«Ռավվադիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 32.
 
== Պատմություն ==
[[Պատկեր:Caucasus 850 map de.png|մինի|Ատրպատականը՝ որպես [[Աբբասյան խալիֆայություն|Աբբասյան խալիֆայության]] նահանգ]]
 
Հուսեյն II-ի օրոք սկսում է դինաստիայի հզորացման ու ծաղկման շրջանը: Մայրաքաղաքը դառնում է Թավրիզը, որը ամրացվում է պարիսպներով: Օգտվելով նրանից, որ Ատրպատականի Սալարի ամիրա Իբրահիմը հեռացավ Ռեյ, Ռավվադիները գրավում են Ատրպատականի քաղաքները և 981 թվականին վերջնականապես հաղթում նրան: Ապա նվաճվում է [[Վասպուրականի թագավորություն|Վասպուրականի թագավորության]] և [[Անիի Բագրատունյաց թագավորություն|Անիի Բագրատունիներին]] հպատակ [[Հերի ամիրայություն]]ը՝ [[Հեր|Խոյ]], [[Ուրմիա (քաղաք)|Ուրմիա]] և այլ քաղաքները: 984 թվականին ողջ Ատրպատականը միավորվել էր Ռավվադիների դրոշի ներքո:
 
Տող 40.
 
1020-1040-ական թվականներին քոչվորները չորս անգամ հարձակվում են Ատրպատականի վրա, սակայն Վահսուդանը կարողանոում է հետ պահել նրանց: 1054 թվականին նա ստիպված ընդունում է [[Տուղրիլ]] բեկի գերիշխանությունը: Աբու Նասր Մամլան II-ը (1054-1071) արդեն կառավարում էր որպես սելջուկների հպատակ ամիրա:
[[Պատկեր:Caucasus 1000 map de.png|մինի|Ռավվադիների պետությունը 11-րդ դարի սկզբին]]
 
1071 թվականին տեղի է ունենում [[Մանազկերտի ճակատամարտ]]ը: [[Հայկական լեռնաշխարհ]]ի մեծագույն մասը զավթած [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] համար խիստ կարևոր ճակատամարտում սելջուկյան սուլթան [[Ալփ-Արսլան]]ը (1064-1072) ոչ միայն հաղթում է բյուզանդացիներին, այլև գերի է վերցնում կայսր [[Ռոմանոս Դիոգենես|Ռոմանոս IV Դիոգենեսին]] (1067-1071): Դրանից հետո իր տիրույթներում սուլթանը նշանակում է նոր կառավարիչներ: