«Մահապատիժ»–ի խմբագրումների տարբերություն

Միջնադարյան Անգլիայում կախահան էին բարձրացնում մանր գողությունների համար, ընդ որում մեծ քանակությամբ։ Միայն լոնդոնյան Տայբերն շրջանում (մահապատժի վայր հասարակ մարդկանց համար) [[Էդուարդ VI]]-ի թագավորության ժամանակ տարեկան մահապատժի էր ենթարկվում միջինը 560 մարդ։ Բանակում և նավատորմում կարգապահական խախտումների համար կախահան էին հանում առագաստափայտի վրա․ կեղծ մետաղադրամների հատման համար եփում էին եռացող ջրի կամ ձեթի մեջ (մինչև [[17-րդ դար]]ը)։ Բացի այդ, կիրառվում էին նաև խեղման այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են քթի, ականջների, լեզվի կտրումը։ Ընդհանուր առմամբ, դատավճռով մահվան էր դատապարտվում հանցակազմ պարունակող 123 երևույթ։
 
Գողության համար [[կախահանկախաղան]] հանելը չեղյալ է հայտարարվել [[Վիկտորյա թագուհի|Վիկտորյա]] թագուհու թագավորության սկզբին, սակայն այդ մահապատիժը դեռևս կիրառվում էր [[սպանություն]] կատարած անձանց նկատմամբ, եթե միայն մարդասպանին չէր հաջողվում ապացուցել իր անմեղսունակությունը։ Այս կարգը պահպանվում էր 130 տարի շարունակ։
 
Անգլիայում վերջին հասարակական մահապատիժը տեղի է ունեցել [[1868]] թվականի [[մայիսի 26]]-ին. Նյուգեյթի դիմաց կախահան է հանվել իռլանդացի ահաբեկիչ Մայքլ Բարետը։ Դրանից երկու շաբաթ առաջ, վերջին մահապատիժն է իրականացվել [[Շոտլանդիա]]յում։ Սակայն ոչ հասարակական մահապատիժները գոյություն են ունեցել երկար տարիներ․ այսպես, կախահան էին հանում նույնիսկ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ից հետո։