«Պլեադներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Պլեադներ''', Պլիադներ (հուն, ПХешбед), Ատլասի և Պլիոնե օվկիանուհու յոթ դուստրերը (Մայա, էլեկտրա, Տա...»:
 
Տող 1.
'''Պլեադներ''', Պլիադներ (հուն, ПХешбедΠλειάδες), Ատլասի և Պլիոնե օվկիանուհու յոթ դուստրերը (Մայա, էլեկտրա, Տայգետե, Ալկիոնե, Կելենո, Ստերոպե, Մերոպե) հին հուն, դիցաբանության մեջ։ Ըստ առասպելի՝ քույրերից մեկի մահից հետո (այլ տարբերակում՝ երկնակամարն ուսերին պահելու դատապարտված հոր դաժան ճակատագրից) վշտով համակված Պլեադները ինքնասպան են եղել և աստվածների կամքով տեղափոխվելով երկինք՝ կազմել Բազումք համաստեղությունը։ Այլ առասպելի համաձայն, խուսափելով իրենց սիրահարված Օրիովն որսորդի հետապնդումից, Զևսի կամքով դարձել են աղավնիներ, թռել երկինք և փոխակերպվել աստղերի։ Առասպելի հետագա զարգացմանը զուգահեռ, Պլեադները համարվել են երկնային հավերժահարսեր, աստվածների սիրուհիներ ու առասպելական հերոսների նախամայրեր։ Հին հռոմեացիները Պլեադներին անվանել են Վերգիլիաներ։ Պլեադները այլաբանորեն նշանակում է երևելի մարդկանց համաստեղություն։ Այս իմաստով Պլեադները տերմինն առաջին անգամ օգտագործվել է Ալեքսանդրյան դարաշրջանում (մ․ թ․ ա․մ․թ․ա․ III դար)՝ նշանավոր յոթ բանաստեղծների համար։ Ֆրանսիայում Պլեադներ են անվանել XVI դարի յոթ բանաստեղծների (տես Պլեադա»)։ Վ․ Ի․ Լենինը Պլեադներ է անվանել [[1870]]-ական թվականներին հեղափոխականներին։
 
[[Կատեգորիա:Աստվածներ]]
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Հին հունական դիցաբանություն]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պլեադներ» էջից