«Գերճնշում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ ծանոթագրությունների ամսաթվերի ձևաչափի ուղղում
Տող 83.
|}
 
Գերճնշումն ախտորոշվում է [[Արյան ճնշում|արյան ճնշման]]՝ կայուն կերպով բարձրացման հիման վրա։ Ընդունված կարգի համաձայն<ref name="NICE127 full"/> պետք է մեկամսյա ընդմիջումներով երեք առանձին չափումներ կատարել՝ ճնշաչափի օգնությամբ<ref>{{cite book| author=North of England Hypertension Guideline Development Group |chapter=Frequency of measurements |page=53| title=Essential hypertension (NICE CG18) |publisher=National Institute for Health and Clinical Excellence |date=1.08.2004 |url=http://guidance.nice.org.uk/index.jsp?action=download&o=48384 |accessdate=2011-12-22 թ․ դեկտեմբերի 22–ին}}</ref>։ Գերճնշումով անձանց վիճակի առաջնային գնահատումը պետք է ներառի անամնեստիկ տվյալների (հիվանդության պատմություն) հավաքագրումը և բժշկական զննումը։ Ամբուլատոր պայմաններում արյան ճնշման 24–ժամյա հսկողության հնարավորության և տնային պայմաններում արյան ճնշման հսկողության սարքավորումների առկայությունը շատ կարևոր է այսպես կոչված «սպիտակ խալաթային գերճնշում» ({{lang-en|White Coat Hypertension}}) ունեցող անձանց (այս անձանց մոտ հիվանդանոցներում գրանցվում է արյան բարձր ճնշում, այլ վայրերում՝ նորմալ, ենթադրվում է, որ պատճառը վախն է կամ հուզմունքը) մոտ սխալ ախտորոշում չդնելու համար։ Միացյալ թագավորությունում ներկայումս կիրառվող լավագույն տարբերակ է համարվում կլինիկայում հայտնաբերված բարձր ճնշման դեպքում շարունակել մշտադիտարկումը ամբուլատոր կամ տնային (որն ավելի քիչ նախընտրելի է) պայմաններում 7 օրերի ընթացքում<ref name="NICE127 full">{{cite book |author=National Clinical Guideline Centre |title=Hypertension (NICE CG 127) |publisher=National Institute for Health and Clinical Excellence |chapter=7 Diagnosis of Hypertension, 7.5 Link from evidence to recommendations |page=102 |date=օգոստոս 2011|url=http://www.nice.org.uk/nicemedia/live/13561/56007/56007.pdf |accessdate=2011-12-22 թ․ դեկտեմբերի 22–ին}}</ref>։ Տարեց անձանց մոտ հանդիպող կեղծ գերճնշման ([[պսևդոհիպերտենզիա]]) դեպքում նույնպես հետազոտության կարիք կա։ Համարվում է, որ այս վիճակը զարկերակների կրակալման արդյունք է, որի դեպքում արտաքինից ճնշաչափը գրանցում է արյան ճնշման նորմայից բարձր արժեքներ այն դեպքում, երբ ներզարկերակային չափման դեպքում արյան ճնշումը նորմայի սահմաններում է<ref>{{cite journal|last=Franklin|first=SS|coauthors=Wilkinson, IB; McEniery, CM|title=Unusual hypertensive phenotypes: what is their significance?|journal=Hypertension|date=2012 Feb|volume=59|issue=2|pages=173–8|pmid=22184330|doi=10.1161/HYPERTENSIONAHA.111.182956}}</ref>։
 
