«Մասնակից:Մեսրոպ սահակյան/Ավազարկճ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «== Աշտարակի հին փողոցներ == Հին Աշտարակի փողոցերը հիմնականում լինում են ծուռումուռ ճանապարհներ,...»:
 
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Տող 1.
== Աշտարակի հին փողոցներ ==
[[Հին Աշտարակ]]ի փողոցերը հիմնականում լինում են ծուռումուռ ճանապարհներ, նեղ ու քարքարոտ: Մայր առվի ձախափնյա թաղամասերի կառուցումները սկսվել են [[1850]] թվականին: Հիմնականում այդ թաղամասի վրա գտնվող տները ժամանակակից են, ամբողջովին թաղված ծառ ու ծաղկի և խաղողի այգիների մեջ: Հիմնականում լինում են երկհարկանի տներ, որոցից շատերը գեղեցիկ են կառուցված: Գեղեցիկ են հիմնականում տների շքամուտքերը: Տներից շատերը տեղ են գտել ճարտարապետ, վաղամեռիկ [[Էմին Հակոբյան]]ի «Աշտարակի շրջանի ժողովրդական բնակարանի ճարտարապետությունը» աշխատության մեջ:
 
== Աշտարակի ձորեր ==
[[Աշտարակ]]ի մայր գետը համարվում է [[Քասախ]] գետը: Մեկ ամբողջականությունը հոգնակի թվով է կոչում, որովհետև այդ կիրճը հնում հատվածաբար պատկանելիս է եղել առաձին ընտանիքների և յուրաքանչյուր հատված կոչվում է տիրոջ անվամբ՝ [[Ազատ]]ենց ձոր և այլն:
 
== Աշտարակի պանթեոն ==
Աշտարակում ծնվել են շատ նշանավոր գործիչներ, ովքր էաղված են Աշտարակի ամենատարբեր տեղերում, օրինակ՝ Պ. Պռոշյանը՝ Թբիլիսիի Խոջավանքի գերեզմանոցում, [[Ներսես Աշտարակեցի]]ն՝ Էջմիածնի [[Մայր տաճար]]ի արևմտյան մուտքի, հարավային կողմում: Աշտարակում կա՝ հասարակած կոչվող գերեզմանոց, որի գլխավոր մուտքով ներս մտնելիս կա մի փոքրիկ հրապարակ, որի շուրձը թաղված են [[Վարդգես Պետրոսյան]]ը, բանաստեղծ՝ [[Հենրիխ Թումանյան]]ը, ինճպես նաև նկարիչ՝ [[Գ. Ոսկանյան]]ը, թարգմանիչ՝ [[Գ. Վիրաբյան]]ը և Աշտարակի քաղաքապետ [[Ալ. Դատումյան]]ը:
 
== Թուրքի քուչա ==
Գ. Գեվորգյանը «Աշտարակ» թեթի [[1994]] թվակինի, հունիսի 24 թիվ 3 (6879) - ում գրում է. «Թուրքի քուչա մի շատ նեղ փողոց էր. այժմյան [[Սմբատ Շահազիզ|Ս. Շահազիզ]]ի փողոցը: Ամայի էր, փողոցի վրա չկար ոչ մի տուն: Երկու կողմից եղել են պարիսպներ՝ այգիները պաշտպանելու համար: Անվանակոչության վերաբերյալ կա երկու կարծիք: Առաջինը՝ այդ փողոցով թուրքերը հարձակվել են Աշտարակի վրա: Երկրորդը՝ ակդ փողոցում մի սպանված թուրք են գտել»: Սակայն թուրքի քուչա անունը երբեք իր վրա չի կրել Շահազիզ անվանումը, և չկա այնպիսի վարկած, որ թուրքերը հարձակվել են Աշտարակի վրա:
 
== Աշտարակ մտնող ճանապարհներ ==
Ամենահնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, Աշտարակը եղել է ճանապարհների կարևորագույն հանգույց:
[[Հյուսիս]]ից՝ [[Գուգարաց աշխարհ]]ից, մայրուղին եկել և [[Մուղնի|Մուղնու]] ձորագով մտել է Աշտարակ:
[[Արևմուտք]]ից՝ [[Շիրակ աշխարհ]]ից, եկել հասել է մինչև [[Զեբեթ]]ի Սարգսի դուռը և ոլորաններով մտել Աշտարակ:
[[Արևելք]]ից՝ (ըստ Պևտինգերյան քարտեզի) եկել է մայրաքաղաք [[Արտաշատ]]ից և [[Բմբլաձորագ]վ, ձորի ճանապարհով մտել է Աշտարակ:
 
== Աշտարակի առաջին շուկան ==
Առաջներում գյուղական վայրերում, ավելի վաղ առաջացել է մանուֆակտուրային և որոշ աննդամթերքների ([[շաքար]],[[կոնֆետ]]եղեն, թեյ և այլն) խանութներ ունենալու անհրաժեշտությունը, քան գյուղատնտեսական մթերքների շաուկաներինը: Դրսից գյուղ են բերել միայն այնպիսի մթերքներ, որպիսիք նման վայրերում չեն արտադրվել, որոնք էլ վաճառել են գյուղերի կենտրոններում: Աշտարակը մինչև 20 - դարի սկիզբը ունեցել է արդյունաբերական ապրանքների բազմաթիվ խանութներ. իսկ գյուղմթերքների շուկա չի ունեցել: Նմանատիպ ապրանքները քաղաք են ներմուծվել՝ [[Էջմիածին|Էջմիածնի]]ց, [[Մասիս]]ից և այլ քաղաքներից: 1906 թվականին Ազատյան [[Կարապետ]]ը (Ազատենց Կարո) ստեղծում է Աշտարակի կանոնավոր առաջին շուկան՝ վաճառասեղաններով, փոքրիկ կրպակներով: Շուկան գտնվել է ներկայիս Խաչատուր Աբովյան և Ներսես Աշտարակեցու փողոցների հատման խաչմերուկի հարավարևելյան կողմում: Խորհրդային կարգերի օրոք շուկա քանդվում է և տեղափոխվում ներկայիս Ներսես Աշտարակեցու անվան հրապարակի հարավայի ճակատի երեք հարկանի շենքի նախկին տեղը:
 
