«Էդուարդ Արծրունյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական, փոխարինվեց: : → ։
Տող 31.
Էդուարդ Արծրունյան անունը հայ ժամանակակից կերպարվեստում շրջանառվել է դեռևս անցած դարի 60-ականներից, երբ երևան եկան այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են [[Մինաս Ավետիսյան]]ը, [[Հակոբ Հակոբյան (նկարիչ)|Հակոբ Հակոբյանը]], [[Հենրիկ Սիրավյան]]ը, [[Աշոտ Հովհաննիսյան (նկարիչ)|Աշոտ Հովհաննիսյանը]], [[Օնիկ Մինասյան]]ը, [[Աշոտ Մելքոնյան]]ը և այլք: Այդ տարիներին արևմտյան կերպարվեստի ձեռքբերումները մեզնում տեղայնացնելու փորձերի շնորհիվ հայկական ժամանակակից գեղանկարչությունն աննախադեպ վերելք ապրեց, մինչդեռ Արծրունյանը, հրաժարվելով գայթակղությունից, շարունակեց հայ դասականների` [[Վարդգես Սուրենյանց]]ի, [[Եղիշե Թադևոսյան]]ի, [[Փանոս Թերլեմեզյան]]ի, [[Ստեփան Աղաջանյան]]ի, [[Սեդրակ Առաքելյան]]ի գործը։
Նա, կատարելագործելով թեմատիկ կոմպոզիցիայի [[ժանր]]ը, հարստացրեց հայ կերպարվեստի գունապնակը արծրունյանական գունամտածողությամբ։ Էդուարդ Արծրունյանը ստեղծագործական երկար ճանապարհ է անցել` շուրջ 60 տարի, և այդ ընթացքում շարունակական պրպտումների մեջ է եղել. իրեն փորձել է տարբեր ոճերում և «իզմերում», ինչի արդյունքում մենք տեսնում ենք մի անուն, ով մեծ վարպետությամբ հանդես է եկել ակադեմիական, ռեալիստական, սոցռեալիստական, ռոմանտիկ, իմպրեսիոնիստական, պոստիմպրեսիոնիստական, ֆով, կուբո-վերացական ուղղություններում։ Նկարչի արվեստին առանձնահատկություն են հաղորդում նրա թեմատիկ հետաքրքրությունները, որոնք նրա ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում անփոփոխ մնացին` ազգային-պատմական, ազգագրական-կենցաղային և ծիսական։
Էդուարդ Արծրունյանը ստեղծագործել է նաև գրաֆիկայի ժանրում` պաստառ, բեմանկարչություն:բեմանկարչություն։
 
== Գեղանկարչություն ==