'''Հակում''', [[կենդանի]] օրգանիզմի[[օրգանիզմ]]ի որևէ պահանջը բավարարելու ձգտում։ Հատուկ է [[կենդանի]]ներինկենդանիներին և [[մարդ]]կանց։ Կենդանու հակում հիմնականում բնազդային բնույթ ունի. Մարդու հակում բնածին է (բնազդային) և սոցիոգեն։ Ունի որոշ չափով արտահայտված ուղղվածություն այն օբյեկտների նկատմամբ, որոնք կարող են բավարարել նրա պահանջմունքը՝. Որպես ակտիվության դրդապատճառ, հակում շարժման մեջ է դնում [[օրգանիզմ]]իօրգանիզմի զգայական, շարժողական և բարձրագույն իմացական հնարավորությունները՝ օբյեկտի որոնման և պահանջմունքի բավարարման խնդիրները լուծելիս։ Առանձնացվում են հակման ազդեցության տակ կատարվող գործունեության [[երեք]] փուլ, օբյեկտի որոնման և ընկալման, օբյեկտի հետ գործողությունների կատարման, պահանջմունքի բավարարման։ Հակում խիստ շարժուն հոգեկան երևույթ է։ Այն կարող է մեկ օբյեկտից անցնել մյուսին։ Միաժամանակ մի շարք հակումնե ունենալիս դրանց միջև [[կոնֆլիկտ]]ներ են առաջանում։ Նոր իրադրության մեջ հայտնվելիս, մարդը հանդես է բերում իմպուլսային, ինքնաբեր հակումներ, որոնք կախված են կենսաֆորձից և զգալի չափով անհատական են։