«Պղնձի օքսիդներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Պղնձի օքսիդներ''', պղնձի միացությունները թթվածնի հետ։ Պղնձի (II) օքսիդը՝ CuO, սե բյուրեղական նյութ է...»:
 
չ կետադրական, փոխարինվեց: ։Օ → ։ Օ, ։Ս → ։ Ս
Տող 1.
'''Պղնձի օքսիդներ''', պղնձի միացությունները թթվածնի հետ։ Պղնձի (II) օքսիդը՝ CuO, սե բյուրեղական նյութ է, խտությունը՝ 6350 կգ/մ3։ Բնության մեջ հանդիպում է աենորիա միներալի ձեով։ 800°Շ-ից բարձր տաքացնելիս դանդաղ քայքայվում է (4Cu0=2Cu20-j-02)։ Լուծվում է թթուներում և ցիանիդների լուծույթներում, ջրում չի լուծվում։ Ջրածնի և CO-ի մթնոլորտում (250 °C) վերականգնվում է մինչե մետաղական պղնձի։ CuO-ն ստանում են պղնձի տաշեղները (օդում), պղնձի (II) նիտրատը կամ կարբոնատը շիկացնելով։Օգտագործումշիկացնելով։ Օգտագործում են կանաչ ե կապույտ ապակի և արծններ, նռնաքարե կարմիր ապակի ստանալու, գալվանական չոր բջիջներ պատրաստելու, օրգ․ վերլուծության համար և բժշկության մեջ (քսուկներ)։ Պղնձի (I) և նթօքսիդը՝ Cu20, կարմրաշագանակագույն բյուրեղական նյութ է։ Հալ․ ջերմաստիճանը՝ 1230 °C, խտությունը՝ 5800-6110 կգ/մ3։ Առաջացնում է կուպրիտ միներալը։ Ջրում չի լուծվում, լուծվում է խիտ հալոգենաջրածնական թթուներում և ամոնիակի լուծույթում՝ առաջացնելով անգույն կոմպլեքսներ [Cu(NH3)2]OH, H[CuCl2] են։ Օդում տաքացնելիս և խիտ ծծմբական թթվում օքսիդանում է։Ստանումէ։ Ստանում են պղինձը անբավարար քանակով օդում շիկացնելով։ Օգտագործվում է ապակին, արծնները գունավորելու, գյուղատնտ․ վնասատուների դեմ պայքարի համար։ Պղնձի (III) օքսիդը՝ Cu203, կարմիր փոշի է, օքսիդիչ, 100°Շ-ից բարձր տաքացնելիս մասամբ կորցնում է թթվածինը։ Ստացվել է նաև պղնձի գերօքսիդը, որն անկայուն նյութ է և օքսիդիչ։
[[Կատեգորիա:օքսիդներ]]
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:օքսիդներՕքսիդներ]]