«Լիճք (Գեղարքունիքի մարզ)»–ի խմբագրումների տարբերություն

Բնակչության ընդհանուր թիվը կազմում էր 273 մարդ։
Նույն աղբյուրներում նշվում է, որ Գյոլ-Քենդ գյուղի վարելահողերն ու խոտհարքերը բավականին շատ են։ Բնակիչներն անձնական կարիքների համար զբաղվել են նաև ձկնորսությամբ։ Պետք է նշել, որ գյուղի տարածքում գտնվող քաղցրահամ աղբյուրների ջրերը իշխան ձկան իսկական «պահեստարաններ» էին։
Գյուղն ունեցել է նաև երկու ջրաղաց և նույնքան էլ ձիթհանք։ ԳործեղԳործող ջրաղացներն ու ձիթհանքերը հուշում են, որ գյուղի բնակիչները այդ տարիներին էլ են հիմնովին կառչած եղել հողին, որից քամել են իրենց գոյատևման հիմնական միջոցը՝ հացը։
1852 թվականի տեղական մարդահամարի տվյալներով Գյոլ-Քենդ գյուղում կրկին եղել է 44 ծուխ, երեք ծուխ մարել է, որոնց փոխարինել են 1847 թվականին Մուշից գաղթած երեք ընտանիքները։ Ազգաբնակչության թիվը 265 է՝ 167 հոգի արական սեռի և 98 հոգի՝ իգական։
Բնակչությունը հետագա քսան տարիների ընթացքում լիովին հարմարվել է տեղանքին ու կլիմային, ընդարձակել է վարելահողերը, զբաղվել է անասնապահությամբ ու ձկնորսությամբ։
Անանուն մասնակից