«Լուիջի Պիրանդելլո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Պիրանդելլո Լուիջի''' (18671936), իտալացի գրող։ Գրական գործունեությունը սկսել է որպես բանաստեղ...»:
 
Տող 1.
'''Պիրանդելլո Լուիջի''' ([[1867]]— [[1936]]), իտալացի գրող։ Գրական գործունեությունը սկսել է որպես բանաստեղծ («Բերկրալի ցավ», [[1889]], ժողովածու)։ «Սեր առանց սիրո» ([[1894]]) ժողովածուի նովելներում Պ րանդելլոն հետևել է վերիզմի ավանդույթներին, «Տարվա նովելները» ([[1922]]) ժողովածուում ձգտել է նաև ցույց տալ «փոքր» մարդու ներաշխարհը և նրա հոգեկան խռովությունը կյանքի խավարի դեմ։ «Հանգուցյալ Մատտիա Պասկալը» ([[1904]]) վեպում բացահայտել է ժամանակակից բուրժական հասարակարգում ապրող մարդու սոցիալական «[[դիմակ]]ի» և իսկական «դեմքի» միչև եղած հակասությունը։ Պիրանդելլոի [[1910]]—[[1917]] թվականի դրամատուրգիայում գերիշխում են Սիցիլիայի բարբառով գրված կենցաղային կատակերգությունները («Լիոլա», [[1916]] և այլն), ապա՝ իտալերեն փիլհոգեբանական դրամաները։ Պիրանդելլո դրամաներում պատկերել է արվեստի ու կյանքի հակասությունը, մարդկանց սոցիալական ողբերգությունը («Վեց գործող անձ հեղինակի որոնումներում», [[1921]]), ըմբոստացումը դառն իրականության դեմ և պատրանքներով լի աշխարհի ստեղծումը («Հենրիխ 4», [[1922]], «Կյանք, որ քեզ եմ տալիս», [[1924]]), բարոյախոսության սուբյեկտիվությունը և իրականության ու պատրանքների միջև սահմանագծի բացակայությունը («Ամեն մարդ յուրովի», [[1924]], «Այսօր անում ենք հանպատրաստից», [[1930]])։ Նոբելյան մրցանակ ([[1934]])։
 
[[Կատեգորիա:Իտալացի գրողներ]]