Երբ գերճնշում ախտորոշումն արդեն հաստատված է, բժիշկը պետք է փորձի պարզել նրա պատճառները՝ առկա ռիսկի գործոնների և ախտանիշերի վերլուծության միջոցով։ Երեխաների մոտ [[երկրորդային գերճնշում]]ը հաճախ հանդիպում է նախադեռահասային տարիքում և դեպքերի մեծամասնությունում երիկամների հիվանդությունների հետևանք է, իսկ առաջնային կամ էսենցիալ գերճնշումը ավելի հաճախ հանդիպում է դեռահասային տարիքի երեխաների մոտ և ունի բազմաթիվ ռիսկի գործոններ, որոնցից են ավելորդ քաշը և ընտանիքում գերճնշման դեպքերը<ref name="pmid16719248">{{cite journal | author = Luma GB, Spiotta RT | title = Hypertension in children and adolescents | journal = Am Fam Physician | volume = 73 | issue = 9 | pages = 1558–68 | month = may | year = 2006 | pmid = 16719248}}</ref>։ Լաբորատոր հետազոտություններ նույնպես կարող են անցկացվել, որոնք կօգնեն պարզել երկրորդային գերճնշման հնարավոր պատճառները, ինչպես նաև որոշել գերճնշման արդյունքում սրտի, աչքերի և երիկամների վնասման առկայությունը։ Սովորաբար կատարվում են նաև լրացուցիչ հետազոտություններ՝ [[շաքարային դիաբետ]]ի և [[խոլեստերին]]ի բարձր պարունակության որոշման համար, քանի որ այս վիճակները սրտի հիվանդությունների զարգացման համար լրացուցիչ ռիսկի գործոններ են հանդիսանում և բուժման կարիք ունեն<ref name="pmid10645931"/>։
Տող 131.
| <12.0
|}
18 և ավելի տարիք ունեցողների մոտ գերճնշումը սահմանվում է որպես արյան սիստոլիկ և/կամ դիաստոլիկ ճնշումների կայուն կերպով նորմայից բարձր ցուցանիշերի առկայությունը (ներկայումս նորմայից բարձ համարվում է 139 մմ ս․ս․ սիստոլիկ ճնշման համար և , 89 մմ ս․ս․՝ դիաստոլիկի համար․ տես՝ դասակարգման աղյուսակը (JNC7))։ Ավելի ցածր շեմքեր են կիրառվում (135 մմ ս․ս․՝ սիստոլիկ ճնշման համար կամ 85 մմ ս․ս․՝ դիաստոլիկ ճնշման համար), եթե չափումները կատարվել են ամբուլատոր կամ տնային պայմաններում<ref name="NICE127 full">{{cite book |author=National Clinical Guidance Centre |title=Hypertension (NICE CG 127) |publisher=[[National Institute for Health and Clinical Excellence]] |chapter=7 Diagnosis of Hypertension, 7.5 Link from evidence to recommendations |page=102 |date=օգոստոս 2011|url=http://www.nice.org.uk/nicemedia/live/13561/56007/56007.pdf |accessdate=2011-12-22 թ․ դեկտեմբերի 22–ին}}</ref>։ Գերճնշման վերաբերյալ վերջին միջազգային հանձնարարականները գերճնշման սահմանից ցածր տիրույթում ևս առանձնացնում են կատեգորիաներ՝ ցույց տալու համար նորմալ, բայց սահմանային ճնշումների դեպքում ռիսկի առկայությունը։ JNC7–ը (2003)<ref name="JNC7"/> օգտագործում է նախագերճնշում եզրույթը՝ 120–139 մմ ս․ս․ սիստոլիկ և/կամ 80–89 մմ ս․ս․ դիաստոլիկ ճնշումների տիրույթի համար, մինչդեռ ESH–ESC (2007)<ref name=ESH-ESC>{{cite journal |author=Mancia G |title=2007 ESH-ESC Practice Guidelines for the Management of Arterial Hypertension: ESH-ESC Task Force on the Management of Arterial Hypertension |journal=J. Hypertens. |volume=25 |issue=9|pages=1751–62 |year=2007 |month=սեպտեմբեր |pmid=17762635 |doi=10.1097/HJH.0b013e3282f0580f |url= |author-separator=,|author2=De Backer G |author3=Dominiczak A |display-authors=3 |last4=Cifkova |first4=Renata |last5=Fagard |first5=Robert|last6=Germano |first6=Giuseppe |last7=Grassi |first7=Guido |last8=Heagerty |first8=Anthony M |last9=Kjeldsen|first9=Sverre E}}</ref> և BHS IV (2004)<ref name=BHSIV>{{cite