«Գեորգի Դանելիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 47.
* Երրորդ կինը - Գալինա Դանելիա
 
== Ստեղծագործությունը ==
1955 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտը: 1956 թվականին ընդունվել է Սցենարիստների ու ռեժիսորների բարձրագույն կուրսեր, որ նոր էր բացվել: Այն ավարտում է 1959 թվականին:
 
1959 թվականին Գեորգի Դանելիան սկսում է «Մոսֆիլմում» աշխատել որպես բեմադրող-ռեժիսոր: Դանելիայի առաջին ֆիլմը՝ «Սերյոժա» (նկարահանել է Իգոր Տալանկինի հետ համատեղ) գրավեց քննադատների ու հանդիաստեսի ուշադրությունը: Գրիգորի Դանելիայի ծրագրային աշխատանքը դարձավ «Ես քայլում եմ Մոսկվայով» ֆիլմը, որը մշակութային իսկական իրադարձություն էր խրուշչովյան հալոցքի տարիներին:
 
Սկսած «Երեսուներեք» (1965) ֆիլմից՝ ռեժիսորը դիմում է սատիրայի ժանրին և դառնում կատակերգության ժանրի ճանաչված վարպետ: Դանելիայի ստեղծագործությանը հատուկ է խորը սատիրան, նուրբ քնարականությունը և հերոսների հոգեբանական կերպարի բացահայտումը:
 
1967—1970 թվականներին մի քանի մանրապատումներ է ստեղծել «Фитиль» սատիրական ամսագրի համար:
 
Գեորգի Դանելիայի մեծ հռչակ բերեցին հատկապես այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «[[Միմինո]]», «Աշնանային մարաթոն», «Կին-ձա-ձա:»:
 
1980-ական թվականներին որպես ժյուրիի անդամ հրավիրվել է [[ՈՒՀԱ]]- բարձրագույն լիգային:
 
Գեորգի Դանելիան Ռուսաստանի Կինոմատոգրաֆիկական արվեստների ու գիտության ազգային ակադեմիայի ու Ռուսական «Նիկա» Կինոմատոգրաֆիկական արվեստների ակադեմիայի ակադեմիկոս է: 1987 թվականից «Մոսֆիլմ» կինոընկերության «Ռիթմ» կինոստուդիայի նախագահն է ու գեղարվեստական ղեկավարը:
 
2003 թվականից հանդիսանում է «Գրիգորի Դանելիայի՝ նոր կինոյի զարգացման ու ավանդույթների պահպանման ֆոնդի» ({{lang-ru|«Фонда Георгия Данелия сохранения традиций и развития нового кино»}}) նախագահ:
 
Հետաքրքրվում է գեղանկարչությամբ, գրաֆիկայով, երաժշտությամբ, տանն ունի թմբուկների հավաքածու: Ապրում և աշխատում է Մոսկվայում:
 
== Ֆիլմագրություն ==