== Թազա կամուրջ ==
Կոչվում է նաև նոր կամուրջ: 1956 թվականին Աշտարակում շահագործման է հանձնվում նոր կամուրջը, որը տեղացիները անվանում են թազա(«թազա» Աշտարակի բարբառով կոչվում է նոր): Կամուրջը միմյանց է կապում Քասախ գետի 30 մետր խորություն ունեցող կիիճի երկու ափերը:Ճարտարապետը Ա. Մոմիջանյանն է: Թազա կամուրջի կառուցումը հսկայական նշանակություն է ունեցել և Հայաստանի Հանրապետություն և Աշտարակ քաղաք զարգացման և սոցիալտնտեսական պայմանների բարելավման համար: Քանի որ մինչ այս կամուրջի կառուցումը օգտագործվել է 17 - րդ դարում կառուցված Ձորի կամուրջը, որը բավականաչափ լայն չէր երթևեկության համար:
 
== «Ծակ քար» խաչքար ==
Խաչքարը կանգնած է Աշտարակի Հասարակաց կոչվող գերեզմանոցի արևմտյան եզրին:
«Այդ բոլորի մեջ, սակայն, յուր բարձրությամբ, զարդաքանդակների նրբությամբ և հնությամբ առանձնապես աչքի է ընկնում մի խաչքար, որ յուր պատվանդանի պես սկիհ դնելու համար մի քառակուսի փորվածք ունենալու պատճառով կոչվում է «Ծակ քար». դրա վերա փորագրված արձանագրություններից երևում է, որ Տեր Թումաս քահանան դրել է այդ խաչքարը պարոն Սադունի և դրա զավակների արևշատության համար 1268 թվականին»:
Ս. Սաղումյանը խաչքարն անվանում է «Ծակ Խաչ», մի բան որ կնշանակի խաչ որի վրա առկա է որևէ տեսքի, ձևի անցք՝ ծակ: Մինչդեռ իրականում ոչ թո խաչն է ծակված, այլ նրա պատվանդանի քարի մեջ կա զուգահեռանիստի տեսքով մի խոռոչ՝ «սկիհ դնելու համար», որի պատճառով ժողովուրդն այն անվանում է ««Ծակ քար»» խաչքար: Այսպես են հիշում նաև Ե.Շահազիզը, Գ. Հովսեփյանը և մյուսները:
 
== Կարմրավորի թաղ ==
Կարմրավոր Ս. Աստվածածին եկեղեցու հարավային կողմում Աշտարակի հնագույն թաղամասերից մեկը, որ կրել է եկեղեցու անունը, նրան անմիջապես մոտ լինելու հանգամանքով է:
Կարմրավորի թաղամասը ունի երկեւ կամ երեք նեղ ու քարքարոտ փողոցներ՝ բացարձակապես զուրկ բուսականությունից: Տները հիմնականում մեկ հարկանի են՝ կառուցված վորձաքարերից, իրարմիացված,այանպես, որ մի կտուր բարձրանալով կարելի է մի քանի տների վրայով վազվզել: Բացառություն են կազմում Ն. Աշտարակեցու, Ս. Շահազիզի հայրական և ևս երեքից չորս այլ տներ, որոնք երկհարկանի են և ունեն պատշգամբներ:
Կարմրավորի թաղում համարյա իրար հարևանությամբ են ծնվել Ներսես Աշտարակեցի, Պերճ Պռոշյանը և Սմբատ Շահազիզը:
Ներկայումս ամբողջ թաղամասը լքված և ավիրված է՝ բացառությումբ Ներսես Աշտարակեցու ր Պերճ Պռոշյանի տներից մեկում (վերջինս վերակառուցվել է):
 
 
== Կատարի ղըռի թաղ ==
Կատարի ղըռի թաղա է անվանվում Մնացական Թամազյան փողոցի վերջնահատվածի անհատական բնակելի տների զանգվածը: Աշտարակի նորագույն գեղեցիկ թաղամասերց մեկն է, որ գտնվում է քաղաքի հարավարևմտյան ծայրում: Առանձնատները կառուցված են այգիների մեջ և ոչ մի ղըռ տարածություն գայություն չունի: Թաղամասն ունի մեկ փողոց:
 
== Հասան Խանի առու ==
Եր. Շահազիզը վկայում է նրա երբեմնի գոյություն ունոցած լինելը.
«մինչև որ 1910 թվին 30 բահեն ջուր առնելու իրավունք է տվել նրանց՝ աշտարակցիներին գետից՝ Քասախ, գարնանային ջրերից, Աստվածընկալ գյուղի տակից, մի արտոնություն, որից, սակայն, չեն կարողացել օգտվել գյուղացիք՝ նյութական սղության պատճառով: ջուրը պիտի հանվի եղել Հասան խանի կոչված հին առվի հունով, որ մինչև օրս էլ պարզ երևում է»:
 
== Հնագույն կարմունջների մնացորդներ ==
1664 թվականին Քասախ գետի վրա կառուցված եռակամար կամուրջի հարավային կողմի հարևանությամբ՝ գետի ձախ ափին են գտնվում տարբեր դարերում, տարբեր քարատեսակներով կառուցված, իրար կիպ կպած, երեք հնագույն կամուրջների մնացորդները: Նրանցից մեկը կառուցված է կարմրավուն սրբատաշ քարերով, երկրորդը՝ նույն գույնի, սակայն անտաշ քարերով, իսկ երրորդից պահպանվել են միայն հիմքի բազալտե քարերը: Յուրաքանչյուրի լայնությունը երեք մետր է:
Զարմանալի է, որ մինչև օրս բոլոր հնագետները արանք դիտել են, որպես մեկ ամբողջական կառույցի մնացորդ:
«Իսկ կամուրջն,-ասում է նա(Առաքել Վարդապետ Դավրիժեցին-Ս.Տ.Ս)-որ է ի վերայ Քասախ գետոյն, ի մեջ խորագույն ձորոյն, որ մերձ է ի գիւղն Աշտարակ, որ էր մեծակն և բարձրաշեն , կրով և գործուն քարիվ շինեալ, սա հնացեալ էր և խախտեալ և ական կէսն ևս փլուզեալ. Բայց կարի հարկավոր էր, քանզի բազում գավառաց և բազում ճանապարհաց անցուրդը»:
 
