«Մահապատիժ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 19 բայտ ,  5 տարի առաջ
[[2008]] թ․ ամենամեծ թվով մահապատիժներ տեղնի են ունեցել [[Չինաստան]]ում (1718), [[Իրան]]ում մահապատժի ենթարկվածների թիվը նվազագույնը 346 է, [[Սաուդյան Արաբիա]]յում՝ 102, [[ԱՄՆ]]-ում՝ 37, [[Պակիստան]]ում՝ 36, [[Իրաք]]ում՝ 34։ 2008թ․ ընդհանուրը մահապատժի է ենթարկվել 2390 մարդ 25 երկրում։<ref>[http://www.welt.de/politik/article3428138/China-ist-das-Land-mit-den-meisten-Hinrichtungen.html China ist das Land mit den meisten Hinrichtungen]{{ref-de}}</ref>
 
=== Մահապատիժը Մեծ Բրիտանիայում===
{{Հիմնական|Մահապատիժը Մեծ Բրիտանիայում}}
Միջնադարյան Անգլիայում կախահան էին բարձրացնում մանր գողությունների համար, ընդ որում մեծ քանակությամբ: Միայն լոնդոնյան Տայբերն շրջանում (մահապատժի վայր հասարակ մարդկանց համար) [[Էդուարդ VI]]-ի թագավորության ժամանակ տարեկան մահապատժի էր ենթարկվում միջինը 560 մարդ: Բանակում և նավատորմում կարգապահական խախտումների համար կախահան էին հանում առագաստափայտի վրա․ կեղծ մետաղադրամների հատման համար եփում էին եռացող ջրի կամ ձեթի մեջ (մինչև [[17-րդ դար]]ը): Բացի այդ, կիրառվում էին նաև խեղման այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են քթի, ականջների, լեզվի կտրումը: Ընդհանուր առմամբ, դատավճռով մահվան էր դատապարտվում հանցակազմ պարունակող 123 երևույթ:
Անգլիայում վերջին հասարակական մահապատիժը տեղի է ունեցել [[1868]] թվականի [[մայիսի 26]]-ին. Նյուգեյթի դիմաց կախահան է հանվել իռլանդացի ահաբեկիչ Մայքլ Բարետը: Դրանից երկու շաբաթ առաջ, վերջին մահապատիժն է իրականացվել [[Շոտլանդիա]]յում: Սակայն ոչ հասարակական մահապատիժները գոյություն են ունեցել երկար տարիներ․ այսպես, կախահան էին հանում նույնիսկ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ից հետո:
 
Անգլիայում մահապատժի ենթարկված վերջին կինը Ռուտ Էլլիսն էր: [[1955]] թվականի [[ապրիլի 10]]-ին նա գնդակահարել է Դևիդ Բլեյկլի անունով տղամարդու, իսկ նույն թվականի [[հուլիսի 13]]-ին նրան մահապատժի են ենթարկել [[Լոնդոն]]ի Հոլլոուեյ բանտում: Ավելի ուշ, 5 տարի անց, [[1960]] թվականի [[նոյեմբերի 10]]-ին, կախահան է հանվել Ֆլոսի Ֆորսայտը, ով դեռ 18 տարեկան էր: Բրիտանիայի վերջին մահապատիժը տեղի է ունեցել [[Մանչեսթեր]]ում և [[Լիվերպուլ]]ում: [[1964]] թվականի [[ապրիլի 7]]-ին Պիտեր Ալլենը (21 տարեկան) և Ջոն Ուոլբին սպանել են ոմն Ուեսթին, իսկ [[օգոստոսի 13]]-ին տեղի է ունեցել նրանց մահապատիժը (անհասկանալի պատճառներով այն տեղի է ունեցել տարբեր քաղաքներում): Դրանից հետո, ևս 5 տարի անց, [[1969]] թվականի [[դեկտեմբերի 18]]-ին, մահապատիժը չեղյալ է հայտարարվել սպանության համար: Իսկ [[1998]] թվականին, մահապատիժը չեղյալ է հայտարարվել վերջին երեք հանցագործության տեսակների համար:
 
 
== Քննարկումներ մահապատժի շուրջ==
3142

edits