«Ոզնենի կլորագլուխ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 30.
}}
 
'''Ոզնենի կլորագլուխ''' ({{lang-ru|Мордовник круглоголовчатый }}, {{lang-lat|Echinops sphaerocephalus }}), Աստղածաղկավորների կամ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող, մինչև 1,5 մ բարձրության, հաստ առանցքային արմատով խոտաբույս։
 
== Նկարագրություն ==
Ունի ակոսավոր, սպիտակ, գեղձային ցողուն, փետրաձև, եզրերը փշաատամնավոր տերևներ: Ծաղկաբույլերը զամբյուղներ են` ամպագույն կամ մոխրագույն երանգով: Բույսը ծաղկում է ամբողջ [[Ամառ|ամռանամռանը]]ը, պտուղները հասունանում են [[օգոստոս]]-[[սեպտեմբեր]] ամիսներին: Պտղակալում է կանոնավոր, ձմեռում` լավ, բազմանում սերմերով, երբեմն էլ` արմատամերձ ելունդներով: Որպես մոլախոտ հանդիպում է [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] բոլոր գոտիներում, բացառությամբ ցածրադիր գոտու: Աճում է աղբուտներում, ճամփեզրերին, տնամերձ հողամասերում, խամահողերում, լեռնալանջերին, արոտավայրերում և այլուր` հաճախ տալով ոչ ընդարձակ բուսուտներ: Մեր հանրապետությունում աճում է 10 տեսակ, որոնցից շատերն ունեն որոշակի բուժական նշանակություն:
 
