«Մահապատիժ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (19)
Տող 41.
[[2008]] թ․ ամենամեծ թվով մահապատիժներ տեղնի են ունեցել [[Չինաստան]]ում (1718), [[Իրան]]ում մահապատժի ենթարկվածների թիվը նվազագույնը 346 է, [[Սաուդյան Արաբիա]]յում՝ 102, [[ԱՄՆ]]-ում՝ 37, [[Պակիստան]]ում՝ 36, [[Իրաք]]ում՝ 34։ 2008թ․ ընդհանուրը մահապատժի է ենթարկվել 2390 մարդ 25 երկրում։<ref>[http://www.welt.de/politik/article3428138/China-ist-das-Land-mit-den-meisten-Hinrichtungen.html China ist das Land mit den meisten Hinrichtungen]{{ref-de}}</ref>
 
=== Մահապատիժը Մեծ Բրիտանիայում===
{{Հիմնական|Մահապատիժը Մեծ Բրիտանիայում}}
Միջնադարյան Անգլիայում կախահան էին բարձրացնում մանր գողությունների համար, ընդ որում մեծ քանակությամբ։ Միայն լոնդոնյան Տայբերն շրջանում (մահապատժի վայր հասարակ մարդկանց համար) [[Էդուարդ VI]]-ի թագավորության ժամանակ տարեկան մահապատժի էր ենթարկվում միջինը 560 մարդ։ Բանակում և նավատորմում կարգապահական խախտումների համար կախահան էին հանում առագաստափայտի վրա․ կեղծ մետաղադրամների հատման համար եփում էին եռացող ջրի կամ ձեթի մեջ (մինչև [[17-րդ դար]]ը)։ Բացի այդ, կիրառվում էին նաև խեղման այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են քթի, ականջների, լեզվի կտրումը։ Ընդհանուր առմամբ, դատավճռով մահվան էր դատապարտվում հանցակազմ պարունակող 123 երևույթ։