«Ստեղծագործական գործունեություն»–ի խմբագրումների տարբերություն

ջնջման ենթակա
(տվյալների թարմացում, նյութերի ավելացում)
(ջնջման ենթակա)
 
Տարբեր հեղինակներ տալիս են ստեղծագործական գործընթացի բազմատեսակ սահմանումներ՝ ընդգծելով դրա տարբեր կողմերը։ Ըստ Ա. Մատեյկոյի ստեղծագործելու էությունը կայանում է առկա փորձի վերափոխման՝ դրա հիման վրա նոր համադրությունների կառուցման մեջ։
 
Իդեալիզմը գեղարվեստական ստեղծագործությունը դիտում է որպես աստվածային ոգեշնչում ([[Պլատոն]]), որպես [[Գիտակցություն|գիտակցականի]] և [[անգիտակցականություն|անգիտակցականի]] համադրություն (Շելլինգ), որպես անգիտակցականի կենարար շունչ (Է. Հարթման), որպես միստիկական [[ինտուիցիա]] ([[Ա. Բերգսոն]]), որպես բնազդների դրսևորում ([[Զ. Ֆրոյդ]]): Մարքս-լենինյան տեսության համաձայն մարդու բոլոր հոգևոր ուժերի հետ միասին մասնակցում է նրա [[երևակայություն]]ը, նաև ուսումնառությամբ և պրակտիկայով ձեռք բերվող վարպետությունը, որն անհրաժեշտ է ստեղծագործական մտահղացման իրականացման համար<ref>Փիլիսոփայական բառարան, Ե., 1975, էջ 392</ref>:
 
Վ. Մ. Բեխտերևը ստեղծագործականությունը սահմանում է որպես որևէ նոր բանի արարում այնպիսի իրավիճակում, երբ խնդիր-գրգռիչը առաջացնում է [[Դոմինանտություն|դոմինանտ]], որի շուրջ կենտրոնանում է խնդրի լուծման համար անհրաժեշտ նախկին փորձը։ Դ. Բ. Բոգոյավլենսկայան առաջարկել է ստեղծագործության ըմբռնումը՝ որպես ելք պահանջվածի սահմաններից։ Նա համարում է, որ ստեղծագործական գործընթացը հանդիսանում է խթանում չպահանջող [[Ակտիվություն|իրավիճակային ակտիվություն]], որն արտահայտվում է տրված խնդրի սահամններից դուրս գալու ձգտման մեջ։ Սակայն Մաքսիմովան համարում է, որ ներկայումս ստեղծագործության հասկացությունը համընկել է «ոչ հարմարողական ակտիվության» հասկացության հետ։
23 230

edits