«Էխինոպսը» ծագել է հունական «էխինոս» բառից, որը նշանակում է «ոզնակերպ», իսկ «սֆերոցեֆալուս» նշանակում է գնդագլխիկ, ելնելով այն բանից, որ բույսի պտղագլխիկները գնդաձև են:
Տող 57.
[[Չինական բժշկություն|Չինական բժշկության]] մեջ կիրառվում է ոզնենու մի տեսակը` որպես հեմոստատիկ, իսկ արտաքին` մաշկային որոշ հիվանդություններ բուժելու նպատակով: Որոշ ազգերի ժողովրդական բժշկության մեջ ամբողջ դեղաբույսն օգտագործվել է գլխացավերի և մաշկային որոշ հիվանդությունների դեպքում, ինչպես նաև որպես միզամուղ և քրտնամուղ միջոց:
[[Պատկեր:Kugeldistel 20050705 554.jpg|250px|աջից]]
[[Ա.Դ. Տուրովա]]յի և համահեղինակների փորձնական աշխատանքները լայն ուղի բացեցին դեղաբույսի գիտական արժեքավորման գործում: Հեղինակների տվյալներով, դեղաբույսից ստացված էխինոպսին ալկալոիդը, [[նիտրատային աղեր|նիտրատային]] և [[սուլֆատային աղեր]]ի ձևով, օժտված է ստրիխնինային կամ բրուցինային ներգործությամբ: Դեղորայքի փոքր դոզաները, մտցնելով գորտի ավշապարկ, հեղինակները նկատեցին կենդանու ընդհանուր գրգռվածությունը, իսկ մեծ դոզաներից սկզբում ուժեղացել է այդ գրգռվածությունը, իսկ հետո փոխարինվել ցնցումներով և արգելակումով: Նման վիճակ նկատվել է նաև սպիտակ մկների և կատուների մոտ: Ուշագրավ է եղել փորձերի այն սերիան, որոնք հեղինակները դրել են տրավմատիկ անդամալուծությամբ ճագարների վրա: Էխինոպսինի ազդեցության տակ բարձրացել է վնասված նյարդի գրգռականությունը. 3-4 շաբաթվա ընթացքում այն վերականգնվել է: [[1957]] թվականինթ-ին էխինոպսինը` նիտրատային աղի ձևով: [[Ն.Պ. Դորնիկովա]]ն, ներարկման կամ ներքին ընդունման ձևով, էխինոպսինն օգտագործել է հիպերտոնիկ հիվանդությամբ տառապող անձանց մոտ: Դեղորայքի միանվագ ներարկման («սուր փորձ») պայմաններում հեղինակը նկատել է օսցիլյատոր ինդեքսի մեծացում, մի հանգամանք, որը վկայում է անոթների պատի տոնուսի ճկունության բարձրացման մասին: 3-4 շաբաթ տևողությամբ, բուժման կուրսն ավարտելուց հետո, հեղինակն արձանագրել է հիվանդների զարկերակային արյան ճնշման կայուն բարձրացում, գլխացավերի, ընդհանուր թուլության, հոգնածության մեղմացում կամ լրիվ վերացում: Հիվանդներն առույգացել են, քունը և ախորժակը լավացել:
[[Պատկեր:Kugeldistel 20050705 565.jpg|մինի]]
Էխինոպսինի կիրառումից դրական արդյունք է արձանագրվել նաև նյարդային հիվանդությունների կլինիկայում: Այսպես, գոտկասրբանային ռադիկուլիտների և նրբոլոքային նյարդի ախտահարումների ժամանակ հիվանդների մի մասը ստացել է միայն էխինոպսին, իսկ մյուս մասը` հանրահայտ ընդհանուր միջոցներ: Պարզվել է, որ էխինոպսինից նկատվում են ավելի շատ և ավելի շուտ առողջացման դեպքեր: Դեղամիջոցի կիրառումից հուսալի տվյալներ ստացվել են նաև կողմնային ատրոֆիկ սկլերոզով, պոլիոմիելիտային անդամալուծությամբ, ցրված [[սկլերոզ]]ով, բորբոքական պրոցեսի հետ կապված` դիմանյարդի պարեզով և տեսանյարդի ատրոֆիայով տառապող բազմաթիվ հիվանդների մոտ (Գուբինա Գ.Պ. Գուբինա, Յանկելևիչ Տ.Յա. Յանկելևիչ): Դեղորայքն արդյունավետ է ներգործել նոր սկսվող պրոցեսի վրա. ուշացած դեպքերում նկատվել է ավելի թույլ արդյունք: Էխինոպսինը բարձրացնում է [[ողնուղեղ]]ի ռեֆլեկտոր գրգռվածությունը, տոնուսավորում կմախքային մկանները, առաջ բերում[[Պատկեր:Kugeldistel 20050705 565.jpg|250px|աջից]] օրգանիզմի ընդհանուր ուժերի ակտիվացում: Այն լայնորեն կիրառվում է կլինիկայում` կենտրոնական և ծայրամասային նյարդերի ախտահարումների (պարեզ, կաթված, պլեքսիտ, ռադիկուլիտ, մկանային ատրոֆիա և այլն), միոպաթիայի, ասթենիկ վիճակի, [[ռադիոակտիվ ճառագայթում]]ից առաջ եկած հիպոտոնիայի ժամանակ և այլն (Մ.Դ. Մաշկովսկի): Ըստ որում` պատրաստուկի փոքր դոզաները բարձրացնում, իսկ մեծ դոզաներն իջեցնում են արյան ճնշումը: Ն.Գ. Կովալևան դեղաբույսի պտուղներն օգտագործում է որպես կարդիոտոնիկ միջոց` աթերոսկլերոզի և հիպերտոնիկ հիվանդության ժամանակ:
 
== Այլ հատկանիշներ ==
Տող 65.
 
== Աղբյուրներ ==
*[http://www.med-practic.com/arm/50/%D5%88%D5%A6%D5%B6%D5%A5%D5%B6%D5%AB-%D5%AF%D5%AC%D5%B8%D6%80%D5%A1%D5%A3%D5%AC%D5%B8%D6%82%D5%AD---%D0%9C%D0%BE%D1%80%D0%B4%D0%BE%D0%B2%D0%BD%D0%B8%D0%BA-%D0%BA%D1%80%D1%83%D0%B3%D0%BB%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BB%D0%BE%D0%B2%D1%87%D0%B0%D1%82%D1%8B%D0%B9---Echinops-sphaerocephalus-L./view_avand.html med-practic.com]
 
[[Կատեգորիա:Աստղածաղկազգիներ]]