«Ժայռապատկեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Petrogliph-Ughtasar-Armenia.jpg|մինի|200px|աջից|Իծագիր ժայռապատկեր, Ուղտասար, Հայաստան]] '''Ժայռապատկեր''', կամ ''իծագիր'', ''պետրոգլիֆ'' (''petros'' - քար և ''glyphe'' - փորագրություն) - քարանձավների պատերին, առաստաղներին, ժայռերի և քարերի մակերեսներին արված հնագույն պատկերներ ու տեսարաններ։ Ժայռապատկերը հայտնի են Երկրագնդի բոլոր մասերում՝ աշխարհի ավելի քան 120 երկրներում։ Հնագույն ժայռապատկերները վերաբերվում են հին քարե դարին, վերջինները՝ միջնադարին։ Կատարման տեխնիկայով բազմազան են՝ հանքային ներկերով արված բազմագույն նկարներից մինչև տարբեր որակի ուրվագծային պատկերներ ու հարթաքանդակներ։
 
== Ժայռապատկերներ Հայաստանում ==
[[Պատկեր:Petrogliph-Ughtasar-Armenia2.jpg|մինի|200px|աջից|Ժայռապատկերներ, Ուխտասար, Հայաստան]] Առաջին ժայռապատկերները Հայաստանում հայտնաբերվել են 1902թ.1902 թ-ից մինչև 1910թ1910 թ., իսկ արդեն 1913թ1913 թ. հայտնաբերված ժայռապատկերների մասին Գրիգոր Ղափանցյանը ընդարձակ հոդված է գրել Արարատ ամսագրում (№1): Հայաստանում կա աշխարհագրական հինգ տարածք, որոնցից են՝ [[Արագած]], [[Գեղամա լեռներ]], [[Սյունիք]]՝ [[Ուխտասար]]ի լանջերը։ Ընդհանուր թվով 20000 ժայռապատկեր, որից ավելի քան 6000 գտնվում է Սյունյաց Ուխտասարում։ Ժայռապատկերները թվագրվում են մ.թ.ա. 7-րդ հազ և ավելի վաղ ժամանակներով։ Սյունյաց գետնատարած ժայռապատկերները դրոշմված են մուգ, արևահար մակերես ունեցող անդեզիտաբազալտե լավային մակերեսներին։ Փորագրման տեխնիկական սկզբունքները հազարավոր տարիներ ի վեր անփոփոխ են մնացել։ Սև և սրճագույն ժայռերի վրա ու քարերի վրա բնիկների թողած առատ ու բազմազան պատկերներով աշխատանքային, ծիսական, որսի տեսարաններով, երկնային ուժերի վերաբերյալ պատկերացումների կոմպոզիցիաներով հարուստ ժայռապատկերները արտահայտում են համապատասխան դարաշրջանի մարդու նյութական և հոգևոր կյանքը։ Դրանք հարուստ նյութ են տալիս [[Հայկական լեռնաշխարհ]]ի բնակիչների կենցաղը, պաշտամունքը, սովորություններն ու արվեստը ուսումնասիրելու համար և կարևոր նշանակություն ունեն որպես պատմական սկզբնաղբյուրներ։<ref>Ս. Սարդարյան, Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, Երևան, 1967</ref>
 
== Ընդհանուր տեղեկություններ ժայռապատկերների մասին ==
Ժայռապատկերն անվանում են նաև իծագիր կամ պետրոգլիֆ (հունարեն է՝ կազմված «քար» և «փորագրել» կամ «քանդակել» բառերից): Ժայռապատկերներ հայտնաբերվել են բազմաթիվ երկրներում: Դրանց կատարման տեխնիկան բազմազան է՝ հանքային ներկերով արված բազմագույն նկարներից մինչև տարբեր որակի ուրվագծային պատկերներ ու [[հարթաքանդակներ]]: Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի, [[Աֆրիկա]]յի, Սկանդինավյան թերակղզու, [[Ուրալ]]ի, [[Հայաստան]]ի, [[Վրաստան]]ի, [[Միջին Ասիա]]յի ժայռապատկերներին բնորոշ են տեղի կենդանիների՝ բիզոն, արջ, մամոնտ, ձի և այլն, երբեմն՝ մարդկանց պատկերներ, որսի, ռազմի, ձկնորսության, ծիսական և այլ տեսարաններ: Հայկական լեռնաշխարհում ([[Արագած]], [[Գեղամա լեռներ]], Սյունիքի Ուխտասարի լանջեր) հայտնաբերվել են [[մ. թ. ա. 7]] -[[Մ մ. թ. ա. 2-րդ դար|2]]-րդ հազարամյակների բազմաթիվ ժայռապատկերներ: Քարերին ու ժայռերին բնիկների թողած հարուստ ու բազմազան պատկերներով, զանազան տեսարաններով, երկնային ուժերի վերաբերյալ պատկերացումների հորինվածքներով առատ ժայռապատկերները հարուստ նյութ են պարունակում տվյալ դարաշրջանի մարդու նյութական ու հոգևոր կյանքի, երկրի հնաբնակների կենցաղի, պաշտամունքի, [[սովորույթներ]]ի, արվեստի մասին և ունեն կարևոր նշանակություն՝ որպես պատմական սկզբնաղբյուրներ: Գիտնականների մեծ մասի կարծիքով՝ ժայռապատկերներն ունեցել են մոգական, հմայական կամ պաշտամունքային նշանակություն: Դրանք հիմք են տալիս ենթադրելու, որ նախնադարի մարդը երկնային մարմինների մասին ունեցել է յուրօրինակ պատկերացումներ:
 