== Ձախ ափ ==
1953 թվականին նոր կարմնջի շահագործույմով իրար միացան Աշտարակ քաղաքը և Քասախ գետի կիրճի ձախ ափի ժայռերի գլխին թառած ազատ ու ամայի հողատարածությունները: Այդ ժամանակից էլ տեղական իշխանությունների նախաձեռնությամբ նպատակահարմար գտնվեց Աշտարակ քաղաքը զարգացնել, ընդլայնել հատկապես այդ տարածությունները:
Սկզբնական շրջանում անհատական բնակարանային շինարարությունների համար հատկացվեծ ՈԻլատիտիկի ամբողջ լանջը՝ մինչև Նոր կամուրջը: Կառուցապատվող այդ հատվածը, աշխարհագրական տեղի իմաստով, անվանվեց Ձախափ թաղամաս:
 
== Սուրբ Մարիանեի բլուր ==
Փոքրիկ բլրակ, որի վրա կառուցվել է սուրբ Մարիանե եկեղեցին, որից առաջացել է տեղանունը:
«Սուրբ Մարիանեի բարձրությունը կամ բլուրը, որ այդպես է կոչվել յուր վերաշինված Սուրբ Մարիանե եկեղեցուց»:
 
== Աշտարակի բերդը ==
{{քաղվածք|Աշտարակ գյուղն արևելքից դեպի արևմուտք երկարաձգված լինելով, գետի քարափի վերայ շատ վաղ ժամանակում եղել է, ինչպես տեսնում է, մի փոքրիկ ամրոց՝ որի պարիսպը կիսավեր էր, և չորս տեղ կոփախոյ քարով շինած բուրգեր ուներ, իսկ հյուսիսային կողմից՝ [[Ծիրանավոր]] [[Սուրբ Աստվածածին|Ս. Աստվածածին]] եկեղեցին|- Ս.Բզնունի}}
 
{{քաղվածք|Բերդը բռնած է եղել համեմատաբար մի ոչ շատ մեծ տարածություն ձորի ամենաբարձր, սպառաժոտ քարաբաշին. նա երեք կողմից շրջապատված է եղել բարձր հաստատուն պարիսպներով, որոնցից արևմտյան կողմինը բարձրագույն է և ամենաերկարն է եղել, քարուկրով շինված և չորս տեղ կեփածո քարից կառուցված բուրգերով ամրացված։ [[Արևելյան]] կողմը պարիս չի ունեցել, որովհետև այդ կողմից անդնդախոր ձոր լինելով՝ բնականապես անմատչելի է եղել, և գյուղացիների տների պատշգամբները կախմած է եղել ուղղակի ձորի վրա։ [[Բերդ]]ը, որ երկարավուն քառանկյունու ձև է ունեցել, յուև հյուսիսային և հարավային անկյուններում, ձորաբաշի վերա, ունեցել է մի–մի եկեղեցի. հյուսիսայինը Ծիրանավոր կոչված Սուրբ Աստվածածին մեծ եկեղեցին, և հարավայինը Սպիտակավոր Սուրբ Աստվածածին փոքր եկեղեցին, որոնց ավերակները մնում են մինչ այսօր։ Բերդի այդ պարիսպները մինչև [[1864]] թիվը, թեև կիսավեր, բայց կանգուն են պարիսպները եղել. այդ թվից թաղի գյուղացիք սկսել են քանդել և տեղը, դրանց հյիմքերի ուղղությամբ բնակարաններ շինել, բնակարաններ, որոնց մեջ մինչև այսօր էլ կարելի է մշմարել նրանց հետքերը։|- [[Երվանդ Շահազիզ]]}}
 
{{քաղվածք|1864 ժողովրդից մի քանիսը, հետզհետե ամրոցի արևմտյան պատն ու բուրգերը քանդելով, բոլորովին անհետացրին ամրոցի հին դրությունը և իրենց համար տներ շինեցին|֊ [[Սարգիս Բզնունի]]}}
 
Այսօր բերդի տեղում մնացել է փոքրիկ բլրակի նման մի ավերակակույտ։ Նրա վրա ու շրջակայքում կառուցել են բազմաթիվ անհատական բնակարաններ։ Բնակիչներից շատերը, ավերակի վրա [[ծառ]]ատնկման նպատակով կատարած հողային աշխատանքների [[ժամանակ]] հայտնաբերել են 2,5 մետր երկարությամբ, 50 սմ բարձրությամբ և 35 սմ լայնությամբ [[ուղղանկյուն]] [[զուգահեռանիստ]]ի տեսքով սրբատաշ քարե մի սյուն, որի յուրաքանչյուր անկյունի երկու կողմերի երկարությամբ իջնում է մեկական փոս - գիծ, իսկ գլխի մասում առկա է 12 սմ լայնություն, երկարություն և 15 սմ խորություն ունեցող մեկ խոռոչ՝ հավանաբար նրա վրա կանգնող նմանատիպ քարի կամ [[խաչքար]]ի ելունը հագնելու համար։
Այս քարե սյան վերաբերյալ Ս.Սաղումյանը գրում է.
{{քաղվածք|Առանձնապես հիշարժան է Ծիրանավորից 100 մետր հարավ, նորերս հողի տակից հանված երկու մետրանոց կոթողը առանց ավարտվող թևավոր խաչի։ Վերջինիս նիստերը թեև հողմնահարված են, սակայն կողերից մեկին ծայրեծայր նիստվում է գալրուն խաղոխաորթը, մյուսին՝ մարդու հարթաքանդակ։|- Ս.Սաղումյան}}
 
Բերդից պահպանվել է միայն պարսպից մի փոքրիկ հատված։ Ս. Սաղումյանը հաղորդում էր.
{{քաղվածք|Զատ այսու, այժմ էլ Ծիրանավորի հարավային կողմի խառնիխուռն շինվածքների ու ավերակների ծերպերու, [[Երկիր|Երկրի]] ընդերքը քերող ծանծաղ գետի պես, տեղ-տեղ ցուցահանվում են քանիցս վերաշինված հզոր պարիսպների ու կիսաշրջան աշտարակների մնացորդները։|- Ս. Սաղումյան}}
 
