«Տրոյա»–ի խմբագրումների տարբերություն

 
== Պատմություն ==
[[Տրոյական պատերազմ]]ի մասին հին հունական էպոսից հայտնի ՏորյանՏրոյան հայտնաբերվել է [[1865]]-ին [[Հենրիխ Շլիման]]ի կողմից նախաձեռնած Հիսարլըկ բլրի հնագիտական պեղումների հետևանքով։ Հենրիխ Շլիմանը շարունակել է Տրոյայի պեղումները նաև 1870-1880-ական թթ.։ Հետագայում պեղումներ են կատարել գերմանացի հնագետ Վ. Դյորպֆելդը (1893-94) և ամերիկացի հնագետ Կ. Բլեգենը (1932-1938)։ Նրանք բացել են վաղ, միջին, ուշ բրոնզի և երկաթի դարերի հնագիտական շերտեր։ Մ.թ.ա. 3000-2500-ին Տրոյան եղել է հաստ պարիսպներով (մինչև 3 մ) բերդ։ Բնակիչներն զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ, ձուլել պղինձ։ [[Տրոյայի մեծ հրդեհ|Հրդեհից]] (մ.թ.ա. մոտ 2200) հետո կառուցել են նոր, աշտարակներով ամրացված, մինչև 4 մ հաստությամբ պարիսպներ։ Մ.թ.ա. մոտ 2500-2200-ին եղել է արքայանիստ կենտրոն, որի պալատը գտնվել է միջնաբերդում։ Ստորին լանջերին եղել են ավագանու տները։ Տրոյայի հարստության մասին վկայում են բազմաթիվ գանձերը (հատկապես այսպես կոչված «[[Պրիամոսի գանձը]]՝ ոսկե, արծաթե և պղնձե առարկաներով, բրոնզե ու քարե զենքերով)։ Մ.թ.ա. մոտ 2200-ին [[Տրոյայի մեծ հրդեհ|Տրոյան հրդեհվել է]]։
 
Մինչև հաջորդ ավերվելը (մ.թ.ա. մոտ 1800) Տրոյայում շարունակ զարգացել են մշակութային տեղական ավանդույթները։ Միջին բրոնզի դարաշրջանում (մ.թ.ա. մոտ 1800—1300) Տրոյայում տարածվել են շինարարական նոր մեթոդներ և խեցեղեն, քաղաքը շրջափակվել է հղկված քարե պարիսպներով և աշտարակներով ՝ հմտորեն պաշտպանված 5 դարպասներով։ Մ.թ.ա. մոտ 1260-ին Տրոյան հրկիզվել և կործանվել է Տրոյական պատերազմի հետևանքով։