«Մատրյոշկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Տիկնիկներ ՀոթՔաթ գործիքով
փաստերի ավելացում
Տող 9.
 
Մատրյոշկայի պատրաստման արվեստը մինչ օրս մնում է անփոփոխ և պահպանում է ռուսական ատաղձագործական արվեստի բոլոր հնարքները:
== Պատրաստումը ==
Ներկայումս մատրյոշկա պատրաստում ենտարբեր արհեստանոցներում: Նախ ընտրում են անհրաժեշտ փայտատեսակը: Փափուկ լինելու համար համար նախապատվությունը տրվում է լորենում, ավելի հազվադեպ՝ կեչուն ու լաստենուն: Ծառը սովորաբար կտրում են վաղ գարնանը, հանում են կեղևը, բայց ոչ լրիվ, որպեսզի չորացման ժամանակ փայտը չճաքի: Ապա փայտը դասավորում են լավ օդափոխվող սենյակում ու թողնում չորանալու մի քանի տարվա ընթացքում: Փայտի մշակումն սկսվում է այն ժամանակ, երբ այն արդեն թաց չէ, բայց դեռ լրիվ չի էլ չորացել: Ամենասկզբում պատրաստվում է ամենափոքր տիկնիկը:
 
Երբ մատրյոշկան պատրաստ է, սկսում են հաջորդ տիկնիկի պատրաստումը: Պատրաստվում է անհրաժեշտ չափի փայտակտորը, որը բաժանվում է վերին ու ներքին հատվածների: Նախ պատրաստվում է ներքին հատվածը: Ապա փորում են երկու հատվածների մեջերը, որպեսզի ավելի փոքր տիկնիկը տեղավորվի նրա մեջ: Ապա նույն գործընթացը կրկնվում է հաջորդ տիկնիկների համար: Տիկնիկների քանակը կարող է տարբեր լինել: Ամենավերջում տիկնիկները նկարազարդվում են՝ օգտագործելով ինչպես գուաշ, այնպես էլ յուղաներկ:
== Արտաքին հղումներ ==
* [http://www.timeout.ru/place/childs/4243/ Музей матрёшки], Екатерина Маврикова, Timeout, 1 նոյեմբերի, 2005