{{քաղվածք|Դատելով կցակառույցների սողանքներից երևացող պատերից՝ պետք է որ, մ.թ.ա 18-րդ դարում վերաբերի նաև Աշտարակի բերդը։ Այն, հավանաբար, վերաշինվել է հելլենիստական դարաշրջանում, սակայն քանդվել է հռոմեացիների կողմից։ Արքունական սույն տիրույթն ու զորակայանը վերստին նորոգվել է [[Արշակունիներ]]ի օրոք, որը կրկին քանդվեց այս անգամ մարզպանական շրջանում։ Վերաշինում են [[Բագրատունիներ]]ը [[9]]-[[10]] դարերում։ Ու թեև [[11]] դարում թուրք-սելջուկները գրավում են այն, սակայն այս անգամ էլ ամրոցը վերակառուցում են [[Զաքարյաններ]]ը [[12]] դարի վերջում՝ այն հենակետ դարձնելով նույն սելջուկների դեմ ձեռնարկված ռազմական մարտերում։|- Ս. Սաղումյան}}
 
== Աշտարակի հավաքական ազգանունները ==
Աշտարակում տոհմերի հավաքական ազգանունները առաջացել են տարբեր հանգամանքներով.
* Երբ հիմք են հանդիսացել պապենական ազգանունները
{| class="wikitable"
|-
| Ազատյաններ || Ազադենք
|-
| Շուխյաններ || Շուխոնք
|-
| Սաժումյաններ || Սաժմենք
|}
 
* Երբ արական անունը դարձել է և՛ հավաքական, և՛ պարզ ազգանվան արմատը.
{| class="wikitable"
|-
| [[Արամ]] || Էրամենք || Արամյաններ
|-
| Ղատում || Ղադմենք || Ղադումյաններ
|-
| Ղուկաս || Ղուգասոնք || Ղուկասյաններ
|}
 
* Երբ տոհմի նախնիներից մեկը եղել է նշանավոր արհեստավոր, և այդ արհեստը դարձել է նրանց բնորոշող կարևոր զբաղմունքը՝ պահպանելով տոհմական ազգանունը.
 
{| class="wikitable"
|-
| բոնդեր || (Бондарь) || Բոնդերենգ - Բոցինյաններ
|-
| Դարբիններ || Դարբնենք || Գեվորգյաններ
|-
| Խառատ || Խառադենք || [[Աբրահամ]]յաններ
|}
 
* Երբ հավաքական ազգանունը առաջացել է տոհմին միացրած մականունից, պահպանելով տոհմական ազգանունը.
 
{| class="wikitable"
|-
| Անձող ուտող || Անձողուտողենք || Վանդակի տեքստ
|-
| Վանդակի տեքստ || Վանդակի տեքստ || Վանդակի տեքստ
|-
| Վանդակի տեքստ || Վանդակի տեքստ || Վանդակի տեքստ
|}
*Երկիր` Հայաստան,
*Մարզ` Արագածոտն,
*Մակերես` 42.33 կմ2,
*Բնակչություն` 20636,
*Առաջին հիշատակում` 19-երորդ դար,
*Խոսվող լեզուներ` hայերեն,
*Ազգային կազմ` hայեր,
*Կրոնական կազմ`
*Հայ Առաքելական եկեղեցի,
*Տեղաբնականուն` աշտարակցի,
*Հեռախոսային կոդ` +374 (232)
*Փոստային ինդեքսներ` 0201-0205
 
Աշտարակը Հայաստանի Արագածոտնի մարզկենտրոնն է: Քաղաքը ունի 30 000 բնակիչ։ Գտնվում է Քասաղ գետի ափին, Երևանից 13 կմ հյուսիս-արևմուտք։ Այգեվետ բնակավայր է, ոռոգվում է հիմնականում Քասաղի ջրերով։ Խմելու ջուրն ստացվում է Սաղմոսավանի, Նազրևանի, Շորշորի աղբյուներից։
 
 
 
 
== Օդը և կլիմայական պայմանները ==
Աշտարակը գտնվում է նախալեռնային կոչված գոտում <ref>[http://www.dasaran.am/apps/wiki/view/id/7602 Աշտարակի մասին]</ref>։ Ծովի մակարդկից հարավային մասում բարձր է 1100-1400 մ, [[Հյուսիս|հյուսիս]]ային մասում՝ 700-1200 մ։ Տարվա միջին [[Ջերմաստիճան|ջերմաստիճան]]ը [[հարավ]]ային մասում հավասար է 9,5 աստիճան C, հյուսիսային մասում՝ 8-10 աստիճան C: Ամենատաք ամիսները [[Հուլիս|հուլիս]] և [[Օգոստոս|օգոստոս]]ն են։ Այդ ամիսներին ջերմաստիճանը հավասար է 23-26 ասիճան C։ Աշնան սկիզբը շատ տաք է լինում։ Սեպտեմբերի միջին ջերմաստիճանը հավասար է 19,2 աստիճան C։ Աշտարակում բարձ ջերմաստիճանը միջինում հասնում է 22 աստիճան C-ի, իսկ ցածր ջերմաստիճանը միջինում հավասար է 1 աստիճան C-ի։
 
== Աշտարակի պատմությունը ==
=== Բնիկ բնակչություն ===
Հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակահատվածներում տեղի ունեցած իրադարձություներից անմասն չի մնացել Աշտարակը։ Անգամ [[Շահ-Աբաս]]ի [[արքա]]յի ժամանակ Աշտարակի բնակչությունը խուսափել է տարագրությունից՝ ինչպես [[Վաղարշապատ]]ի, [[Օշական]]ի, [[Փարաքար]]ի և [[Քանաքեռ]]ի հետ միասին։ Այդ իսկ պատճառով բնակչության բնիկ հատվածը երկար ժամանակ գոյատևել է։
 
==== Բնիկ բնակչության նկարագիրը ====
Երվանդ Շահազիզը իր «Աշտարակի պատմություն» գրքի մեջ նկարագրում է բնիկ աշտարակցուն։ Աշտարակցին ունի իր ուրույն նկարագիրը՝ {{քաղվածք|Նա կենդանի է, շարժուն, աչքաբաց ու ճարպիկ, մի նկարագիր, որ արտահայտվում է նրա շարժումների, նրա արագախոսության, նրա՝ յուր խոսակցությունը հաճախ զվարճալի սրախոսություններով համեմելու սովորության մեջ...|[[Երվանդ Շահազիզ]]}}
 
