«Lamborghini Veneno»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ավտոմոբիլ | անվանում = Lamborghini Veneno | մոդել = | լուսանկար = Geneva MotorShow 2013 - Lamborghini Veneno 1.jpg | ա...»:
(Տարբերություն չկա)

12:53, 28 Մարտի 2015-ի տարբերակ

Lamborghini Veneno-իտալական սուպերմեքենա, որն արտադրվել է 2013 թվականին (սահմանափակ քանակությամբ) Lamborghini ընկերության կողմից: Նախաարտադրական մոդելը (սրահի պատրաստումից հետո ուղարկվել է Lamborghini-ի թանգարան) ցուցադրվել է Ժնևյան ավտոսալոնում 2013 թվականի մարտին ապրանքանիշի 50 ամյակի կապակցությամբ: Արտադրվել է ընդամենը 3 օրինակով, մոտ 3 միլիոն եվրո արժեքով, ընդ որում բոլոր 3 օրինակներն էլ վաճառված են եղել մինչ մեքենայի նորամուտը:Ինչպես ընկերության մյուս մոդելները, այնպես էլ այս մոդելը իր անունը ստացել է ի պատիվ Veneno ցլի, որը սպանել է տորեադոր Խոսե Սանչես Ռոդրիգեսին իսպանական կորիդի ժամանակ 1914 թվականին Սանլուկարդե-Բարրամեդե քաղաքում: Բացի այդ Veneno իսպաներենից թարգմանած նշանակում է «թույն»:

Lamborghini Veneno
Ընդհանուր տվյալներ
Տեսակավտոմեքենայի մոդել
ԱրտադրողAutomobili Lamborghini S.p.A (Volkswagen)
ԵրկիրԻտալիա
Արտադրության տարիներ2013 թվական
ՆախորդLamborghini Reventón
ԳործարաններՍանտ-Ագատա-Բոլոնեզե, Իտալիա
ՊլատֆորմLamborghini Aventador
ԴասՍուպերմեքենա
ՍեգմենտS-սեգմենտ
Դիզայն
Թափքի տիպ2
Դռների քանակ2
Քարշակ4x4
Շարժիչներ
Շարժիչ6,5 L L539 60° V12
Բնութագիր
Անիվային բազա2700 մմ
Մասսա-գաբարիտային բնութագիր
Երկարություն5020 մմ
Լայնություն2075 մմ
Բարձրություն1165 մմ
Մասսա1450 կգ
Շուկայում
ՆմանFerrari LaFerrari, McLaren P1, Pagani Huayra, Hennessey Venom GT
Կայքaventador.com/index-eng.html
 Lamborghini Veneno Վիքիպահեստում

Թափքը

Թափքը ամբողջությամբ պատրաստված է ածխապլաստից և ունի շատ ընդհանրություններ Lamboghini Aventador-ի հետ: Aventador-ի համեմատ ընդհանուր զանգվածը պակասել է 125 կգ-ով: Մեքենան ներկված է մոխրագուն մետալիկ և կրում է կարմիր, կանաչ և սպիտակ գծեր, ի պատիվ Իտալիայի դրոշի: Առջևի և հետևի լուսարձակները Y-ի տեսք ունեն:

Շարժիչը և փոխանցման տուփը

Մեքենայի վրա տեղադրված է 6,5 լիտրանոց բենզինային շարժիչ վերցված Aventador-ից:Հզորությունը կազմում է 750 ձիաուժ: Զանգվածի և հզորության հարաբերությունը կազմում է 1,93 կգ/ձիաուժ: 7 աստիճան կիսաավտոմատ փոխանցման տուփը առանձնանում է նրանով, որ ունի 1 էլեկտրահիդրավլիկ կայանք:

Ներքին հարդարանքը

Ներսում նույնպես գերակշռում է ածխապլաստը, դրանից է պատրաստված նաև նստատեղերը (դրանք պատրաստվել են հատուկ ճկուն կարբոնից CarbonSkin անունով ):

Տեսախաղերում

Մեքենան հանդիպում է ներքոհիշյալ խաղերում

Ծանոթագրություններ

  1. https://auto.mail.ru/article/40679-lamborghini_veneno_yadu_mne_yadu/
  2. http://www.topgearrussia.ru/news/car-news/177756/3a356a95.html
  3. http://autoarticle.ru/avtonovosti/avtoshou/veneno/