«Գրադարանագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
'''Գրադարանագիտություն''', [[Գիտություն|գիտության ճյուղ]], որ ուսումնասիրում է տպագիր երկերի հասարակական-գրադարանային օգտագործման նպատակները, սկզբունքննրը, կազմակերպման միջոցներն ու եղանակները։ Հիմնական բաժիններն են․ ընդհանուր Գրադարանագիտություն, որ քննում է հասարակության մեջ գրադարանների տեղի ու դերի հարցերը, ուսումնասիրում գրադարանային գործի կազմակերպման հիմունքները, գրադարանային ցանցի կառուցվածքի և տիպականացման սկզբունքները, գրադարանային ֆոնդեր, գրադարանների գրքային ունեցվածքի (ֆոնդերի) համալրման, գրադարանային մշակման, դասավորման ու պահպանման հարցերը, գրադարանային գրացուցակներ, տպագիր երկերի նկարագրության, դասակարգման և գրացուցակների կազմման եղանակները , աշխատանք ընթերցողի հետ (գրադարանում ընթերցողներին սպասարկևլու կարգը, նրանց հետ աշխատանք տանելու ձևերն ու մեթոդները, ընթերցանությաև ղեկավարումը և այլն), գրադարանի աշխատանքների կազմակերպում (գրադարանների աշխատանքի կազմակերպումը, նորմավորումը, պլանավորումն ու հաշվառումը, ինչպես և գրադարանային շենքերի շինարարության և սարքավորման, գրադարանային աշխատանքի մեքենայացման և ավտոմատացման հարցերը և այլն), գրադարանային գործի պատմություն, որ ուսումնասիրում է գրադարանային գործը, գրքերի հասարակական օգտագործումը անցյալում։ Խորհրդային Գրադարանագիտությունի համար ղեկավար նշանակություն են ունեցել [[ Լենին|Վլադիմիր Իլիչ Լենինի]] ցուցումները գրադարանային գործի վերաբերյալ, կոմունիստական կուսակցության, Կենտկոմի պլենումների, համագումարների որոշումները, սովետական կառավարության դեկրետներն ու որոշումները։ Խորհրդային Գրադարանագիտության մեջ նշանակալի ներդրում ունեն Ն․ Կրուպսկայան, Զ․ Համբարձումյանը, Վ․ Վասիլչենկոն, Յու․ Գրիգորևը, Ա․ Կլյոնովը, Լ․ Տրոպովսկին, Օ․ Չուբարյանը։ [[ՀԽՍՀ]]-ում Գրադարանագիտության գործում վաստակ ունեն Ն․ Կոստիկյանը, Ա․ Բաբայանը, Ռ․ Իշխանյանը և ուրիշներ։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:ԳիտությունԳրադարանավարություն]]
[[Կատեգորիա:Խորհրդային Գրադարանագիտություն]]