Աշտարակցիների մասին գրվածքներ ունի նաև հայտնի հրապարակախոս Գրգոր Արծրունին, երբ նա հայ ժողովրդին ծանոթանալու նպատկով 1890 թվականին ուղևորություն է կատարել և շրջել Երևանի նահանգի հայկական գյուղերում{{քաղվածք|Ամբողջ գյուղը բաղկացած է զուտ հայ ազգաբնակությունից, որոնք ոչ թե գաղթկաններ են Երևանի նահանգի ուրիշ շատ գյուղերի բնակիչների պես, այլ շատ հին, բնիկ ժողովուրդ են, պարսից ժամանակներից մնացած։ Այդ է պատճառը, որ աշտարակցու տիպն ւ բնակչությունը տարբերվում է նահանգի՝ մինչև այժմ իմ տեսած ուրիշ գյուղերի բնակիչների տիպից և բնավորությունից։ Ատարակցին նման չէ, օրինակ, իմ տեսած հայ գյուղերի, մեծ մասամբ, թեև աշխատասեր. բայց կոշտ ու կոպիտ, գրեթե բթացած, մեքենա դարձած երկրագործ տարրին։ Աշտարակցին ավելի նման է փոքրիկ քաղաքի բնակչին. նա աշխուժ է, ինտելիգենտ է, մեծ մասամբ գրագետ է, ճարպիկ է և, նույնիսկ, խորամանկ։ Նա վերին աստիճանի շատախոս է և, նույնիսկ, պերճախոս և սրամիտ է։ Նույնիսկ աշտարակցու հռչակավոր հայոյանքները շատ սրամիտ են...|[[Գրիգոր Արծրունի]] <ref>Գրիգոր Արծրունի, «Երևանի նահանգում», Մշակ №175, Երևան 1890։</ref>}}
 
=== Աշտարակի ազգատոհմերը ===
 
==== Կամսարականները Աշտարակում ====
Ամենհին և ամենամեծ ընտանիքը եղել է Շահ Ազիզ կոչված Կամսարականների գերդաստանը, որը եկել է Շիրակից և վերաբնակվել Աշտարակում։ Շահազիզենց տան ավանդությունը պատմում է Անիից դուրս գալու և վերջապես Աշտարակում վերաբնակվելու պատմությունը։ Այդ գերդաստանի տոհմապետը ասում է, որ եղել է Ներսես Կամսարականը, Անին ավերելուց և անմարդաբնակ դառնալուց հետո դուրս է եկել գերդաստանով և բնակվել Մարմարաշեն գյուղում, որից հետո փոխադրվել է Սևանի Գոմաձորը և բնակվել այնտեղ երկար ժամանակ։ Կամսրականի գերդատանը որոնել է այնպիսի մի բնակավայր, որտեղ անվտանգ է և ամուր։ Որոշ ժամանակ հետո նրանք գաղթել են Գոմաձորը և հաստատվել են Եղվարդ գյուղում։ Թեև Եղվարդը ընդհարձակ, արգավանդ հողերով բավարարել էր նրանք տնտեսական պահանջներին, բայց նրանք չբավարարեց Եղվարդի դաշտային դիրքը և բնությունը։ Այդ պատճառով նրանք այտեղից ընդմիշտ հեռացան և ցանկացան գալ Աշտարակ և բնակվել Քասախի ափում։ Սակայն աշտարակցիները վախեցան, որ նրանք շատ և ուժեղ մարդիկ էին և մտածեցին, որ կարող են տիրել իրենց ամենալավ հողերին և իշխել բոլոր աշտարակցիներին։ Այդ պատճառով բոլոր աշտարակցիները դուրս եկան նրանց դեմ և արգելեցին նրանց, որպեսզի նրանք չմտնեն իրենց քաղաք։ Սուրբ Սարգիս սարավանդի մոտ նրանք կաուցում են գոմեր, տներ, ջրաղացներ, ճանապարհներ, մատուռներ։ Դրանից հետո նրանք երկար ապրեցին Աշտարակում։ Սուրբ Սարգսի մոտ դեռևս երևում են գերեզմաններ հասարակ տապանաքարերով, որոնք թուլ չեն տալիս որոշել նրանց գոյատևելու ժամանակաշրջանը։
 
Սուրբ Սարգսի սարավանդի մոտ Կամսարակաները բնակությունը հաստատելու ժամանակ Մնացականը և Տեր Պետրոսը արդեն վախճանված են եղել և գերդաստանի ներկայացուցիչները եղել են նրանց ժառանգները։
 
== Աշտարակ քաղաքի մշակութային հուշարձնները ==
Աշտարակը Հայոց պատմության մեջ հիշվում է 9-երորդ դարու վերջից։ Աշտարակը ձգված է Քասախ գետի ափին։ Աշտարակը բաժանված է հինգ թաղի՝ Բերդզթաղ, Վերին Թաղ, Ամենափրկիչ թաղ, Կարմրավորի Թաղ և Կավահանքի Թաղ։ Բերդը 3 կողմից շրջապատված է բարձր, հաստատուն պարիսպներով։ Բերդը [[ձոր]]ի վրա ունեցել է մի [[եկեղեցի]], հյուսիսայինը՝ [[Ծիրանավոր]] կոչված Ս.Աստվածածին մեծ եկեղեցին և հարավայինը՝ Սպիտակավոր կոչված Ս.Աստվածածին փոքր եկեղեցին, որոնց ավերակները մնում են մինչև այսօր։ Բերդի այդ պարիսպները մինչև [[1864]] թիվը կանգուն են եղել, այդ ժամանակներից ի վեր գյուղացիները քանդել են այդ տեղը և այդ վայրում կառուցել են բնակարաններ, որտեղ անգամ այսօր գոյություն ունեն նրանց հետքերը։ Այդ ժամանակ գյուղի ամենամեծ եկեղեցին եղել է Ծիրանավորը և ժամասացությունները կատարվում էին միայն Ծիրանավորում, քանի որ մյուս եկեղեցիները փոքր էին։
 