== Հայտնի ժայռապատկերներ ==
Առավել հայտնի և ժայռապատկերներով հարուստ հնավայրեր կան հետևյալ երկրներում և շրջաններում։
* [[Ֆրանսիա]] - Կոմբարել, Մոնտեսպան, Լասկո, Նիո, Ռուֆինյակ,
* [[Իսպանիա]] - Ալտամիրա, Կաստիլիո,
* [[Իտալիա]]
* [[Սկանդինավյան թերակղզի]]
* [[Աֆրիկա]]
* [[Ուրալ]]
* [[Միջին Ասիա]]
Սրանց բնորոշ են այս շրջաններում ապրած կենդանիների (արջ, բիզոն, ռնգեղջյուր, մամոնտ, ձի և այլն), երբեմն մարդկանց պատկերներ, ռազմի, որսի, ձկնորսության, ծիսական և այլ բնույթի դինամիկ տեսարաններ։
== Ժայռապատկերի նշանակությունը==
 
== Ժայռապատկերի նշանակությունընշանակություն ==
Նախնադարի ընդգրկուն գաղափարաբանությունն արտահայտելու համար ժամանակի արվեստագետները ընտրել են սխեմատիկ, պայմանական ձևերը, արվեստի ընդհանրացված, վերացարկված, խորհրդապաշտական լեզուն։ Նրանք պետք է խորհրդանիշերի՝ պատկերագրերի և նշանագրերի միջոցով սերունդներին պատմեին իրենց կենսագործունեության բոլոր կողմերի մասին։ էպիկական պատմողականության լավագույն արտահայտչաձևերը կարող էին ոճավորված, աբստրահված պատկերները լինեն, որոնցում նատուրալիստական ձևերի միտումնավոր խեղմամբ ստեղծվում էին էքսպրեսիվ և դինամիկ կերպարներ։ Ժայռապատկերները միասնական ոճի մեջ պատմում են նախնադարյան բնապաշտ-բնախույզի դիտարկումների և երևակայության խորհրդավոր աշխարհի մասին։ Գծանկարային ժայռապատկերները նախնադարյան մարդու նկարելու անկարողության արգասիքը չեն, այլ նրա մտածողության առաջընթացի հավաստիքը, քանի որ սեփական աշխարհայացքը նյութականացնելու համար նա ստեղծում է արվեստի նոր լեզուն՝ վերացարկումը, արտահայտելու համար իր զգայական ներաշխարհը և համատիեզերական պատկերացումները ճիշտ այնպիսի արտահայտչաձևով, ինչպիսիք որդեգրվում են միջնադարյան արվեստի, ապա ավանգարդիստական ուղղությունների ձևաստեղծումներում։ Ավանդաբար ժայռապատկերները համարվել են որսի ժամանակ հաջողության հասնելուն միտված ծիսահմայական տեսարաններ՝ ամրագրված քարաբեկորների վրա։ Գիտնականների մի խումբ հակված է համարելու, որ նախնադարյան մտածողությունը բավականին պարզունակ էր նման խորը գաղափարներ արտահայտելու համար, սակայն մարդը երբեք այնքան կապված չի եղել բնությամը և երկնքին, ժամանակի պարբերաչափը ամրագրելու և կյանքը կանոնակարգելու անհրաժեշտությանը, որքան նախնադարյան ժամանակներում։ Հետևաբար, ժայռապատկերների ներշնչման աղբյուրը նախնադարյան ճանաչողության փափագն էր, կուտակված կենսափորձը հավերժացնելու միտումը, բնախույզի պատկերավոր երևակայությունը, իրական դիտումների վրա հիմնված բնապաշտությունը, նաև ծիսական հմայությունը, համաձայն որի, բնության բարեհաճությանն արժանանալու համար հարկավոր էր գերբնական ուժերի միջոցով ազդել նրա վրա։ Երբ խոսք է գնում, որ Ուխտասարի պատկերներում հաշվվում են մի քանի հազար կերպարներ, ապա առաջին հայացքից թվում է, թե դա պարզապես մտացածին խաբկանք է։ Մարդիկ գծանկարներում տեսնում են այն, ինչ ցանկանում են տեսնել։ Սակայն պատկերամոտիիվների հիմնական դասակարգմամբ հասկանում ենք, որ գործ ունենք ամենևին էլ ոչ պատահական համընկնումների ու պատկերագրական մոտիվների հետ։
{{Վիքիպահեստ կատեգորիա|Petroglyphs|Ժայռապատկեր}}
 
== Հղումներ ==
{{Ծանցանկ}}
 
[[Կատեգորիա:Հաղորդակցության պատմությունԺայռապատկեր]]
[[Կատեգորիա:Նախնադարյան արվեստ]]
[[Կատեգորիա:Քարի դար]]