«Շիրվանշահերի պետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 83.
 
[[9-րդ դար]]ի երկրորդ կեսին՝ [[Հակաարաբական ապստամբությունը Արմինիայում (850-855)|հակաարաբական հերթական ապստամբությունից]] հետո, խալիֆայությունը ճանաչեց [[Բագրատունիներ]]ի գերիշխանությունը [[Բագրատունիների թագավորություն|Հայաստանում]]։ [[Խաչենի իշխանություն|Խաչենի]], [[Փառիսոսի իշխանություն|Փառիսոսի]], [[Գարդմանի իշխանություն|Գարդմանի]], [[Բայլականի իշխանություն|Բայլականի]], [[Դիզակի իշխանություն|Դիզակի]] և այլ իշխանություններ մտան Բագրատունյաց թագավորության մեջ։ [[Կուր]] գետից հյուսիս հիմնվեց Աղվանից թագավորությունը՝ [[Նուխի|Շաքե]] կենտրոնով։
 
Առաջին դինաստիայի՝ [[Մազյադիներ]]ի կամ Յազիդիների հիմնադիրը [[Աբբասյան խալիֆայություն|աբբասյան]] զորահրամանատար, [[Արմինիայի կուսակալություն|Արմինիա]]յի կուսակալ [[Յազիդ իբն Մազյադ ալ-Շայբանի]]ն էր (799—801)։ Նրա հաջորդները, օգտվելով կենտրոնական իշխանության թուլացումից, Շիրվանը հռչակում են անկախ պետություն և 861 թվականին ստանում «շիրվանշահ» կոչումը;
 
917 թվականին Շիրվանին միացվել է Լայզանի ամիրայությունը՝ Աղվանքի տարածքում։ Հաջորդ տարի մայրաքաղաք է դառնում նոր հիմնված [[Յազիդիա]] քաղաքը՝ Շամախիից ոչ հեռու։ 981—982 թվականներին Շիրվանշահերի տարածքի մեջ են մտնում Կապաղակը և Պարտավը, իսկ 11-րդ դարի սկզբին պատերազմ սկսում Դերբենդի ամիրայության դեմ։
 
1060-ական թվականներին Շիրվանշահերի պետությունը հարձակման է ենթարկվում [[Սելջուկ-թյուրքերի արշավանքները Հայաստան|սելջուկ-թյուրքերի]] կողմից, երբ նրանք հերթական անգամ արշավել էին [[Հայկական լեռնաշխարհ]]։ Նրանց գերակայությունն ընդունած Ֆարիբուրզ շահը 1080-ական թվականներին օգտվում է հարևանների թուլացումից և իրեն անկախ հայտարարում՝ զինակցելով հարևան ամիրայությունների հետ։
 
[[11-րդ դար]]ում [[Սելջուկ-թյուրքերի արշավանքները Հայաստան|սելջուկյան արաշավանքեր]]ի արդյունքում նվաճողներն իրենց հպատակեցրին այժմյան [[Ադրբեջան]]ի տարածքում եղած իշխանությունները։ Սելջուկյան տիրապետության քայքայումից (12-րդ դար) հետո այդ իշխանությունները վերականգնեցին իրենց ինքնուրույնությունը և հզորացան։ Սակայն [[Թաթար-մոնղոլական տիրապետությունը Հայաստանում|թաթար-մոնղոլական նվաճումների]] հետևանքով խափանվեց նրանց զարգացումը։
 
12-13-րդ դարերում Շիրվանշահերը [[Ապշերոնյան թերակղզի|Ապշերոնի թերակղզում]] կառուցել են մի քանի ամրություններ, որոնք պահպանվել են մինչև մեր օրերը։ Երկրում կառուցվել են նաև քարվանսարաներ, մզկիթներ, այլ շինություններ։ Մինուչիհր III-ը 12-րդ դարում կառուցել է Բաքվի պարիսպները, ինչի մասին նշված է արձանագրությունում։ 1175 թվականին կառուցվում է [[Կույսի աշտարակ]]ը։ 1187-1188 թվականներին կառուցվում է նաև «[[Քառանկյուն բերդ]]ը» Մարդականում, որ հայտնի է նաև որպես Ռամանա ամրոց։
 
Ֆարիբուրզ III-ի օրոք 1234/5 թվականներին ավարտվում է Բաքվի նավահանգստում ամրոցի կառուցապատումը։ Սկսում են [[Մոնղոլական նվաճումները և Հայաստանը|Մոնղոլական արշավանքները]]։
 
Թյուրքական քոչվոր ցեղերը (հայկական աղբյուրներում «թուրքմանք») Կուրի և Արաքսի ստորին ավագանում երևացին [[11-րդ դար]]ի կեսերին՝ սելջուկյան արշավանքների ժամանակ։ Նրանց հոսանքը դեպի [[Հարավային Կովկաս]] ուժեղացավ հատկապես թաթար-մոնղոլների տիրապետության և հետագա շրջանում ([[13–րդ դար|13]]-[[17-րդ դար]]եր)։ Արևելյան Անդրկովկասում հետզհետե տիրապետող դարձան միջինասիական ծագմամբ օղուզա-թուրքմենական ցեղերը։