ՌՃԾ-1701 հուշարձանը կանգուն է եղել մինչև [[1815]] թիվը, մինչև այն ժամանակ երբ քանդվել են տանիքները, վերին խցերը, սեղանները, կամարներն ու սյունազարդ խոշոր մասերը և ճեղքվել վերից վար արևելյան պատը։ Արժանի են ուշադրության, բացի կամարների ու սյուների մնացորդներից, արևմտյան լուսամուտը և մի քանդակազարդ, սիրուն խաչքար, որ կիսականգուն՝ աչքի է ընկնում սեղանի բեկորների մեջ։ Քարե միակտուր դուռը այլևս չկա, դա հանված է և տեղը մի փայտե դուռ են դրել։
 
[[Սպիտակավոր]] Ս.Աստվածածինը մի փոքրիկ, սիրուն եկեղեցի է, կառուցված է կարմրագույն, սրբատաշ քարերից։ Այս եկեղեցու պատերն ու սեղանն ամբողջովին կանգուն են, խոնարհված է միայն տանիքը։ Դա գտնվում է քարափի վրա, ունի 2 դուռ՝ ձորի և արևմտյան կողմերից։ Առաջին դուռը դուրս է գալիս քարափի վրա, իսկ երկրորդը համարվում է գլխավոր մուտք։
 
== Սուրբ Մարիանե ==
Սուրբ Մարիանե թաղը ստացել է իր անունը գյուղի բարձր կողմը գտնվելու պատճառով և կառուցված Ս. Մարինե եկեղեցուց։ Մարիանեն մի փոքրիկ, սիրուն եկեղեցի է։ Նրա վեր բարձրացող կամարները հիշեցնում են գոթական ճարտարապետական ոճը։
Հնում աբեղաների վանք է եղել, ունեցել է հյուրատուն, իսկ հետո վերածվել է ծխական եկեղեցու։ Իսկ հետո ծխականները փոխվել են առաջ՝ Ծիրանավոր, իսկ հետո՝ Ամենափրկիչ։
1839 թվականին գյուղացիները սկսեցին վերականգնել եկեղեցին։ Այս եկեղեցին հնում ունեցել է ձեռագիր մատյաններ, որոնցից այժմ մնացել է մի քանի հատ։ Դրանք 5 հատ են և գրված են թղթի վրա, 3-ը բոլորագիր, 2-ը շղագիր, 1-ը 1441 թվին, մյուսը՝ 1491 թվականին, իսկ մյուն էլ 1504-ին։
 
Այս եկեղեցու բակում կան շատ հին գերեզմանոցներ։ Բակի [[գերեզմանոց]]ում գտնվում է քաղաք գործիչ Խեչանի գերեզմանը։ Հնում եղել են շատ [[խաչքարեր]], բայց մինչև այսօր պահպանվել են դրանցից մի քանիսը։
== Ներսես Աշտարակեցի ==
'''Ներսես Ե Աշտարակեցի''', Ամենայն Հայոց կաթողիկոս, հայ ազատագրական պայքարի և հայ մշակույթի մեծագույն գործիչներից մեկն է: Ծնվել է փետրվարի 13-ին Աշտարակում, քահանայի ընտանիքում: <br />
1808 թ. Ներսեսն ընտրվում է նորաստեղծ Սինոդի կազմում: <br />
<br />
Նա մեծ հեղինակություն էր վայելում Էջմիածնի միաբանության շրջանում: 1804 թ. սկսված ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Ներսես արքեպիսկոպոսը շրջելով Հայաստանի բնակավայրերում` կոչ էր անում բնակչությանը զենք վերցնել և սատարել ռուսական բանակին: <br />
<br />
Ռուս-թուրքական պատերազմից շատ չանցած` 1814 թ., Ներսես արքեպիսկոպոսը նշանակվեց Վրաստանի թեմի առաջնորդ և տեղափոխվեց Թիֆլիս: Այստեղ Ներսեսը լայնածավալ մշակութային գործունեություն սկսեց` ջանալով Թիֆլիսը դարձնել Անդրկովկասի հայության մշակութային-քաղաքական կենտրոն:<br />
1816 թ. նա ռուսական կաբինետի կողմից պարգևատրվեց Սուրբ Աննայի առաջին աստիճանի մեդալով: <br />
1824 թ. Ներսեսը Թիֆլիսում հայկական դպրոց բացեց, որը հետագայում կոչվեց հենց իր անունով` Ներսիսյան: Նրա շնորհիվ Թիֆլիսը դարձավ Կովկասում հայության մշակութային, քաղաքական կենտրոնը: Նա անմիջապես բարենորոգումներ իրականացրեց վիրահայոց թեմում, սակայն հանդիպեց հայ տգետ հոգևորականության և հարուստ վերնախավի դիմադրությանը: <br />
<br />
1826 – 1828 թթ. ռուս-պարսկական պատերազմը նոր հորիզոններ բացեց արևելահայության համար: Ներսեսը գործի անցավ: Քանի որ Եփրեմ կաթողիկոսը ապաստանել էր Հաղբատի վանքում, հայ եկեղեցու առաջնորդությունը փաստացի գտնվում էր Ներսես Աշտարակեցու ձեռքում: Նրա կոչով հարյուրավոր հայեր զենքի կոչվեցին, կազմեցին կամավորական խմբեր և լծվեցին ռուսական ռազմակառքին: Նա անձամբ առաջնորդեց հայ կամավորներին ռազմի դաշտում և մասնակցեց Երևանի, Սարդարապատի, Էջմիածնի գրավման մարտերին: Հայ կամավորների համար Ներսեսը մշակեց 34 կետից բաղկացած հատուկ կանոնադրություն<ref>[http://archive.ankakh.com/2012/12/262971/ Ներսես Աշտարակեցու կազմած կանոնոդրություն]</ref>: Լինելով լավ հռետոր` մարտից առաջ Ներսես արքեպիսկոպոսը բոցաշունչ ճառով ոգևորում էր իր զինվորներին: Ցուցաբերած ծառայությունների համար ռուսական կաբինետը Ներսես արքեպիսկոպոսին պարգևատրեց Ալեքսանդր Նևսկու շքանշանով:<br />
Հուսախաբվելով Պետերբուրգի կառավարության խոստումներից` նա իրեն նվիրեց հայության կրթության և լուսավորության գործին: Նրա հավատամքով հայության ապագան ամուր եկեղեցական կազմակերպության մեջ է, և միայն հայ առաքելական եկեղեցին կարող է սատար լինել հայությանը` դիմագրավելու օտարներին: <br />
<br />
Ներսես կաթողիկոսը բարեփոխեց Էջմիածնի կաթողիկոսարանի հարաբերությունները թեմերի և պատրիարքությունների հետ: Նրա ջանքերով արդեն օտարվող Պոլսի պատրիարքարանը վերադարձավ Էջմիածնի գիրկը:<br />
<br />
Նա սահմանափակեց Սինոդի և թեմակալ առաջնորդների իրավունքները:<br />
 
