«Աշոտ Ավագյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 44.
* [[2007]]թ. -”Ժամանակակից արվեստագետներ Հայաստանից” ՀԲԸՄ Ալեք Մանուկյան կենտրոն, Փասադենա ([[ԱՄՆ]])
* [[2008]]թ. -”Generation Freedom: Armenia’s New Vanguard”, InterArt Gallery, [[Նյու Յորք]] (ԱՄՆ)
* [[2008]]թ. -”Սպիացող վերքեր” մրցանակաբաշխության ցուցահանդես, [[Գյումրու 6-րդ միջազգային բիենալե]]ի շրջանակներում,”Ստիլ” ցուցասրահ, Գյումրի (Հայաստան), [[Սպիտակի երկրաշարժի թանգարան]], [[Սպիտակ]] (Հայաստան), Հայաստանի ազգային պատկերասրահի Վանաձորի մասնաճյուղ, [[Վանաձոր]] (Հայաստան) <ref>[http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20081105_6&flag=am Կարին Գրիգորյան «Արվեստը ճանապարհորդում է Հայաստանով», «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 05 նոյեմբերի, 2008թ. ])/ref>
 
==Ստեղծագործությունների ընդհանուր բնութագիրը==
Տող 57.
Ավագյանի վերջին տաս տարիների գեղանկարները ուշագրավ են ոչ միայն իրենց հրաշալի ֆորմալ որակների համար, որոնք որդեգրում են մակերեսի շերտավորման ու կառուցման համալիր պրոցեսը, այլև այն պատճառով, որ հեռու են նրա ժամանակակիցների արվեստում առկա ներտեքստային լաբիրինթոսից: Ավագյանը, նշանների և պատկերագրական տարրերի միջոցով պատմությունների ու մեկնաբանությունների լաբիրինթոսային պոպուրի սարքելու փոխարեն, ընտրում է հենց ՙպատկերի՚ վերարտադրությունը: Պալեոլիթյան հուշարձանների և միջնադարյան գերեզմանաքարերի պատկերների պես, որոնք ոգեշնչված են դրանցից, նկարները հաճախ ներկայացնում են մի քանի տարրեր` մարդկային ֆիգուրներ, կենդանիներ, պարզ երկրաչափական նշաններ, որոնք ստեղծում են այնպիսի պարզ տեսարաններ, ինչպեսիք են ծնունդը, մահը, տոները և այլն: Պատկերների մտացածին պարզությունը դիտողին անհարմար կացության մեջ է դնում` նրան ստիպելով առանձնապես ջանք չթափել դրանց վրա: Այստեղ վերաիմաստավորելու քիչ բան կա, քանի որ նշաններն ու դրանց համակարգերը համարյա արգելակում են մեկնաբանությունը` մեր վերլուծական միջոցները դարձնելով անօգուտ: Զարմանալի է նաև այն, որ դրանցում համեմատաբար քիչ են երկակի հակադրությունները: Օրինակ, կյանքն ու մահը վերարտադրված են նմանատիպ` առանց դրանց տարբերությունների մատնանշման: Փաստորեն, արվեստագետը մտացածին կերպով վերստեղծում է առասպելը, որն իր արձագանքներն ունի հայկական աշխարհիկ արվեստի պոզիտիվիստական պատմողականության և մտածողության մեջ, որոնք անուղղակի, միևնույն ժամանակ նաև պարադոքսալ կերպով ճանաչելի են դառնում որպես զուգահեռ իրականություն, որը, սակայն, միշտ առավել հավասարակշռված, տրամաբանական և գեղեցիկ է, քան մերը: Այս աշխարհի զգայական առեղծվածի մեջ թափանցելու փորձը ճանապարհորդություն է դեպի անհայտը, որտեղ ստեղծարարությունն ու նոր սկիզբները բացահայտվում են նորովի:
Այսպիսով, Ավագյանի արվեստը ձգտում է պատմության արմատական, կառուցվածքային ֆիլտրմանը` մետա-պատմողականության իմաստով: Այն հակադրություններով, փակուղիներով և ձուղակներով լեցուն է, սակայն հիանալի` իր մեծ ձգտումով և պոստ-մոդեռնիստական մեթոդների ռեվիզիոնիստական կիրառմամբ<ref> Վիգեն Գալստյան «Արտացոլանքներ ժամանակի մեջ», անտիպ հոդված,անգլ., 2009թ., թարգմանությունը Անահիտ Ավագյանի ։</ref>:
 
 
==Փերֆորմանսներ==