«Ցեղակրոնություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
 
=== Վերաբերմունքը Հայ եկեղեցուն ===
Ցեղակրոնությունը դեմ չե [[Հայ առաքելական եկեղեցի|Հայ առաքելական եկեղեցուն]], այլ հակառակը՝ իրեն նրա անբաժանելի մասն է համարում, սակայն, ըստ [[Գարեգին Նժդեհ|Նժդեհի]], Հայ առաքելական եկեղեցին «սխալ է ըմբռնել քրիստոնեական սիրո խորհուրդը և դրաադրա հետևանքով ամբողջ դարեր պատճառ դարձել մեր ժողովրդի անօրինակ ողբերգության»: Ցեղակրոնությունը կոչ է անում ազգայնացնել Հայ եկեղեցին, այն գաղափարապես վերագնահատել և առաջին հերթին վերանայման «ենթարկել քրիստոնեական սիրո իր սխալ ըմբռնումը»: Ինչպես գրում է Նժդեհը<ref name="բացնամ" />.
{{քաղվածքի սկիզբ}}Սխալվել, չարաչար սխալվել է մեր Եկեղեցին՝ տնանկների և սնանկների բարոյականության քարոզելով: Սրանից հետո սիրո և զոհաբերության ընդունակ արի ժողովրդի մասին պիտի խոսի, եթե ուզում է, որ քրիստոնեության հետքերը մնան Փոքր Ասիայում և Հայաստանում: Ուժեղ և արիական ժողովուրդ, այնպիսին, որ ընդունակ լինի արհամարհել մահը՝ հանուն իր սեփական գոյության: Այսպիսով կապրի ոչ միայն հայությունը, այլև Հայոց եկեղեցին: Ինքնապաշտպանությունը հայ ժողովրդի՝ ահա Հայ եկեղեցու նոր հավատամքը: {{քաղվածքի վերջ}}
 
32 968

edits