«Պեկտինային նյութեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Պեկտինյան նյութեր''', պեկաիններ, բարձրամոլեկուլային բազմաշաքարներ, պարունակվում են ցամաքային բ...»:
 
No edit summary
Տող 1.
'''Պեկտինյան նյութեր''', պեկաիններ, բարձրամոլեկուլային բազմաշաքարներ, պարունակվում են ցամաքային բույսերում (հատկապես հաղարջենու, գետնամորու, խնձորենու [[պտուղ]]ներում)։ Առաջանում են գալակտուրանաթթվի մնացորդներից, որտեղ կարբօքսիլային խմբերի մի մասը էսթերացվում է մեթիլային խմբերով։ Պեկտինյան նյութերը նպաստում են բույսերի հյուսվածքներում տուրգորի վիճակի պահպանմանը, բարձրացնում երաշտակայունությունը, մրգերի և [[բանջարեղեն]]ի դիմացկունությունը պահեստավորման ժամանակ։ Պեկտինյան նյութերի առկայությամբ շաքարամրգային օշարակները մշակելիս ստացվում է ժելեանման զանգված։ Այդ հատկությունից օգտվում են մարմելադի, ժելեի, պաստեղի արտադրության և դեղագործության մեջ։
 
{{ՀՍՀ}}