«Ռավվադիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 30.
 
Ռավվադ I-ը որպես խալիֆի ներկայացուցիչ՝ ղեկավարում էր Մարաղայում, Թավրիզում, Ահարում և Վարզիգանում: Նրանից հետո Թավրիզում իշխում էր որդին՝ Վաջնը, ով իր եղբայրների հետ այստեղ կառուցում է մի քանի հասարակական շենքեր և ամրացնում է քաղաքի պարիսպները: Վաջնայից հետո Թավրիզում իշխում է իր եղբայր Մուհամմադը (8-րդ դարի վերջ-9-րդ դարի սկիզբ):
 
== Պատմություն ==
 
Հուսեյն II-ի օրոք սկսում է դինաստիայի հզորացման ու ծաղկման շրջանը: Մայրաքաղաքը դառնում է Թավրիզը, որը ամրացվում է պարիսպներով: Օգտվելով նրանից, որ Ատրպատականի Սալարի ամիրա Իբրահիմը հեռացավ Ռեյ, Ռավվադիները գրավում են Ատրպատականի քաղաքները և 981 թվականին վերջնականապես հաղթում նրան: Ապա նվաճվում է [[Վասպուրականի թագավորություն|Վասպուրականի թագավորության]] և [[Անիի Բագրատունյաց թագավորություն|Անիի Բագրատունիներին]] հպատակ [[Հերի ամիրայություն]]ը՝ [[Հեր|Խոյ]], [[Ուրմիա (քաղաք)|Ուրմիա]] և այլ քաղաքները: 984 թվականին ողջ Ատրպատականը միավորվել էր Ռավվադիների դրոշի ներքո:
 
987 թվականին 100 հազարանոց զորքի գլուխ անցած՝ Ռավվադիները արշավում են Հայաստան և հարձակվում [[Դվին]]ի վրա: [[Անի]]ի թագավոր [[Սմբատ Տիեզերակալ]]ը (977-990), հպատակ իշխանների ու թագավորների զորաբանակների հետ ճակատամարտ է տալիս: Դվինը վերջնականապես միացվում է հայոց թագավորությանը: 998 թվականին Մամլան ամիրան հերթական անգամ հարձակվում է Հայաստանի վրա: Հայոց շահնշահ [[Գագիկ Ա]]-ն (990-1020), [[Վանանդի թագավորություն|Վանանդի]], [[Տաշիր-Ձորագետի թագավորություն|Տաշիր-Ձորագետի]], [[Վասպուրականի թագավորություն|Վասպուրականի]] ու [[Սյունիքի թագավորություն|Սյունիքի]] միացյալ զորաբանակով քշում է նրանց Հայաստանից:
 
Վահսուդան Ռավվադիի օրոք Ատրպատական են ներխուժում օղուզական ցեղերը: 1028 թվականին նրա զորքերը պարտություն են կրում [[Մահմուդ Ղազնևի]]ի կողմից: Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ Իրանի հյուսիսում հաստատվում են օղուզական 2000 ընտանիքներ՝ Վահսուդանի թույլատվությամբ: Դրանից հետո օղուզական ցեղերի հոսքը ոչ միայն չի դադարում, այլև նոր թափ է առնում<ref>Алиярлы С. История Азербайджана. — Баку, 2008. — с. 210.</ref>:
 
1020-1040-ական թվականներին քոչվորները չորս անգամ հարձակվում են Ատրպատականի վրա, սակայն Վահսուդանը կարողանոում է հետ պահել նրանց: 1054 թվականին նա ստիպված ընդունում է [[Տուղրիլ]] բեկի գերիշխանությունը: Աբու Նասր Մամլան II-ը (1054-1071) արդեն կառավարում էր որպես սելջուկների հպատակ ամիրա:
 
1071 թվականին տեղի է ունենում [[Մանազկերտի ճակատամարտ]]ը: [[Հայկական լեռնաշխարհ]]ի մեծագույն մասը զավթած [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] համար խիստ կարևոր ճակատամարտում սելջուկյան սուլթան [[Ալփ-Արսլան]]ը (1064-1072) ոչ միայն հաղթում է բյուզանդացիներին, այլև գերի է վերցնում կայսր [[Ռոմանոս Դիոգենես|Ռոմանոս IV Դիոգենեսին]] (1067-1071): Դրանից հետո իր տիրույթներում սուլթանը նշանակում է նոր կառավարիչներ:
 
Թավրիզում վերջ է տրվում Ռավվադիների իշխանությանը, և կառավարիչ է նշանակվում սուլթանի ներկայացուցիչը: 1107 թվականին Վահսուդանի ժառանգներից Ահմադիլ իբն Իբրահիմը օգնում է սելջուկյան սուլթան Մուհամմադ I-ին, և դառնում Մարաղայի կառավարիչը: Ռավվադիները մասնակցում են նաև [[Խաչակրաց արշավանքներ]]ին:
 
== Գահացանկ ==
Տող 38 ⟶ 52՝
* Մուհամմադ
* Ռավվադ II
* Հուսեյն I (955–988), Ատրպաատականի միավորումը Ռավվադիների դրոշի ներքո
* Մամլան I (988–1000), 998 թվականին հարձակվել էր [[Բագրատունիների թագավորություն|Բագրատունիների թագավորության]] վրա
* Հուսեյն II (1000–1019)