journal|last=Williams|first=B|coauthors=Poulter, NR, Brown, MJ, Davis, M, McInnes, GT, Potter, JF, Sever, PS, McG Thom, S, British Hypertension, Society|title=Guidelines for management of hypertension: report of the fourth working party of the British Hypertension Society, 2004-BHS IV|journal=Journal of Human Hypertension|date=2004 մարտ|volume=18|issue=3|pages=139–85|pmid=14973512|doi=10.1038/sj.jhh.1001683}}</ref> հանձնարարականները օգտագործում են ''լավագույն'' (''օպտիմալ''), ''նորմալ'' և ''բարձր նորմալ'' կատեգորիաները, որպեսզի ենթադասակարգեն 140 մմ ս․ս․ սիստոլիկ և 90 մմ ս․ս․ դիաստոլիկ արժեքներից ցածր ճնշումները։ Գերճնշումը նույնպես ենթադասակրգվում է․ JNC7–ը տարբերակում է առաջին աստիճանի, երկրորդ աստիճանի և մեկուսացված սիստոլիկ գերճնշումներ։ Մեկուսացված սիստոլիկ գերճնշման դեպքում կա բարձր սիստոլիկ ճնշում՝ նորմալ դիաստոլիկ ճնշման պայմաններում և հաճախ հանդիպում է տարեց անձանց մոտ<ref name="JNC7"/> ESH–ESC (2007)<ref name=ESH-ESC /> և BHS IV (2004)<ref name = BHSIV /> հանձնարարականները լրացուցիչ տարբերակում են նաև երրորդ աստիճանը (երրորդ աստիճանի գերճնշում)՝ 179 մմ ս․ս․ սիստոլիկ և/կամ 109 մմ ս․ս․ դիաստոլիկ ճնշումներից բարձր ճնշում ունեցող անձանց մոտ։
Գերճնշումը համարվում է «դիմակայուն» (ռեզիստենտ), եթե դեղամիջոցների օգտագործումը չի նվազեցնում արյան ճնշումը մինչև նորմալ մակարդակներ<ref name="JNC7"/>։
 
Տող 162.
Գերճնշումը բուժելու համար ներկայումս առկա են դեղամիջոցների մի քանի խմբեր, որոնք միասին հայտնի են որպես [[հակագերճնշումային դեղեր]]։ Դեղերի ընտրության ժամանակ պետք է հաշվի առնել անձի մոտ սիրտանոթային ռիսկի չափը (ներառյալ սրտամկանի ինֆարկտի և ինսուլտի վտանգը), ինչպես նաև արյան ճնշման չափումների տվյալները, որպեսզի պարզ լինի հիվանդի մոտ սիրտանոթային համակարգի վիճակի նկարագիրը<ref name=nps01>{{cite journal |url=http://www.australianprescriber.com/magazine/33/4/108/12 |title=Drug treatment of elevated blood pressure |author=Nelson, Mark |journal=Australian Prescriber |issue=33 |pages=108–112 |accessdate=11.08.2010}}</ref> Առողջական այլ խնդիրների բացակայության պայմաններում չափավոր գերճնշում (արյան սիստոլիկ ճնշումը ցածր 160 մմ ս․ս․ և/կամ դիաստոլիկ ճնշումը ցածր 100 մմ ս․ս․) ունեցողների մոտ դեղորայքային բուժման արդյունքում մահացության կամ բարդությունների առաջացման վտանգի իջեցման մասին վկայող ապացույցներ չկան<ref>{{cite journal|last=Diao|first=Diana|title=Pharmacotherapy for mild hypertension|journal=The Cochrane Collaboration|year=2012|issue=8|doi=10.1002/14651858.CD006742.pub2}}</ref>։
 