== Պերճ Պրոշյան ==
'''Պերճ Պրոշյան''', հայ գրող։ Ծնվել է 1837 թվականին, դերձակի ընտանիքում։<br />
<br />
Թիֆլիսում մասնակցել է հայ պրոֆեսիոնալ թատրոնի ստեղծմանը, Երևանում, Թիֆլիսում, Ագուլիսում, Շուշիում, Աշտարակում և այլ վայրերում` օրիորդաց և երկսեռ դպրոցների հիմնադրմանը: <br />
<br />
1876-81թթ աշխատակցել է «Փորձ» ամսագրին: Մինչ 1879թ. դասավանդել է Շուշիի, Ագուլիսի, Աստրախանի հայկական դպրոցներում: <br />
<br />
Թարգմանել է Տոլստոյի, Գոգոլի, Օստրովսկու, Դիկկենսի և այլ գրողների գործերից: <br />
<br />
Ճանաչվել է իր առաջին` «Սոս և Վարդիթեր» (1860թ.) վեպով: Հետագայում գրել է «Կռվածաղիկ» (1876թ.), «Ցեցեր» (1889թ.), «Բղդե» (1890թ.), «Հունոն» (1901թ.) վեպերը, իսկ բարձրակետը` «Հացի խնդիր» (1879թ.) վեպն է: Ազգային-հայրենասիրական թեմայով գրել է «Շահեն» (1883թ.), «Սկիզբն երկանց» (1892թ.) վեպերը<ref>[http://www.dasaran.am/apps/wiki/view/id/4683 Պերճ Պռոշյանի կենսագրությունը]</ref>:
 
== Վարդգես Պետրոսյան ==
'''Վարդգես Պետրոսյան''', հայ արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ։
1961-1966 թթ. եղել է «Պիոներ կանչ» թերթի խմբագիր, իսկ 1966-1975թթ.-ին՝ «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրը: 1975 թ. մայիսից եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար: 1981թ.-ից ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին կից գրականուլյան և արվեստի գծով պետական մրցանակների հանձնաժողովի նախագահն է եղել<ref>[http://www.dasaran.am/apps/wiki/view/id/3682 Վարդգես Պետրոսյանի կենսագրությունը]</ref>:<br />
<br />
Պարգևատրվել է Լենինի , Հոկտեմբերյան հեղափոխության և «Պատվո նշան» շքանշաններով:<br />
<br />
Ռուսերեն լույս են տեսլ նրա «Մամա, ես արդեն մեծ եմ» (Մոսկվա, 1964), «Քաղաքի կիսաբաց լուսամուտները» (Մոսկվա 1973), «Դեղատուն «Անի» (Մոսկվա 1979, գրքի մեջ մտնում են «Վերջին ուսուցիչը» վիպակը և մի շարք պատմվածքներ), «Հատընտիր» (1982 թ. վիպակների և պատմվածքների ժողովածու) և ուրիշ գրքեր:
 
== Նորայր Սիսակյան ==
'''Նորայր Սիսակյան''', հայ կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր (1940), պրոֆեսոր (1944): Ծնվել է 1907 թ. հունվարի 25-ին Աշտարակում, գյուղացու ընտանիքում: <br />
<br />
Գիտնականի աննախադեպ նվաճումները ենթաբջջային գոյացությունների ուսումնասիրման բնագավառում սկիզբ դրեցին գիտության նոր ուղղության զարգացման ինչպես նաև կարևորագույն նախապայման հանդիսացան մոլեկուլյար կենսաբանության ու կենսաքիմիայի նոր ուղղությունների զարգացման համար։<br />
<br />
Սիսակյանին «կոսմիկական դարաշրջանի» նախաշեմին հաջողվեց լինել տիեզերագնացության զարգացման հիմքերն ու ուղղությունները նախանշող գիտնականների առաջին շարքերում:<br />
<br />
Նրա անունը հավերժացվել է Մոսկվայում` Ա.Բախի անվան կենսաքիմիայի ինստիտուտի շենքին փակցվել է հուշատախտակ: Նորայր Սիսակյանի անունը ոսկե տառերով հավերժացվել է Փարիզում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր մասնաշենքի վրա:<br />
<br />
Տիեզերական կենսաբանության ու բժշկության կազմակերպման ու զարգացման բնագավառներում անգնահատելի ծառայությունների համար նա ընտրվում է Միջազգային աստղագնացության ակադեմիայի փոխպրեզիդենտ, Միջազգային աստղագնացության ֆեդերացիայի կենսաաստղագնացության կոմիտեի նախագահ:<br />
<br />
Ուսումնասիրում է Հայաստանի ցորենի տարբեր սորտերի կենսաքիմիական առանձնահատկությունները, ի նկատի ունենալով նաև այն, որ Հայաստանը համարվում է կուլտուրական ցորենների ծագման կենտրոններից մեկը:<br />
<br />
Ակադեմիկոս Սիսակյանն իր ամբողջ կյանքը նվիրեց գիտությանը և մարդկության բարօրությանը<ref>[http://www.ysu.am/newspaper/hy/1380106722#.VQ1nHo6sW4I Նորայր Սիսակյանի կենսագրությունը]</ref>:
ref>[http://aragatsotn.gov.am/about-communities/801/ Աշտարակի համայնքի մասին]</ref>
 
