«Պարթենոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 38.
}}
 
'''Պարթենոն''' ([[հին հունարեն|հուն]]՝ Παρθενών), [[Աթենք]]ի գլխավոր տաճարը, նվիրված քաղաքի հովանավոր [[Աթենաս կույս]]ին Պալլասին (հուն. պարթենոս նշ. է կույս)։
 
Տաճարի շինարարությունը , որը [[Ֆիդիաս]]ի հսկողությամբ ղեկավարել են ճարտարապետներ [[Իկտինոս]]ը և [[Կալիկրատես]]ը, ավարտվել է [[մ.թ.ա. 432]]։ Այն կառուցված է [[Պենտելիկոն]]ի սպիտակ մարմարից։ Եռաստիճան քառանկյուն հարթակի վրա բարձրանում է 46 սյուներ ունեցող [[դորիական ոճ]]ի շենքը։ Սյունների բարձրությունն է 10, 43 մ։ Շենքի երկու ճակտոնները ամբողջապես զարդարված են արձանախմբերով, որոնք պատկերում են Աթենասի ծնունդը (արևելյան ճակտոն) և [[Ատտիկա]]յին տիրելու համար Աթենասի և [[Պոսեյդոն]]ի ունեցած վեճը (արևմտյան ճակտոն)։ Ֆրիզի 92 սալերի (մետոպեների) վրա պատկերված են դրվագներ [[գիգանտոմաքիա]]յից, [[կենտավրոս]]ների և [[լապիթոս]]ների կռվից, ամազոնուհիների հետ ճակատամարտից և [[Տրոյա]]կան պատերազմից։ Մյուս ֆրիզը, որը ձգվում է սյուներից հետո, պատկերել է Պանաթենական տոնի շքերթը՝ աստվածուհու համար գործած շղարշը տանող աթենուհիների թափորը։ Տաճարի խորքում կանգնած է եղել 12 մ բարձրությամբ Աթենասի արձանը՝ պատրաստած փղոսկրից ու ոսկուց։ Այս արձանը, ինչպես նաև մեծ ֆրիզը, համարվել է Փիդիասի ստեղծագործությունը։ Աթենասի արձանը կանգնած է եղել ավելի քան յոթ հարյուրամյակ և ավերվել է մ.թ.ա. 4 դ-ում։ Դրա արտապատկերումը մնացել է դրամների վրա։
Տող 45.
 
== Պատմություն ==
 
=== Պարթենոնին նախորդող կառույցներ ===
 
[[Ակրոպոլիս]]ում պահպանվել են հնագույն շինությունների հսկայական թվով ճարտարապետական տարրեր և նրանց հիմքերը։ Նրանց պատկանելիությունը աղբյուրներից հայտնի այս կամ այն կառույցին, որպես օրենք, վիճելի է։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պարթենոն» էջից