Դեղորայքային բուժման դեպքում JNC-7-ի հանձնարարականները խորհուրդ են տալիս<ref name="JNC7"/> բժշկին ոչ միայն հետևել բուժման արդյունքներին, այլ նաև գնահատել դեղամիջոցներից առաջացած կողմնակի ազդեցությունները։ Արյան ճնշման իջեցումը 5 մմ ս․ս․-ով նվազեցնում է ինսուլտի առաջացման վտանգը 34%-ով, սրտի իշեմիկ հիվանդությանը՝ 21%-ով, նվազում է նաև թուլամտության (դեմենցիա) զարգացման, [[սրտային անբավարարություն|սրտային անբավարարության]] և սիրտ-անոթային հիվանդություններից մահացության հավանականությունը<ref>{{cite journal |author=Law M, Wald N, Morris J |title=Lowering blood pressure to prevent myocardial infarction and stroke: a new preventive strategy |journal=Health Technol Assess |volume=7 |issue=31 |pages=1–94 |year=2003 |pmid=14604498 |url=http://www.hta.ac.uk/fullmono/mon731.pdf}}</ref>։ Բուժման նպատակը պետք է լինի արյան ճնշման իջեցումը 140/90 մմ ս․ս․-ից ցածր հիվանդների մեծ մասի համար և ավելի ցածր՝ շաքարային դիաբետով կամ երիկամների հիվանդություններով տառապողների համար (որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս ճնշման մակարդակը պահել 120/80 Մմ ս․ս․-ից ցածր)<ref name=nps01 /><ref>{{cite web|first=Gina |last=Shaw |url=http://www.webmd.com/content/article/73/88927.htm |title=Prehypertension: Early-stage High Blood Pressure |publisher=WebMD |date=2009-03-07 |accessdate=2009-07-03}}</ref>։ Եթե արյան ճնշումը նպատակային մակարդակին չի հասնում, պետք է կատարել փոփոխություններ բուժման մեջ, քանի որ «թերապևտիկ իներցիան» (բուժական միջոցառումների նկատմամբ կայունությունը) արյան ճնշման վերահսկման համար հստակ արտահայտված խոչընդոտ է<ref>{{cite journal|doi=10.1161/01.HYP.0000200702.76436.4b|url=http://hyper.ahajournals.org/cgi/content/abstract/47/3/345|title=Therapeutic Inertia Is an Impediment to Achieving the Healthy People 2010 Blood Pressure Control Goals|author=Eni C. Okonofua; Kit N. Simpson; Ammar Jesri; Shakaib U. Rehman; Valerie L. Durkalski; Brent M. Egan|journal=Hypertension|volume=47|issue=2006;47:345|pages=345–51|date=23.01.2006|accessdate=2009-11-22 թ․ նոյեմբերի 22–ին|pmid=16432045}}</ref>։
 
Տարբեր ենթախմբերի համար դեղամիջոցների լավագույն ընտրությունը կատարելուն ուղղված ուղեցույցները ժամանակի ընթացքում անընդհատ փոխվում են և տարբեր երկրներում տարբեր են։ Առաջին ընտրության լավագույն դեղամիջոցը դեռևս վիճարկվում է<ref name=Compare10>{{cite journal|last=Klarenbach|first=SW|coauthors=McAlister, FA, Johansen, H, Tu, K, Hazel, M, Walker, R, Zarnke, KB, Campbell, NR, Canadian Hypertension Education, Program|title=Identification of factors driving differences in cost effectiveness of first-line pharmacological therapy for uncomplicated hypertension|journal=The Canadian journal of cardiology|date=2010 May|volume=26|issue=5|pages=e158–63|pmid=20485695|doi=10.1016/S0828-282X(10)70383-4|pmc=2886561}}</ref>։ Քոքրանյան համագործակցությունը ({{lang-en|Cochrane collaboration}}), [[Առողջապահության համաշխարհային կազմակերպություն]]ը և Միացյալ Նահանգների ուղեցույցները առաջարկում են ցածր դեղաչափերով [[թիազիդային միզամուղներ]]ը որպես առաջին ընտրության միջոցներ<ref name=Compare10/><ref>{{cite journal |author=Wright JM, Musini VM |title=First-line drugs for hypertension |journal=Cochrane Database Syst Rev |volume= |issue=3 |pages=CD001841 |year=2009 |pmid=19588327 |doi=10.1002/14651858.CD001841.pub2 |url= |editor1-last=Wright |editor1-first=James