Մակերես կազմում էէ 42.33կմ²
Բնակչություն` 20636
 
[[Աշտարակ (քաղաք)|Աշտարակը]]՝ քաղաքային համայնք է [[Արագածոտն|Արագածոտնի]] մարզում: Համայնքի վարչական տարածքի մեջ մտնում են [[Աշտարակ]] քաղաքը եւ [[Մուղնի]] գյուղը: Աշտարակ քաղաքը նախկինում կոչվել է [[Աշտարակաց]] գյուղ: Աշտարակը քաղաք է հռչակվել [[1970]] թ-ին: [[1995]] թ-ի վարչատարածքային ռեֆորմից հետո հանդիսանում է, որպես Արագածոտնի մարզի մարզկենտրոնը: Հանդիսանում է տրանսպորտային ճանապարհ: Այստեղով անցնում են [[Երևան]]-[[Աշտարակ]]-[[Թալին]], [[Երևան]]-[[Աշտարակ]]-[[Ապարան]] միջպետական մայրուղիները:
Անվան ծագումնաբանությունը հաճախ կապում են հայերեն՝ աշտարակ պարզ բառի հետ: Իսկ ըստ, [[Գրիգոր Ղափանցյան|Գրիգոր Ղափանցյանի]], այն առաջացել է ասորա-բաբելական [[Իշտար]] աստվածուհու անունից, որի հնչյունափոխությունից էլ առաջացել է [[Աշտար]], ապա ՙԱշտարակ՚ անվանումը:
Աշտարակը հայկական աղբյուրներում հիշատակվում է 9-րդ դարից: Հնում մտել է [[Մեծ Հայք|Մեծ Հայքի]] [[Այրարատ]] աշխարհի [[Արագածոտն]] գավառի մեջ: Այստեղ կան նաև վաղ ժամանակներին վերաբերող պատմամշակութային կոթողներ: [[Ծիրանավոր]] եկեղեցին կառուցվել է 5-րդ դարում, որը 18-րդ դարում վերանորոգվել է: Ծիրանավորի շրջակայքը տեղացիները անվանում են [[ՙԲերդաթաղ]]՚: Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում, որը տեղացիները անվանում են [[Կարմրավոր]],կարմիր քարով կառուցված լինելու պատճառով: Քաղաքի կենտրոնում գտնվում է Ս. Մարինե եկեղեցին, կառուցված 1281 թ-ին: Հիշատակության է արժանի [[Քասաղ գետ|Քասաղի]] եռակամար կամուրջը, որը կառուցվել է քանաքեռցի մեծահարուստ Մահտեսի խոջա Գրիգորի կողմից 1664 թ: [[Մուղնի]] գյուղում է գտնվում [[Ս. Գեւորգի]] վանքը` կառուցված 17-րդ դարում:
Քաղաքը տեղադրված է ծովի մակարդակից 1130 մ բարձրության վրա` Քասաղ գետի երկու ափերի ընդարձակ հարթության վրա: Կլիման մերձարեւադարձային է: Հունվարյան միջին ջերմաստիճանը -13 է, հուլիսյանը` 24: Տարեկան տեղումների քանակը 350մմ է:
 
== Բնակչություն ==
Աշտարակը [[1831]] թ-ին ունեցել է 826, 1873 թ-ին` 2515, 1914 թ-ին` 4867, 1919 թ-ին` 6100, 1931 թ-ին` 4782, 1972 թ-ին` 13900, 1976 թ-ին 16362 հայ բնակիչ: 2001 թ-ի մարդահամարի տվյալներով Աշտարակ քաղաքը ունեցել է 18915, Մուղնի գյուղը` 770 բնակիչ: Քաղաքի առկա բնակչությունը կազմում է 25607 մարդ, որից 47% տղամարդիկ են, 53%` կանայք: Աշտարակը ունի միջնակարգ դպրոցներ, երաժշտական եւ մարզական դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի տուն, գրադարաններ, մարզադաշտ, հիվանդանոց, պոլիկլինիկա և այլն:
 
== Նշանավոր մարդիկ ==
Այստեղ է ծնվել հայ գրող [[Պերճ Պռոշյան|Պերճ Պռոշյանը]], եւ հետագայում, նրա մահից հետո կառուցվել է նրա տուն-թանգարանը:
 
== Գիտություն ==
Աշտարակում է գտնվում [[Հայաստանի Գիտությունների Ակադեմիա|Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի]] ռադիոֆիզիկայի եւ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը:
 
== Տնտեսություն ==
Արդյունաբերությունը Աշտարակի տնտեսության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում: Այստեղ կան տարբեր ճյուղերի ձեռնարկություններ: Աշտարակում է գործում ՙ[[Միկրոմ]]՚ ձեռնարկությունը, որը զբաղվում է փորձասարքերի, շինարարական սալիկների, արբանյակային ալեհավաքների, գունանյութի եւ ներկերի, արտադրությամբ: Ունի պոլիգրաֆիական գործարան, որը զբաղվում է տպագրական իրերի արտադրությամբ, ինրպես նաև պոլիէթիլենային տարաների արտադրությամբ: Աշտարակում զարգացած է նաև սննդի արդյունաբերությունը: Այստեղ կան խաղողի վերամշակման եւ գինու հումքի ստացման կետեր: Հնուց Աշտարակը հայտնի է անուշահամ գինիների եւ չոր մրգերի պատրաստմամբ:
 
=== Գյուղատնտեսություն ===
[[Գյուղատնտեսություն|Գյուղատնտեսությունը]] նույնպես զարգացած է: Հատկապես զարգացած են՝ պտղաբուծությունը եւ խաղողագործությունը: Հողահանդակները հիմնականում ոռոգվում են Քասաղի ջրերով: Պահուստային հողերում բազմամյա արոտավայրերը կազմում են 433 [[հա]], տնկարկները 58 [[հա]]: Մշակում են նաև հացահատիկային, բանջարաբոստանային կուլտուրաներ: Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ: Ունի ձվի և թռչնի մսի արտադրություն:
Համայնքում առաջնային են համարվում աշխատանքային ռեսուրսների լիարժեք օգտագործումը, խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի վերանորոգումը, փողոցային լուսավորության խնդիրը, քաղաքի գազաֆիկացումը:
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}