«Ոսկեպար»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 31 բայտ ,  8 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
No edit summary
Տող 66.
}}
 
'''Ոսկեպար''' (Ոսկեբար), գյուղ [[Հայաստան|Հայաստանի Հանրապետության]] [[Տավուշի մարզ]]ում, մարզկենտրոնից 31 կմ հյուսիս-արևմուտք, [[Ոսկեպար (գետ)|Ոսկեպար]] գետի հովտում։
 
== Պատմություն ==
Ոսկեպարը հիմնադրվել է մ.թ. IV դարում գ. Ոսկեպարի Ալավերդյանների նախնիների կողմից։ Ներկայումս գյուղը տարածվում է համանուն գետի միջին հոսանքում՝ Կատարքա սարի ստորոտում։ Սակայն դարերի ընթացքում ունեցել է մի շարք գյուղատեղիներ՝ Ոսկեպար գետի հովտի տարբեր հատվածներում գետի աջ ու ձախ ափերին։ Գետի հովտում նախկինում տարածվում էր Գուգարք աշխարհի Կանգարք գավառը, որը պատկանում էր փոքր նախարարական տոհմի։ Ամենահին գյուղատեղիներից մեկը գտնվել է Սբ. Աստվածածին եկեղեցու շուրջը, որտեղից առայսօր գտնվում են հին խեցեղենի մնացորդներ, երբեմն նաև ամբողջական կարասներ։ Կատարքա սարի աջ ստորոտում է գտնվում գյուղի 10- 12դդ Ղազանչի գյուղատեղին՝ նույն դարաշրջանի եկեղեցիով։
 
1991թ1991 թ. մայիսի 6-ին Ադրբեջանի տարածքում տեղակայված խորհրդային զորքերի 4-րդ բանակն ուղղաթիռների, տանկերի և ծանր հրետանու օգտագործմամբ ցանկանում էր ոչնչացնել Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղը։ Սակայն նրանց չհաջողվեց իրականացնել իրենց անմարդկային ոճրագործությունը՝ շնորհիվ գյուղի ինքնապաշտպանության մարտիկների և 1991թ1991 թ. գյուղ Ոսկեպար ժամանած ՌՍՖՍՀ ժողովրդական պատգամավոր Անատոլի Շաբադի։ Ա.Շաբադը և Ռուսաստանի Դաշնության գերագույն խորհրդի պաշտոնական պատվիրակությունը գյուղ Ոսկեպար այցելեցին 1991թ1991 թ. մայիսի սկզբին, երբ իրավիճակը բավականին լարված էր։
 
== Բնակչություն ==
Անանուն մասնակից