M}}</ref>։ Միացյալ Թագավորության ուղեցույցները 55-ից բարձր տարիքի անձանց և աֆրիկական կամ կարիբյան ծագում ունեցողների համար նախընտրելի են համարում կալցիումական անցուղիների պաշարիչների օգտագործումը, իսկ անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի պաշարիչների կիրառումը որպես առաջին ընտրության միջոց՝ խորհուրդ է տրվում ավելի երիտասարդ անձանց համար<ref name="NICE127-drug"/>։ Ճապոնիայում դեղամիջոցների վեց խմբից (կալցիումական անցուղիների պաշարիչներ, անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի պաշարիչներ կամ անգիոտենզինային ընկալիչների պաշարիչներ, թիազիդային միզամուղներ, բետա պաշարիչներ և ալֆա պաշարիչներ) որևէ մեկով բուժումն սկսելը համարվում է հիմնավորված, իսկ Կանադայում խորհուրդ է տրվում բոլոր այս տարբերակները, բացի ալֆա պաշարիչներից<ref name=Compare10/>։
Տող 171.
Նախընտրելի համակցություններն են ռենին-անգիոտենզինային համակարգն ընկճողները և կալցիումական անցուղիների պաշարիչները կամ ռենին-անգիոտենզինային համակարգն ընկճողները և միզամուղները<ref name = sever>{{cite journal |author=Sever PS, Messerli FH |title=Hypertension management 2011: optimal combination therapy |journal=Eur. Heart J. |volume=32 |issue=20 |pages=2499–506 |year=2011 |month=հոկտեմբեր |pmid=21697169 |doi=10.1093/eurheartj/ehr177 |url=}}</ref>։ Ընդունելի համակցություններից են նաև կալցիումական անցուղիների պաշարիչները և միզամուղները, բետա-պաշարիչները և միզամուղները, դիհիդրոպիրիդինային կալցիումական անցուղիների պաշարիչները և բետա-պաշարիչները կամ դիհիդրոպիրիդինային կալցիումական անցուղիների պաշարիչները՝ վերապամիլի կամ դիլտիազեմի հետ։ '''Անթույլատրելի''' համակցություններ են՝ ոչ-դիհիդրոպիրիդինային կալցիումական անցուղիների պաշարիչները (օրինակ՝ վերապամիլ կամ դիլտիազեմ) և բետա-պաշարիչները, ռենին-անգիոտենզինային համակարգի երկու ընկճողներ (օրինակ՝ անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի պաշարիչներ + անգիոտենզինային ռեցեպտորների պաշարիչներ), ռենին-անգիոտենզինային համակարգի ընկճողներ և բետա-պաշարիչներ, բետա-պաշարիչներ և կենտրոնական ազդեցության միջոցներ<ref name = sever />։
 
''Անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի պաշարիչների'' կամ ''անգիոտենզինային ռեցեպտորների պաշարիչների'', ''միզամուղների'' և ''[[Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ|ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի]]'' (ներառյալ ընտրողաբար COX-2 պաշարիչները և առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերը՝ օրինակ իբուպրոֆեն) միաժամանակյա օգտագործումից պետք է խուսափել, քանի որ սուր երիկամային անբավարարության զարգացման համար մեծ վտանգ կա։ Այսպիսի զուգակցումն ավստրալիական առողջապահական շրջանականերում հայտնի է որպես «եռակի հարված»<ref name="npsppr" />։ Կան դեղամիջոցների երկու խմբերի ամրագրված համակցությամբ դեղահաբեր և չնայած դրանք հարմարավետ են մարդկանց համար, դրանք առավել նպատակահարմար է օգտագործել այն անձանց համար, ում մոտ առանձին բաղադրիչների դեղաչափերի արդյունավետությունը հաստատված է<ref>{{cite book |title=British National Formulary |volume=No. 62 |date=սեպտեմբեր 2011|chapter=2.5.5.1 Angiotensin-converting enzyme inhibitors |chapterurl=http://bnf.org/bnf/bnf/current/2578.htm |accessdate=2011-12-22 թ․ դեկտեմբերի 22–ին}}</ref>։
 
