«Կարմիր ջրիմուռներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (6), ։Ա → ։ Ա oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Laurencia.jpg|մինի]]
'''Կարմիր ջրիմուռներ''' ({{lang-lat|Rhodophyta}}), ջրիմուռների բաժին։ Բազմաբջիջ կամ միաբջիջ օրգանիզմներ են։ Լինում են մուգ կարմիր, վարդագույն, դեղնավուն, պղնձակապտավուն գույնի, որը պայմանավորված է քրոմատոֆորներում պարունակվող d քլորոֆիլ (կանաչ), R-ֆիկո-էրիթրին (կարմիր) և R-ֆիկոցիան (կապտականաչ) պիգմենտներով։ Կարմիր ջրիմուռների մարմինը թելաձև է, թիթեղանման, երբեմն հատվածավորված է [[ցողուն]]ի և տերևանման օրգանների։ Բազմանում են սեռական և անսեռ ճանապարհով։ Զարգացման ընթացքում բնորոշ առանձնահատկություն է շարժական մտրակավոր փուլերի բացակայությունը և ինքնատիպ սեռական պրոցեսը։ Արական սեռական օրգաններում գոյանում են ոչ շարժունակ [[բջիջ]]ներ, որոնք ջրի միջոցով շարժվում են դեպի իգական սեռական օրգանները՝ կարպոգոնները։ Հայտնի է 600 ցեղ, 3750 տեսակ։ Ապրում են հիմնականում ծովերում, սակավ՝ [[քաղցրահամ ջրեր]]ում, հողում։ Բրածո ձևերը գտնվել են կավճի հասակի նստվածքներում։ Առանձին տեսակներից ագար-ագար, ագարոիդ են ստանում, պորֆիրա տեսակն օգտագործվում է որպես սնունդ։