«Շիրվանշահերի պետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 84.
[[9-րդ դար]]ի երկրորդ կեսին՝ [[Հակաարաբական ապստամբությունը Արմինիայում (850-855)|հակաարաբական հերթական ապստամբությունից]] հետո, խալիֆայությունը ճանաչեց [[Բագրատունիներ]]ի գերիշխանությունը [[Բագրատունիների թագավորություն|Հայաստանում]]։ [[Խաչենի իշխանություն|Խաչենի]], [[Փառիսոսի իշխանություն|Փառիսոսի]], [[Գարդմանի իշխանություն|Գարդմանի]], [[Բայլականի իշխանություն|Բայլականի]], [[Դիզակի իշխանություն|Դիզակի]] և այլ իշխանություններ մտան Բագրատունյաց թագավորության մեջ։ [[Կուր]] գետից հյուսիս հիմնվեց Աղվանից թագավորությունը՝ [[Նուխի|Շաքե]] կենտրոնով։
 
Առաջին դինաստիայի՝ [[Մազյադիներ]]ի կամ Յազիդիների հիմնադիրը [[Աբբասյան խալիֆայություն|աբբասյան]] զորահրամանատար, [[Արմինիայի կուսակալություն|Արմինիա]]յի կուսակալ [[Յազիդ իբն Մազյադ ալ-Շայբանի]]ն էր (799—801799-801)։ Նրա հաջորդները, օգտվելով կենտրոնական իշխանության թուլացումից, Շիրվանը հռչակում են անկախ պետություն և 861 թվականին ստանում «շիրվանշահ» կոչումը;
 
917 թվականին Շիրվանին միացվել է Լայզանի ամիրայությունը՝ Աղվանքի տարածքում։ Հաջորդ տարի մայրաքաղաք է դառնում նոր հիմնված [[Յազիդիա]] քաղաքը՝ Շամախիից ոչ հեռու։ 981—982981-982 թվականներին Շիրվանշահերի տարածքի մեջ են մտնում Կապաղակը և Պարտավը, իսկ 11-րդ դարի սկզբին պատերազմ սկսում Դերբենդի ամիրայության դեմ։
 
1060-ական թվականներին Շիրվանշահերի պետությունը հարձակման է ենթարկվում [[Սելջուկ-թյուրքերի արշավանքները Հայաստան|սելջուկ-թյուրքերի]] կողմից, երբ նրանք հերթական անգամ արշավել էին [[Հայկական լեռնաշխարհ]]։ Նրանց գերակայությունն ընդունած Ֆարիբուրզ շահը 1080-ական թվականներին օգտվում է հարևանների թուլացումից և իրեն անկախ հայտարարում՝ զինակցելով հարևան ամիրայությունների հետ։