===Տարեց մարդկանց բուժում===
Չափավոր և ծանր աստիճանի գերճնշման բուժումը իջեցնում է մահվան հաճախականությունը, սիրտանոթային մահացությունը և 60-ից բարձր տարիք ունեցող անձանց մահացությունը<ref name=Cochrane09/>։ 80-ից բարձր տարիք ունեցողների վերաբերյալ ուսումնասիրությունները քիչ են, սակայն վերջին ուսումնասիրությունները եզրակացնում են, որ հակագերճնշումային բուժումը նվազեցնում է սիրտանոթային մահացությունը և հիվանդացությունը, սակայն էականորեն չի նվազեցնում ընդհանուր մահացությունը<ref name=Cochrane09>{{cite journal |author=Musini VM, Tejani AM, Bassett K, Wright JM |title=Pharmacotherapy for hypertension in the elderly |journal=Cochrane Database Syst Rev |volume= |issue=4 |pages=CD000028 |year=2009 |pmid=19821263 |doi=10.1002/14651858.CD000028.pub2 |url= |editor1-last=Musini |editor1-first=Vijaya M}}</ref>։ Արյան ճնշման ցանկալի մակարդակը 140/90 մմ ս․ս․-ից ցածր արժեքներն են, թիազիդային միզամուղներն առաջին ընտրության միջոցներ են [[ԱՄՆ]]-ում<ref>{{cite journal |author=Aronow WS |title=ACCF/AHA 2011 expert consensus document on hypertension in the elderly: a report of the American College of Cardiology Foundation Task Force on Clinical Expert Consensus documents developed in collaboration with the American Academy of Neurology, American Geriatrics Society, American Society for Preventive Cardiology, American Society of Hypertension, American Society of Nephrology, Association of Black Cardiologists, and European Society of Hypertension |journal=J. Am. Coll. Cardiol. |volume=57 |issue=20 |pages=2037–114 |year=2011 |month=May |pmid=21524875 |doi=10.1016/j.jacc.2011.01.008 |url= |author-separator=, |author2=Fleg JL |author3=Pepine CJ |display-authors=3 |last4=Artinian |first4=Nancy T. |last5=Bakris |first5=George |last6=Brown |first6=Alan S. |last7=Ferdinand |first7=Keith C. |last8=Ann Forciea |first8=Mary |last9=Frishman |first9=William H.}}</ref>, իսկ [[Միացյալ Թագավորություն]]ում ուղեցույցները խորհուրդ են տալիս կալցիումական անցուղիների պաշարիչներն օգտագործել որպես առաջին ընտրության միջոց՝ 150/90 կամ 145/85 և ցածր արյան ճնշման ցանկալի մակարդակով<ref name="NICE127-drug">{{cite web |author=National Institute Clinical Excellence |title=1.5 Initiating and monitoring antihypertensive drug treatment, including blood pressure targets |work=GC127 Hypertension: Clinical management of primary hypertension in adults |url=http://publications.nice.org.uk/hypertension-cg127/guidance#initiating-and-monitoring-antihypertensive-drug-treatment-including-blood-pressure-targets-2 |date=օգոստոս 2011 |accessdate=2011-12-23 թ․ դեկտեմբերի 23–ին}}</ref>։
 
===Դիմակայուն գերճնշում===