«Բեյրութ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 89.
[[Հայոց Ցեղասպանություն|Հայոց Ցեղասպանության]] վերապրողների լայն զանգված հաստատվեց այստեղ և Բեյրութը դարձավ Սփյուռքի ամենակարևոր կենտրոնը։ [[Լիբանան]]ի քաղաքացիական պատերազմը քանդեց Բեյրութը։ Բնականաբար տուժեց նաև տեղի հայ գաղութը երբ մեծ թվով բեյրութահայեր փոխադրվեցին [[ԱՄՆ]], [[Եվրոպա]], [[Ավստրալիա]] և այլ երկիրներ։ 1939 թվականին (Ալեքսանդրետի սանջակից) բռնի տեղահանված և արտաքսված հայերը բնակվեցին Բեյրութում։
 
Բեյրութում բնակվում էր շուրջ 180 հազար հայ (1973), հիմնականում՝ արհեստավորներ (կոշկակարներ, դերձակներ, ոսկերիչներ ևն), բանվորներ և մանր առևտրականներ, կան խոշոր առևտրականներ, ձեռնարկատեր արդյունաբերողներ, մեծ թվով մտավորականներ (գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, ուսուցիչներ, բժիշկներ, ճարտարապետներ ևն)։ Բեյրութի առաջին հայկ․հայկական եկեղեցին՝ Ս․ՆշանըՍբ․ Նշանը, սկսել է գործել [[19-րդ դար]]ի 2-րդ կեսին, իսկ առաջին հայկական դպրոցը՝ [[1902]] թվականին։ Այժմ (1973) Բեյրութում գործում են 50-ից ավելի վեցամյա, թերի միջնակարգ և միջնակարգ հայկական դպրոցներ (Սուրեն Խանամիրյան քոլեջ՝ նախկին Ս․Սբ․ Նշան վարժարան, Տայ Ավետարանական կեդրոնական բարձրագույն վարժարան, Ս․Սբ․ Գրիգոր Լուսավորիչ ճեմարան, Վիեննական Մխիթարյան երկրորդական վարժարան, Սահակյան լիսե, Ն․ Փալանջյան ճեմարան, ՀԲԸ Միության Դարուհի Հակոբյան վարժարան, ՀԲԸ Միության Հովա- կիմյանՀովակիմյան-Մանուկյան վարժարան, Նոր Բարձրագույն վարժարան ևն), բարձրագույնի մակարդակի մեկ ուսումնական հաստատություն՝ Հայկազյան քոլեջը, որտեղ հայերից բացի կրթություն են ստանում արաբ և այլազգի երիտասարդներ։ Հայագիտական ամբիոններ ունեն Հայկազյան քոլեջը, Բեյրութի ամերիկյան-ֆրանսական համալսարանները։ Բեյրութում առաջին հայերեն թերթի հրապարակումից (1921) մինչև 1973 թվականը լույս է տեսել շուրջ 150 անուն պարբերական։ Այժմ հրատարակվում է ավելի քան 20 անուն պարբերական։ Քաղաքի շուրջ 20 հայկ․հայկական տպարաններում տպագրվում են հայերեն պարբերականներ, դպրոցական դասագրքեր, գեղարվեստական, գիտական և այլ գրականություն։ Գործում են 100-ից ավելի հայկական մշակութային («Թեքեյան», «Նոր սերունդ», «Լիբանանահայ գրական շրջանակ», «Համազգային» ևն), երիտասարդական-մար- զականմարզական («Հայ մարմնամարզական միություն», «Արարատ», «Հայ երիտասարդաց ընկերակցություն», «Հայ մարմնամարզական ընդհանուր միություն» ևն), բարեգործական (ՀԲԸՄ Բեյրութի մասնաճյուղը հիմնվել է 1910-ին), հայրենակցական միություններ, քաղ․քաղաքական, կրոնական, կրթական և այլ կազմակերպություններ, ինչպես նաև թատերախմբեր («Վահրամ Փափազյան», «Գասպար Իփեկյան», «Վարդան Աճեմյան», «Թատրոն-67» ևն) ու երգչախմբեր («Գարուն», «Կոմիտաս»)։ [[Արմենպրես]]ը 1967 թվականից ուղղակի հեռատիպային կապ ունի Բեյրութի հետ։ Խորհրդային տարիների գործում է Երևան-Բեյրութ օդային գիծ։
 
Բեյրութում եղել են Սբ.Նշան [[եկեղեցի]]ն ([[1851]]-ից), նրան կից հոգետուն, փոխանորդարան, դպրոց և գերեզմանատուն։ [[Հայ Կաթոլիկ եկեղեցի|Կաթոլիկ]] համայնքը Բեյրութում ունեցել Սբ. Եղիա եկեղեցին ([[1890]]-ից), Սբ. Հայտնության [[մատուռ]]ը և մի այլ գերեզմանատուն։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բեյրութ» էջից