«Ալենուշ Տերյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական
Տող 17.
 
==Կենսագրություն==
Ալենուշ Տերյանը ծնվել է 1920 թվականին թեհրանահայ ընտանիքում։ Մայրը ուսանել էր [[Շվեյցարիա]]յում և ֆրանսերենի ուսուցչուհի էր, իսկ հայրը Իրանի [[Ջուղա]]յի հայերից էր և գրող էր, կյանքի վերջին 20 տարիներին ծառայել է որպես Իրանի «Սեփահ բանկի» տնօրեն։ Ծնողները տիրապետել են [[հայերեն]]ին, [[պարսկերեն]]ին, և [[ֆրանսերեն]]ին։ Հայրը նաև [[Ֆիրդուսի|Ֆիրդուսու]] բանաստեղծություններից հայերեն թարգմանությունների հեղինակ է, որոնք հրատարկվել են իր գրքում »Արիզադի Պոեզիայի Հավաքածո» ([[պարսկերեն|պարսկ.]]՝ ''ديوان اشعار آريزاد'') անվամբ<ref>{{cite web|title=Հարցազրույց Տիկին Ալենուշ Տերյանի հետ (պարսկերեն)|url=http://www.farheekhtegan.ir/content/view/8930/44/|date= 2010-05-04|accessdate= 2010-06-29}}</ref>։
 
1947 թվականի մայիսին Ալենուշը ավարտում է ուսումը [[Թեհրանի համալսարան]]ի Գիտության ֆակուլտետում և նույն տարվա սեպտեմբերից աշխատանքի անցնում նույն ֆակուլտետի ֆիզիկայի լաբորատորիայում, իսկ մեկ տարի հետո նշանակվում լաբորատորիայի գործառությունների պետ։
Տող 25.
1959-ին, [[Արևմտյան Գերմանիայի Ֆեդերալ Հանրապետություն]]ը թոշակ է տրամադրում Թեհրանի համալսարանին, [[արևային ֆիզիկա]]յի աստղադիտարանում 4 ամիս սովորելու համար և Տերյանն է ընտրվում որպես թոշակի շահառու։ 1961-ի մարտին չորս ամսով մեկնում է Գերմանիա, ապա վերադառնում Իրան, և 1964 թվականի մայիսի 30-ին արժանանում [[պրոֆեսոր]]ի կոչման, և այդպիսով դառնում Իրանի առաջին կին պրոֆեսորը։
 
1966 թվականի նոյեմբերի 20-ին ընտրվում է Թեհրանի համալսարանի [[Երկրաֆիզիկա]]յի կոմիտեի անդամ, իսկ երեք տարի հետո նշանակվում Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի հիմնարկի արևային ֆիզիկայի հետազոտությունների խմբի նախագահ և աշխատանքի անցնում արևային ֆիզիկայի աստղադիրանում, որի հիմնադրման մեջ ինքը մեծ դեր էր կատարել<ref>{{cite web|title=Հարցազրույց Ալենուշ Տերյանի հետ (անգլերեն)|url=http://www.payvand.com/news/07/dec/1183.html|date= 2007-12-19|accessdate= 2012-06-02}}</ref>։
 
Տերյանը Իրանում [[աստղաֆիզիկա]] դասավանդող առաջին անձն էր։ 1979 թվականին պաշտոնաթողման դիմում է ներկայացրել և պաշտոնաթող եղել։ Նա կտակում բնակարանը նվիրել է Ջուղայի հայերին և այն ուսանողներին, որոնք հարմար բնակատեղի չունեն, կյանքի վերջը անց է կացրել Թեհրանի Թոհիդ ծերանոցում։
 
==Գնահատականներ==
Իրանի հեռուստատեսության «Իմաստուններ» ծրագրի կողմից որպես գիտության ոլորտի մնայուն դեմք է ճանաչվել։ 2003 թվականին նրա կյանքի մասին վավերական ֆիլմ է ստեղծվել Իրանի հեռուստատեսության պատվերով, «Դեպի արև» ([[պարսկերեն|պարսկ.]]՝ ''سوي خورشيد'') անվամբ<ref name=ebtekar>{{cite web|title=Իրանի աստղագիտության մայրը մոռացության շեմին (պարսկերեն)|url=http://www.ebtekarnews.com/ebtekar/news.aspx?nid=23063|date= 2007-11-10|accessdate= 2010-06-29}}</ref>։
 
2006 թվականի հուլիսին Իրանի նախագահ [[Մահմուդ Ահմադինեժադ]]ի կողմից գնահատագրի ու շքանշանի է արժանացել։