«Պորտուգալական թատրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Պորտուգալական թատրոնը''' Իմպրովիզացիոն բնույթի ներկայացումների, լիթուրգիական դրամայի երևան գա...»:
(Տարբերություն չկա)

12:54, 27 Մարտի 2015-ի տարբերակ

Պորտուգալական թատրոնը Իմպրովիզացիոն բնույթի ներկայացումների, լիթուրգիական դրամայի երևան գալու մասին առաջին տեղեկությունները մեզ հասել են 12 դարից։ 14 դարի վերջին վերածննդի շրջանի մշակույթի կազմավորումը նպաստել է թատրոնի և դրամատուրգիայի զարգացմանը։ Ազգային թատրոնի հիմնադիրն է դրամատուրգ, դերասան և կոմպոզիտոր ժ․ Վիսենտեն։ 16 դարի վերջին Լիսաբոնում երևան են եկել հանրային թատրոններ։ 16 դարի 2-րդ կեսին և 17 դարի ինկվիզիցիայի հետապնդման և եկեղեցական գրականության պատճառով թատերարվեստը անկում է ապրել։ Ազգային թատրոնի վերելքը կապված է 19 դարի 20-30-ական թվականներին ռոմանտիկական ուղղության հաստատման հետ։ Դրամատուրգ ժ․ P․ Ալմեյդա Գառետի նախաձեռնությամբ Լիսաբոնում կազմակերպվել է Դրամատիկական արվեստի կոնսերվատորիա, ստեղծվել Մարիա 11 թագուհու ազգային թատրոն (1846 թվականին), որը դարձել է Պորտուգալիայի բեմական մշակույթի կենտրոններից։ 19 դարի ճանաչված դերասաններից էին Ֆ․ դե Սիլվան, է․ դաժ Նևիշը, ժ․ և Ա․ Ռոզա եղբայրները և ուրիշներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միայն որոշ գործիչներ են անդրադարձել համաշխարհային և ազգային դասականների և օտարերկրյա խոշոր հեղինակների պիեսներին։ Թատերական կյանքի կենտրոնը Լիսաբոնն է, ուր բացի Մարիա II թագուհու ազգ․ թատրոնից գործում են Ազգ․ ժող․, Գեղարվեստական թատրոնները ևն։ Թատերախմբեր կան նաև Պորտուում և Կոիմբրայում։ Խաղացանկում են ժամանակակից դրամատուրգներ Լ․ Ս․ Մոնտեյրուի, Սանտարենուի, Լ․ Ֆ․ Ռեբելուի, Ա․ Ռեդոլայի և այլոց պիեսները։ 20 դարի 1-ին կեսի դերասաններից են՝ Ռ․ Մոնտեյրուն, Ա․ Ռեյ Կոլասուն, Լ․ Աի- մոինշը, Մ․ Մատուշը, Ա․ դա Կունյան, Ռ․ Պաուլուն և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։