«Սոկրատ Աքմաքչյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: )ի → ) ի
Տող 1.
{{ՎՏ}}
'''Սոկրատ Վռամի Աքմաքչյան''', ծնվել է 1922 թվականի հունվարի 15-ին Ղարաքիլիսայում(այժմ Վանաձոր) իրավաբանի ընտանիքում։ Նրա հայրը՝ Վռամ Աքմաքչյանը, թեև սիրում էր թատրոնը, բայց հեռու էր բեմարվեստից և չէր մտածում այն մասին, որ որդին թատրոնի աշխատող կդառնա։ Իսկ պապը՝ Արշակը, հայտնի էր որպես «անուղղելի» թատերասեր, որը շատ անգամ ամառանոցային Ղարաքիլիսա քաղաքը ժամանող հայ արտիստների հետ հանդես էր գալիս ներկայացումերում։ Ավարտել է [[Երևանի Թատերական ինստիտուտ]]ի ռեժիսորական բաժինը, այնուհետև աշխատանքի է անցել [[Կիրովականի թատրոն]]ում։ Երկար տարիներ ղեկավարել է [[Կիրովական]]ի (այժմ՝ Վանաձոր) թատրոնը։
 
Սովորել և ավարտել է Վանաձորի Վազգեն առաջինի անվան թիվ 1 դպրոցը։ 1940թ. Սոկրատ Աքմաքչյանը զորակոչվում է բանակ, զինծառայության ուղարկվում Մերձբալթիկա, ուր սահմանապահների հետ միասին Հայրենական մեծ պատերազմի սկզբում ընդունեց հիտլերյան զորքերի առաջին հարվածները։ Առողջական վիճակի պատճառով՝ զորացրվելով նա վերադառնում է հայրենի քաղաքը և նորից աշխատանքի անցնում թատրոնում։