«Ողիմպիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Օլիմպիա''' (հայկական աղբյուրներում` Ողոմպի, ծննդյան թվականն՝ անհայտ- IV դար 60-ական թթ. սկիզբ), Հայոց [[Արշակ Բ]] արքայի երկրորդ կինը: Օլիմպիան հռոմեական բարձրաստիճան պաշտոնյա Ֆլավիուս Աբլաբիուսի դուստրն էր, նշանված էր Հռոմի կայսր Կոստանսի (323—350) հետ՝ նախքան վերջինիս մահը: Հռոմեացի պատմաբան [[Ամմիանուս Մարցելինուս]]ի հաղորդմամբ, 360 թվականին կայսր Կոնստանդ II-ը, Հայոց Արշակ Բ արքայի հետ դաշինքն ամրացնելու նպատակով նրան կնության է տվել Օլիմպիային: Ըստ հայ պատմիչ [Փավստոս Բյուզանդ]ի, Օլիմպիան թունավորվել է Արշակ Բ առաջին կնոջ՝ [[Փառանձեմ]]ի կողմից. «Իսկ Փառանձեմը մեծ նախանձով ու ոխով լցված էր դեպի Ողոմպին և միջոց էր որոնում դեղերով նրան սպանելու. բայց չկարողացավ հնարք գտնել, որովհետև (Ողոմպին) շատ զգույշ էր իր անձին, նամանավանդ կերակուրների և ըմպելիքների մեջ: Նա ուտում էր միայն իր նաժիշտների պատրաստած կերակուրը և խմում էր նրանց մեկնած գինին: ...Անօրեն Փառանձեմը իրեն դավակից դարձրեց Մրջյունիկ անունով մեկին..., որ այն ժամանակ արքունական պալատի երեց էր: ...Տերունական սուրբ և աստվածային մարմնի, այսինքն` հաղորդության հացի հացի հետ խառնեցին մահվան դեղը, և Մրջյունիկ անունով երեցը եկեղեցում Ողոմպի տիկնոջը տվեց այն մահաբեր հաղորդությունը և սպանեց»<ref>Փավստոս Բյուզաանդ, Հայոց պատմություն, Երևան, 1968, էջ 174:</ref>:
 
{{Reflist}}
 
[[Կատեգորիա:Հայոց թագուհիներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ողիմպիա» էջից