«Պիրիտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''ՊԻՐԻՏ''' (հունարեն ягр — հուր, անունը կապված ներալ, FeS2, քիմիական բաղադրությունը՝ 46,6% Fe, 53,4%Տ, երբեմ...»:
(Տարբերություն չկա)

16:54, 20 Մարտի 2015-ի տարբերակ

ՊԻՐԻՏ (հունարեն ягр — հուր, անունը կապված ներալ, FeS2, քիմիական բաղադրությունը՝ 46,6% Fe, 53,4%Տ, երբեմն՝ Co, Ni, As, Си, Аи, Se և այլ խառնուրդներով։Բյուրեղային համակարգը խորանարդային է։ Առաջացնում է խորանարդներ, պենտագոնդոդեկաէդրեր, հազվադեպ՝ օկտաէդրեր, առավելապես տարածված է հոծ հատիկավոր զանգվածներով։ Գույնը բաց, արույրադեղին, փայլը՝ մետաղական, կարծրությունը՝ 6—6,5, խտությունը՝ 4900—5200 կգ/մ³։ Առավել տարածված է հիդրոթերմալ հանքավայրերում, կոլչեդանային կուտակներում։ Ծծմբի, ծծմբական թթվի և երկաթի արջասպի ելանյութ է։ Հանքավայրեր կան Ուրալում, Ալթայում, Ղազախստանում և ՀՍՍՀ-ում (Թումանյան, Ղափան, Ստեփանավան)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։