«Երևանյան լիճ»–ի խմբագրումների տարբերություն

չ
կետադրական, փոխարինվեց: ։Մ → ։ Մ
չ (կետադրական, փոխարինվեց: ։Մ → ։ Մ)
}}
 
'''Երևանյան լիճ''' (Երևանյան ծով), արհեստական ջրամբար [[Երևան]]ի հարավ-արևմուտքում [[Հրազդանի կիրճ]]ում՝ 908 մ բարձրության վրա։Մակերեսըվրա։ Մակերեսը 0,65 կմ<sup>2</sup> է, միջին խորությունը՝ 8 (առավելագույնը՝ 18 մ), ջրի ծավալը՝ 4,8 մլն մ<sup>3</sup>, օգտակարը՝ 0,7 մլն մ<sup>3</sup>։
 
== Նպատակ ==
Կառուցվել է [[Հրազդան (գետ)|Հրազդանի]] հոսքը կանոնավորելու և ջրերն օգտագործելու նպատակով։ Պատվարը հողային է՝ երեսպատված երկաթբետոնե սալիկներով, երկարությունը՝ 480 մ, առավելագույն բարձրությունը՝ 29 մ։
 
Կամրջի դեր է կատարում Երևանի աջափնյա և ձախափնյա շրջանների միջև։
 
Ոռոգման ջուրը բաց է թողնվում աջ ափին կառուցված հատակային ջրթողքի միջոցով։ Լճի աջ ափի երկարությամբ (364 մ) կառուցվել է խրամատային ջրընդունիչ՝ լողացող մարմինները հեռացնելու նպատակով։ Լճի ափերը մասնակիորեն բետոնապատված են։ Երևանյան լիճը մեծ նշանակություն ունի շրջապատի միկրոկլիմայի և քաղաքային հանգստի գոտու ձևավորման համար։ Կանոնավորվել է Հրազդանի վերին հոսանքի ազատ հոսքը, լճից սկսվում են [[Էջմիածնի ջրանցք|Էջմիածնի]] և Փարաքարի ջրանցքները։ Ձմռանը հազվադեպ սառցակալում է։ Լճում կան [[ձկներ]] ([[կողակ]], [[ծածան]], [[կարպ]]) և [[խեցգետնազգիներ]]։
 
== Պատմություն ==
Կառուցվել է [[1970]] թվականին՝ նախկին Նոր Կողբ գյուղի տարածքում<ref>{{cite book|last=Palmer|first=Richard N.|title=World Environmental and Water Resources Congress 2010 challenges of change|year=2010|publisher=American Society of Civil Engineers|location=Reston, VA|isbn=9780784411148|page=39}}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==
281 469

edits