«Բարդուղիմեոսյան գիշեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ուղղագրական, փոխարինվեց: : → ։ (25)
չ կետադրական
Տող 12.
===== Իրադարձությունների ընթացքը =====
 
Կայանալիք պսակադրությունը [[Փարիզ]]ում հավաքվելու առիթ դարձավ մեծ թվով անվանի [[Բողոքականություն|բողոքականների]] համար, որոնք եկան ուղեկցելու իրենց արքայազն ''Հենրիխին'' հարսանեկան արարողության ժամանակ։ Բայց Փարիզում տիրում էին հակահուգենոտյան տրամադրությունները, և Փարիզի բնակիչները, որոնց ճնշող մեծամասնությունը [[Կաթոլիկություն|կաթոլիկներ]] էին, հուգենոտ առաջնորդների ներկայությունը անընդունելի որակեցին։ Հենց Փարիզի [[խորհրդարան]]ում որոշվեց քամահրանքով մոտենալ հարսանեկան արարողությանը։ Աշխատավոր կաթոլիկների ատելության մեծացմանը նպաստում էին աղքատ բերքը, հարկերի բարձրացումը<ref>([[Անգլերեն|անգլ.]]) Knecht, pp. 359; Robert Jean Knecht in The French Religious Wars [[1562]]-[[1598]], Osprey Publishing, [[2002]], [[ISBN]] 1-84176-395-0</ref>, ուտելիքի և առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացումը։ Սովորական քաղաքացիներին վրդովում էր արքայական հարսանիքի առիթով կազմակերպված ցուցադրական շքեղությունը։
[[Պատկեր:Huns 005.jpg|մինի|ձախից|[[Կառլ Գուն]] ''«Տեսարան Բարդուղիմեոսյան գիշերից»'', ([[1870]]), կտավ, յուղաներկ - Տրետյակովյան թանգարան]]
Արքունիքն ինքնին չափազանց մասնատված էր։ Եկատերինա Մեդիչին չստացավ [[Հռոմի Պապ|Հռոմի պապի]] թույտվությունը վերոհիշյալ ամուսնության համար, ուստի ֆրանսիական [[պրելատներ]]ը կանգնած էին ընտրության առջև։ Թագուհուց մեծ ջանքեր պահանջվեցին համոզելու կարդինալ Շառլ դե Բուրբոնին (Բուրբոնների ընտանիքի միակ կաթոլիկին) կատարելու պսակադրության արարողությունը։ Կաթոլիկների մթնոլորտում խմորվում էր հակամարտություն, բայց Գիզերը պատրաստ չէին մրցակցության մեջ մտնելու իրենց հակառակորդների՝ Մոնմորանսի տան դեմ։ [[Փարիզ]]ի քաղաքապետը՝ Ֆրանսուա դը Մոնմարսին, հասկանալով քաղաքում կարգուկանոնը պահպանելու գործում իր անկարողությունը և կանխազգալով պայթյունավտանգ իրավիճակը, պսակադրությունից մի քանի օր առաջ լքեց քաղաքը։