգիա|նորվեգական]] արքաներն ու եպիսկոպոսները։ [[1217]]-[[1299]] թթ.-ին Բերգենը եղել է միջնադարյան [[Նորվեգիա|Նորվեգիայի]]յի մայրաքաղաքը։
 
XIV դարում նորվեգական միապետության թուլացման հետ մեկտեղ Բերգենում իշխանությունն անցավ հանզենյան առևտրականների ձեռքը։ Նրանց է քաղաքը պարտական իր գեղեցիկ զբոսավայրերով։ Բերգենում առևտրականների կառավարումը տևեց մինչև XVIII դար։
Տող 79.
== Աշխարհագրական դիրք ==
 
Բերգենը տեղակայված է [[Նորվեգիա|Նորվեգիայի]]յի արևմտյան մասում՝ Հյուսիսային ծովի ափին։ Բերգենի կոմունայի (քաղաքապետարանի) շրջանակներում ափը բաժանված է մի քանի ֆյորդերի։ Կոմունան բաղկացած է մի քանի հովիտներից, որոնք բացվում են դեպի ծով, իսկ Բերգենը գտնվում է Բերգենսդալեն հովտում՝ Բերգենյան թերակզղում։ Բերգենի կոմունայում նաև մի շարք լճեր կան, որոնցից խոշորագույնն է Կալանվանետը (Kalandvannet)։
 
 
[[Պատկեր:Bergen Panoram.jpg|700px|center|thumb|Բերգեն քաղաքի համայնապատկերը]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բերգեն» էջից