«Գևորգ Բ Գառնեցի»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Նոր էջ. '''Գևորգ Բ Գառնեցի''' (ծ. թ. անհայտ – 897 թ, Վասպուրական, թաղվել է Ձորավանքում, Կոխպանք գ. մոտ), Ամենայն հայո... |
No edit summary |
||
Տող 1.
'''Գևորգ Բ Գառնեցի''' (ծ. թ. անհայտ – 897 թ, Վասպուրական, թաղվել է Ձորավանքում, Կոխպանք գ. մոտ), Ամենայն հայոց կաթողիկոս 877 թ-ից: Նրան նախորդել է Զաքարիա Ա Ձագեցին, հաջորդել՝ Մաշտոց Ա Եղիվարդեցին: Կաթողիկոս կարգվելով Հայոց Աշոտ Բագրատունի Իշխանաց իշխանի աջակցությամբ իր հերթին սատարել է Աշոտ Բագրատունուն հայոց պետականության վերականգնման ջանքերին: 885 թ-ին Երազգավորսում Հայոց թագավոր է օծել Աշոտ Բագրատունուն (Աշոտ Ա), իսկ նրա մահից հետո՝ 890 թ-ին թագավոր է օծել նրա որդուն՝ Սմբատ Ա Բագրատունուն:
Իր հայրապետական գործունեությամբ ձգտել է հարթեցնել հայ իշխանների և մասնավորապես՝ Վասպուրականի Արծրունիների ու Տարոնի Բագրատունիների, ինչպես նաև Սմբատ Ա Բագրատունու և նրա հորեղբայր Աբասի միջև վեճերը:
==Արտաքին հղումներ==
[http://www.lusamut.net/level3_.php?id=50&id_3=300&cat_=6&id_2=165&s=15 Գևորգ Բ Գառնեցու մասին Լուսամուտի կայքում]
|