«Հարություն Պեզճյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Հարություն Պեզճյան Պողոս'''ի, Ղազևզ (Գագազ) Հարություն ամիրա [ապրիլի 10(21),1771, Կ․ Պոլիս...»:
 
No edit summary
Տող 1.
'''Հարություն Պեզճյան ՊողոսՊողոսի'''ի, Ղազևզ (Գագազ) Հարություն ամիրա [ապրիլի 10(21),[[1771 թվական|1771]], Կ․ Պոլիս հւնվարի 3 (15), [[1834 թվական|1834]], Կ․ Պոլիս], [[հայ]] հասարակական և [[Թուրքիա]]յի պետական գործիչ։ Պեզճյանների ամիրայական ընտանիքից։ Ավարտել է Գում Գափուի հայոց վարժարանը ([[1783 թվական|1783]]), զբաղվել ջուլհակությամբ, մետաքսի առևտրով (այստեղից էլ «Ղազեզ» մականունը)։ Հովհաննես Տյուզյան ամիրայի միջնորդությամբ [[1807 թվական]]ից աշխատել է [[թուրք]], արքունի դրամահատարանում՝ որպես հսկիչ։ Եղել է սուլթան Մահմուդ 11-ի անձնական սեղանավորն ու խորհրդականը։ Կարևոր դեր է խաղացել Թուրքիայի պետական կյանքում և Կ․ Պոլսի հայկական համայնքում (ժամանակի հայ պատմագրության ներկայացուցիչները Պեզճյանի գործունեության շրջանն անվանել են «Պեզճյանի դար»)։ Պեզճյանը ջանացել է միավորել [[Կ․ ՊոլսիՊոլս]]ի լուսավորչական և կաթոլիկական համայնքները, վերացնել նրանց միջև տասնամյակներ շարունակվող դավանաբանական վեճերն ու ընդհարումները։ Այդ պատճառով իր դեմ է հարուցել և՝ էջմիածնի, և՝ Վատիկանի թշնամանքը։ [[1820 թվական]]ին Կ․ Պոլսում [[Ֆրանսիա|Ֆրանսիայ]]ի դեսպանի պահանջով աքսորվել է, սակայն [[1821 թվական]]ին ներման է արժանացել և նշանակվել Թուրքիայի դրամահատարանի կառավարիչ, մեծապես նպաստել երկրի ֆինանսական-հարկային սիստեմի կարգավորմանը։ Պեզճյանը զգալի դեր է խաղացել նաև ''ենիչերիների'' կորպուսը վերացնելու ([[1826 թվական|1826]]) գործում։ Սուլթանի միջամտությամբ վերահաստատել է հայոց [[եկեղեցի|եկեղեց]]ու իրավունքները Երուսաղեմում, կանխել [[հույն]] և լատին հոգևորականության ոտնձգությունները։ Պեզճյանի ձեռներեցությամբ ու նյութական միջոցներով կառուցվել են Կ․ Պոլսի Հայոց պատրիարքարանի նոր շենքը ([[1823 թվական|1823]]), Մայր եկեղեցին ([[1829 թվական|1829]]), Ս․ Փրկչի Ազգային [[հիվանդանոց]]ը ([[1833 թվական|1833]]), բացվել Բերայի օրիորդաց վարժարանը ([[1826 թվական|1826]]), [[Գում ԳափուիԳափու]]ի մայր [[դպրոց]]ը ([[1828]]), Ս․ Առաքելոց ազգային ([[1830 թվական|1830]]), Պողոսյան տղայոց ([[1832 թվական|1832]]), Վարվառյան օրիորդաց ([[1832 թվական|1832]]), Թոփ Գափուի Պեզճյան ([[1832 թվական|1832]]) և չորսդասյա [[երկսեռ]] էյուբյան ([[1832 թվական|1832]]) վարժարանները, հրատարակվել է Գևորգ դպիր Պալաթեցի Տեր-Հովհաննիսյանի «Բառարան պարսկերեն ըստ կարգի հայկական [[այբուբեն]]ից» աշխատությունը։ Մասամբ հոգացել է Հայկազյան [[բառարան]]ի հրատարակության ծախսերը։ Թաղված է Գում Գափուի Հայոց Մայր եկեղեցու զավթում։զավթում
 
{{ՀՍՀ}}