«Վրացա-Իմերեթական նահանգ»–ի խմբագրումների տարբերություն

 
Վրացա-իմերեթական նահանգի մեջ մտան Թիֆլիսի, Թելավի, Գորիի, Բելոկանի, Քութայիսի, Գուրիայի, Ելիզավետպոլի, Երեւանի, Նախիջեւանի, Ալեքսանդրապոլի, Ախալցխայի գավառները։ Այս վարչական բաժանումից հետո ցարիզմը տարբեր օրինագծերի միջոցով փորձում էր Անդրկովկասում ամրապնդել իր իշխանությունը եւ երկրամասում ստեղծել տեղական առանձնահատկություններից զուրկ ռուսական վարչակարգ։
 
Ցարական կարգերն ամրապնդելու նպատակով 1844 թվականին [[Կովկաս]]ում հիմնվում է [[Կովկասի փոխարքայություն|փոխարքայություն]]։ Փոխարքա է նշանակվում փորձված պաշտոնյա Ա. Վորոնցովը։
 
1846 թվականին, հաշվի առնելով այն, որ երկրամասի կիսումը երկու մասի հաշվի չի առնում տարածաշրջանի ժողովուրդների մշակութային, պատմական, տնտեսական ու քաղաքական առանձնահատկությունները, Նիկոլայ Ռոմանովը նոր հրաման արձակեց, որով Անդրկովկասը ենթարկվեց վարչական բաժանման։ Ձևավորվեցին [[Թիֆլիսի նահանգ|Թիֆլիսի]], [[Քութայիսի նահանգ|Քութայիսի]], [[Դերբենդի նահանգ|Դերբենդի]] ու [[Շամախու նահանգ|Շամախու]], ավելի ուշ՝ [[Երևանի նահանգ]]ները։
82 200

edits