«Պերպերյան վարժարան (Ստամբուլ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: ։Բ → ։ Բ
Տող 1.
'''Պերպերյան վարժարան''', հիմնադրվել է [[1876]] թ-ին Կ․ Պոլսի Դատը գյուղում, Ռ․ Պերպերյանի ջանքերով, երկրորդականի (միջնակարգ) ծրագրով։ Շրջանավարտ ներն իրավունք էին ստանում ուսումը շարունակել եվրոպայի երկրների համալսարաններում։ Ունեցել է նախապատրաստական, նախակրթական, ուսումնարանական բաժիններ (ցերեկային և գիշերօթիկ), ձրիավարժարան։Բարձրձրիավարժարան։ Բարձր դասարաններում ուսուցման մեջ կատարվել է շերտավորում ըստ մասնագիտացումների՝ գիտական, գրական, առևտրական, մանկավարժական։ Ուսուցումը տարվել է հայերեն, ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն, լեզուներով։ Լրիվ դասընթացն ավարտողը ստանում էր դպրության կամ գիտության պսակավորի աստիճան։ Զրիավարժարանն ավարտողները պարտավոր էին աշխատել իրենց բնակատեղում։ Ռ․ Պերպերյանի մահից հետո դպրոցի տնօրինությունը ստանձնում են Պ․ Կարապետյանը ([[1907]] —[[1909]] թթ.), Օ․ Պերպերյանը ([[1909]]—[[1911]] թթ.) և Շ․Պերպերյանը ([[1911]]—[[1922]] թթ.)։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին փակվել է ([[1914]]թվականից—[[1918]] թթ.)։ Պատերազմից հետո՝ վերաբացվել (Սելամազում) նախակրթարանի և լիցեյական բաժիններով։ Ունեցել է կիրակ նօրյա դասընթաց՝ օտար վարժարաննե րում սովորող հայ ուսանողների համար։ [[1924]]-ին փոխադրվել է Եգիպտոս (Կահիրե) և գործել նույն ծրագրով։ Փակվել է [[1934]] թ. նյութական միջոցներ չունենալու պատճառով։ Տվել է մոտ 450 շրջանավարտ, որոնց թվում Ռ․ Սևակը, Շ․ Շահնուրը, Վ․ Թեքեյանը, Հ․ Հինդլյանը և գիտության ու մշակույթի այլ գործիչներ։
 
{{ՀՍՀ}}