«Պլեներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Պլենէր''' (ֆրանս․ plein air, բառացի՝ բաց օդ, բացօթյա) գեղանկարչության մեջ, տերմին, որով նշվում է արևի լ...»:
 
չ կետադրական, փոխարինվեց: ։Պ → ։ Պ, : → ։, այլոք → այլք
Տող 1.
'''Պլենէր''' (ֆրանս․ plein air, բառացի՝ բաց օդ, բացօթյա) գեղանկարչության մեջ, տերմին, որով նշվում է արևի լույսի մթնոլորտի ազդեցությամբ պայմանավորված գունային փոփոխությունների ողջ հարստության վերարտադրումը նկարում։ Պլենէրային գեղանկարչության որոշ տարրեր ի հայտ են եկել դեռևս իտալիայի Վերածննդի և XVII դ․ գեղանկարիչների գործերում։ Սակայն ըստ էության Պլենէրի սկզբունքները տարածում են գտել XIX դ․ 1-ին կեսին (Զ․ Կոնստեբլը՝ Անգլիայում, Հ․ Այվազովսկին, Ա․ Ա․ Իվանովը՝ Ռուսաստանում)։ XIX դ․ կեսին Պլենէրի ուղեցույցները Բարբիզոնի դպրոցի (Թ․ Ռուսսո, ժ․ Դյուպրե, Ն․ Վ․ Դիազ, Շ․ Ֆ․ Դոբինյի) վարպետներն էին, ինչ պես և Կ․ Կորոն։ Պլենէրի սկզբունքները առավել լիարժեք են արտահայտվել XIX դ․ 2-րդ կեսին, իմպրեսիոնիզմի վարպետների (Կ․ Մոնե, Կ․ Պիսսառո, 0․ Ռենուար և այլոքայլք) ստեղծագործություններում։ Հենց այդ շրջանից Պ․ տերմինը լայն կիրառում է գտել։ XIX դ․ 2-րդ կեսին և XX դ․ սկզբին Պլենէրի սկզբունքներով են աշխատել Վ․ Դ․ Պոլենովը, Ի․ Ի․ Լեիտանը, Վ․ Ա․ Սերովը, Կ․ Ա․ Կորովինը, հայ գեղանկարիչներից՝ Ե․ Թադեոսյանը, Մ․ Սարյանը, Ս․ Առաքելյանը, Վ․ Մախոխյանը և ուրիշներ։Պլենէրիուրիշներ։ Պլենէրի հանդեպ հետաքրքրությունը պահպանվում է նաե XX դ․ գեղանկարչությունում:գեղանկարչությունում։
[[Կատեգորիա:Գեղանկարչություն]]
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Գեղանկարչություն]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պլեներ» էջից